Հասարակություն 10:24 31/01/2022 Հայաստան

Հայաստան և ARARAT. միմյանցից անբաժանելի արդեն 135 տարի

Տանն ուրախություն է, զրնգում են ARARAT-ով լի գավաթները, կարևոր պետական միջոցառում է՝ զրնգում են ARARAT-ով լի գավաթները, սիրահար զույգի ռոմանտիկ երեկո է՝ զրնգում են ARARAT-ով լի գավաթները, ուզում ես արտասահմանցի հյուրիդ զարմացնել՝ կարևոր ատրիբուտներից մեկը ARARAT-ն է, առօրյա աղմուկից առանձնացած քո սիրած գիրքն ես կարդում կամ ֆիլմը դիտում՝ հիմնականում ARARAT-ով լի գավաթն է ուղեկիցդ։

Հայաստան և կոնյակ. միմյանցից անբաժանելի արդեն 135 տարի։ Բանաձևը պարզ է. Հայաստանում կոնյակը սոսկ խմիչք չէ, մի տեսակ փիլիսոփայություն է, գրավիչ խորհրդավորություն, հետևաբար կոնյակ վայելելն էլ՝ մի առանձին արարողակարգի է վերածվում։ Այլ կերպ լինել չէր կարող, մեր կոնյակը Հայաստանի վառ արևի ու խաղողի յուրահատուկ սորտերի համբույրի ու սիրո ծնունդն է։ Կոնյակը վաղուց է միախառնված մեր կենցաղին: Պատահական չէ, որ մեզանում ամենահարգի ու ծանրակշիռ նվերներից մեկը եղել ու մնում է գեղեցիկ փաթեթավորմամբ բարձրակարգ կոնյակը։

Տարին հոբելյանական է ARARAT-ի համար։



Հայաստանում դեռևս 1887 թվականին հիմնադրված կոնյակի արտադրությունն այս տարի նշում է իր 135-ամյակը։ ARARAT-ը հոբելյանական տարին բացեց ARARAT Ժառանգության նշանավորման երեկոյով։

«2022 թվականը հոբելյանական է հայկական կոնյակագործության և ARARAT -ի համար։ Մեր այս միջոցառումը նվիրված է ARARAT-ի ժառանգությանը, ARARAT-ի 135-ամյա պատմությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ 135-ամյա հոբելյանը ARARAT-ի ժառանգության, պատմության արժևորման, գնահատման կարևոր հանգրվան է. «135-ամյակը մեր համար լոկ գեղեցիկ թիվ չէ, այլ պատմության մի հանգրվան, որտեղ կարող ենք գտնել վերաիմաստավորման նոր եզերեր։ Մենք այսօր բոլորս միասին տոնում ենք ARARAT-ի ժառանգությունը, պատմությունը, իսկ ARARAT-ի պատմությունը բազմաթիվ հիշարժան, պատմական, արժեքավոր պահերի ամբողջություն է, որի մեջ հյուսված է նաև մեզանից յուրաքանչյուրի պատմությունները, հաջողությունները, հաղթանակները, ծանոթությունները, մեր կյանքի երջանիկ պահերի վայելքը։ Իսկ մեր կյանքի երջանիկ պահերի վայելքը շատ հաճախ ուղեկցվել է դասական կոնյակով լի գավաթներով։ Եվ հենց այդ մարդկային պատմություններ են դարձնում  ARARAT-ի ժառանգությունն իրապես լեգենդար»։



Ս.Խաչատրյանի խոսքով, իրենց համար կարևոր է հոբելյանական տարվա բացումը նշել ARARAT-ի ընկերների հետ, կիսվել ջերմությամբ՝ միասին գրելով ARARAT-ի պատմության նոր էջերը։

Երևանի  կոնյակի գործարանի գործադիր տնօրենն ասաց, որ ARARAT-ն ունի առաքելություն՝ միշտ ներկայացնել ոչ միայն հայկական կոնյակագործության ավանդույթները, այլ նաև հայկական մշակույթը, Հայաստանի, հայ ժողովրդի պատմությունը։

«Մենք բավական մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերում այդ առաքելությանը։ Այսօր ARARAT-ը մեծ պատասխանատվությամբ և հաջողությամբ իր առաքելությունն իրականացնում է ոչ միայն Հայաստանում, այլևս աշխարհի տարբեր ծայրերում»,- ընդգծեց Ս. Խաչատրյանը։

Երեկոյի անցկացման վայրը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Հայաստան» սրահը, պատահական չէ ընտրված։ Երևանի կոնյակի գործարանի արտահանման զարգացման մենեջեր Վարդգես Հովեյանը նշեց, որ երեկոյի բացառիկությունն ամբողջացնում է հենց անցկացման վայրը՝ «Հայաստան» սրահը, որը հանդիսանում է հայկական նրբաճաշակ ճարտարապետության և հյուրընկալության խորհրդանշական վայրերից մեկը։



«Անցյալի, ներկայի ու ապագայի սահմաններից դուրս, բայց և պատմություն կերտող ժամանակի տիրույթում». միջոցառման հեղինակների ստեղծագործական միտքը հանգավորվեց տարածքի ճարտարապետական ու դիզայներական լուծումներով, որոնք գեղարվեստականորեն ներկայացրեցին լեգենդար ժառանգությամբ ապրանքանիշի անցյալը, ներկան ու ապագայի տեսլականը։

Վարդգես Հովեյանի ներկայացմամբ, գեղեցիկ շրջանաձև տարածքում ստեղծել են ոդիսական, որը հյուրերին անցկացրեց 135 տարվա պատմության միջով։

ARARAT-ի ավելի քան դարավոր ժառանգությունը ներկայացվեց հատուկ Art տաղավարում, որտեղ կարելի է տեսնել լեգենդար ապրանքանիշի էվոլյուցիան։ Թանգարանային ճշգրտությամբ ցուցադրվեցին թե օրիգինալ վինտաժային պիտակները, թե 1902 թվականին ստեղծված առաջին  հայկական տեսակավոր կոնյակի՝ «Ընտիր»-ի վերաթողարկված կոլեկցիոն տարբերակը։

«Հյուրի ուղին սկսվում է  ARARAT ժառանգության պատով, որտեղ կարող են տեսնել հին պիտակները, հին կոնյակները, նոր վերաթողարկված ARARAT «Ընտիր»-ը»,- նշեց նա՝ հավելելով, որ, փաստորեն, այս տարի իրենց համար երկտոն է, քանի որ նշում են նաև առաջին տեսակավոր «Ընտիր» կոնյակի 120-ամյակը։ 1902 թվականին Մկրտիչ Մուսինյանցի կողմից ստեղծվել է ARARAT առաջին տեսակավոր «Ընտիր» կոնյակը, ինչի կապակցությամբ այս տարի այն վերաթողարկվել է նոր փաթեթավորմամբ ու կոլեկցիոն տարբերակով։



Վարպետության եզրերն ու կատարելության հավերժական որոնման ներդաշնակությունն ամբողջացրեց ARARAT-ը պատկերող հատուկ ինստալյացիաները, որտեղ հյուրերից յուրաքանչյուրը կարողացավ տեսնել նոր կուպաժներ ստեղծելու արվեստը։



ARARAT նորարարության լաբորատորիայում, Վ. Հովեյանի խոսքով, հյուրերը ծանոթացան վարպետների կարևոր ու մանրակրկիտ աշխատանքին, երբ ընտրում են լավագույն սպիրտները, կոնյակները, լավագույն համերը, որպեսզի ստեղծեն կատարյալ փունջ ու ներկայացնեն սպառողներին։ Այսինքն, հյուրերը մի քանի րոպեում կարողացան պատկերացում կազմել կոնյակի ստեղծման ողջ  ընթացքի մասին։

Միջոցառման հեղինակների մտահղացմամբ՝ դասականի և ավանգարդի միահյուսման գաղափարը փոխաբերականորեն արտացոլված է շրջանաձև ARARAT բարի մեջ, որտեղ միջոցառման հյուրերին հնարավորություն ընձեռվեց համտեսելու ինչպես լեգենդար կոնյակի դասական տարբերակները, այնպես էլ կոկտեյլներ պատրաստված թե ARARAT կոնյակով, թե բրենդի նորորություններով՝ ARARAT Apricot-ի և ARARAT Coffee-ի հիմքով։

Մասնագետների կողմից մշակված հատուկ ձայնային ձևավորումն ապահովեց երեկոյի վառ տրամադրությունը՝ ներառելով տարբեր ժամանակաշրջանները խորհրդանշող երաժշտական ստեղծագործությունները։ Stereotypes խումբն առանջին անգամ հանդես եկավ երաժշտական ծրագրով՝ գրված ARARAT-ի համար։

Միջոցառման հյուրերը խոստովանեցին՝ այստեղ ամեն ինչ իդեալական է, ամեն բան մտածված է տեղին, հնարավորություն ունեցան ծանոթանալ ARARAT-ի ողջ անցած ճանապարհին ու տեսնել ապրանքանիշի զարգացումն այս 135 տարիների ընթացքում։

Դերասան Ներսես Ավետիսյանը հպարտ է, որ ARARAT-ի մասին Ալեքսանդր Խանտի  «Մեկ երկնքի տակ» ֆիլմում ինքն էլ է հանդես եկել։ Միջոցառման ընթացքում լրագրողների հետ զրույցում խոստովանեց՝ նկարահանումների ժամանակ շատ պատմություններ է լսել հայկական կոնյակի մասին, որոնք չի իմացել, չի էլ պատկերացրել, որ այդքան սիրուն մշակույթ է թաքնված  այդ ամենի ինչի հետևում, մինչև որ ARARAT  կոնյակը հասնում է բաժակների մեջ։

Դերասանի  համոզմամբ, ARARAT-ն ազգային ամենակարևոր բրենդներից է։

«ARARAT-ի ամենագեղեցիկ կետերից մեկը հենց մշակույթը ձևավորելու մեջ է։ Բոլոր ընտանեկան, ազգային կարևորագույն իրադարձություններն ուղեկցվում են ARARAT-ով։ Եթե սեղանին ARARAT կա, ուրեմն ամեն ինչ լավ է ու գեղեցիկ»,- նշեց Ն. Ավետիսյանը։

Հանդիսանալով պատմական այս կամ այն դարաշրջանի նորարար՝ ARARAT-ի նորամուծությունները ժամանակի ընթացքում մշտապես վերածվել են ավանդույթների՝ վարպետության, նվիրվածության և անմնացորդ սիրո։

Արձագանքելով ժամանակի մարտահրավերներին՝ ARARAT-ը շարունակում է զարգացնել կոնյակի արտադրությունը՝ հաշվի առնելով համաշխարհային միտումներն ու սպառողների համային նոր նախասիրությունները։ Մարգար Սեդրակյանի դարաշրջանում ստեղծված դասական կոնյակներին զուգահեռ՝ արտադրանքի շարքերում  անընդհատ հայտնվում են  նոր նրբագեղ կուպաժներ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:08
Կդադարեի հարգել Հենրիխ Մխիթարյանին, եթե նա շարունակեր աշխատել ՀՖՖ ղեկավարության հետ, երբ իր մոր հետ նման կերպ են վարվել. Ռուբեն Հայրապետյան
Հենրիխ Մխիթարյանի, Ֆուտբոլի ազգային հավաքականից հեռանալու նրա պատճառների, նրան քննադատողների, դրա բարոյական իրավունքն ունեցողների ու այլ հարցերի...
Աղբյուր` Panorama.am
22:51
Լեհաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանում ժողովրդավարական արժեքները պաշտպանելու համար ձերբակալվածներին
Լեհաստանը համերաշխություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն ձերբակալված են ժողովրդավարական արժեքները պաշտպանելու համար և կոչ է անում...
Աղբյուր` Panorama.am
22:30
Իրանի ԳՇ պետի տեղակալը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի հստակ ու անփոփոխ դիրքորոշումը
Թեհրանում ՀՀ դեսպանատնից հայտնում են. «Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գլխավոր շտաբի պետի՝ միջազգային հարցերով տեղակալ, բրիգադի...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրաժարվելով Ադրբեջանի դեմ հայցերից, Հայաստանի իշխանությունները օգնում են Ադրբեջանին լեգիտիմացնել Արցախի և Հայաստանի դեմ հանցագործությունները. Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «ԱՄՆ-ում Փաշինյանը դարձյալ խոսել է միջազգային...
Աղբյուր` Panorama.am
22:05
«Ֆակտորի փրոդաքշն» և «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերություններ առանց մրցույթի Երևանի քաղաքապետարանի հետ 18,6 մլն դոլարի պայմանագրեր են կնքել. Զարուկյան
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպե՞ս է տեղի...
Աղբյուր` Panorama.am
21:47
Քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը.ՆԳՆ-ն Արարատ լեռան պատկերով ստորագրության պատճառով մերժման մասին
ՀՀ ներքին գործերի նախարարությունն արձագանքել է «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և...
Աղբյուր` Panorama.am
21:27
Լեռնային Ղարաբաղից հետո Բաքուն այլևս Ռուսաստանի կարիքը չուներ. Զատուլին
Ադրբեջանի իշխանությունները պահանջել են փակել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը երկրում, դա պայմանավորված է օրինական...
Աղբյուր` Panorama.am
20:44
Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների անունները
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Քիչ առաջ հայտնի դարձան «Դեպի...
Աղբյուր` Panorama.am
20:29
Իրանում ունենք անվանի հայեր, որոնք իրենց խոսքն են ասում արդյունաբերության, գիտության, երաժշտության և այլ որոտներում․ Իրանի դեսպան
Իրանցիների և Իրանում բնակվող հայերի  հարաբերությունները օրինակելի են մյուս երկրների համար։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում...
Աղբյուր` Panorama.am
20:18
Մնացե՛ք այն օրակարգում, որը լուսաբանում եք․ Զախարովան՝ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի մասին հրցրած ադրբեջանցի լրագրողին
Այսօր՝ փետրվարի 6-ին, ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական «Բաքու-Մոսկվա»...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մարդու իրավունքներին վերաբերելի բարձրաձայնված բոլոր հարցերը կհաշվառվեն․ ՄԻՊ-ը՝ Սյունիք այցի մասին
ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եթե մարդն ապրում է քանի իրեն հիշում են, ուրեմն դու անմահ ես լինելու.... Գագիկ Գինոսյանի դուստր
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Բնավ պատահականություն չէ, սա հայկականության դեմ պայքարի մեծ շղթայի ընդամենը մի փոքրիկ դրվագ է․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Նորքում քաղաքացուն չեն տրամադրել սոցքարտ անձնագրում եղած Արարատ լեռան պատճառով Դավաճանական...
Աղբյուր` Panorama.am
19:20
Ռուսական գազը Թուրքիայի տարածքով մատակարարվում է Սլովակիային
Սլովակիայի ազգային գազամատակարարման ընկերությունը (SPP) հայտնել է, որ Սլովակիան ռուսական գազ է ստանում Թուրքիայի  տարածքով, այն բանից հետո,...
Աղբյուր` Panorama.am
19:06
Վաղը գնալու ենք Նոր Նորքի անձնագրային բաժանմունք և տեսնենք՝ ո՞վ է Նիկոլի «արարատյան» զառանցանքն օրենք համարում․ Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Պայմանավորվել ենք՝ վաղը 10:00-ին գնալու ենք Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Գյումրեցին քաղաքային այգիներից մեկում գտնվող և իր կողմից շահագործվող աղավնատանը պահել է թմրանյութ
Հունվարի 25-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի բնակիչ 57-ամյա տղամարդը քաղաքային...
Աղբյուր` Panorama.am
18:40
Քաղաքացու անձնագրի ստորագրությունում Արարատ լեռան պատկերի պատճառով հրաժարվել են սոցքարտ տրմադրել
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․ «Ու սա դեռ սկիզբն է Սա գժվելու էլ չի, սա չգիտեմ ինչ է։ Հայաստանի քաղաքացի Սարո...
Աղբյուր` Panorama.am
18:30
Գազի բալոնի պայթյուն Երասխ գյուղում․ կան տուժածներ
Փետրվարի 6-ին, ժամը 16:02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
18:14
«Оказывается» մենք իրավունքներ էլ ունենք.ՄԻՊ-ը ժամանել է Քաջարան․ ԶՊՄԿ-ի գործադուլ անող քաղաքացի
ՄԻՊԱնահիտ Մանասյանն այցելել է Քաջարան՝ լսելու ԶՊՄԿ-ի գործադուլ անող աշխատակիցներին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԶՊՄԿ-ի գործադուլ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Այն, ինչ հեռարձակվել է, կասկածելի է. Իրանի դեսպանը՝ Հանրապետության հրապարակի տեսանյութի մասին
«Այն, ինչ հեռարձակվել է, իրենից որևէ արժեք չի ներկայացնում, կասկածելի է, շատ հարցեր կան դրա հետ կապված, պետք է ուսումնասիրվի»,-...
Աղբյուր` Panorama.am
17:45
Եթե հարձակnւմ լինի, կարծում եմ, ՀՀ-ն ունի իր երկիրը պաշտպանելու հնարավորություն. Իրանի դեսպան
«Մենք կողմնակից ենք դիվանագիտական և երկխոսության միջոցով հարցերի լուծմանը։ Մենք դեմ ենք ուժի կիրառման միջոցով տարածաշրջանային խնդիրները...
Աղբյուր` Panorama.am
17:38
Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով
Հունվարի 19-ին Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան մուտք էին գործել 2023 թվականի նոյեմբերի 22-ին Բագրատաշենի անցակետով։...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ողբերգական վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 6-ին, ժամը 15։05-ին ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Երբ համեմատում ենք ոլորտում Հայաստանի հարկային քաղաքականությունն այլ երկրների հետ, մենք պարտվում ենք. Արտավազդ Մինասյան
«Մենք միությունով առաջարկել ենք համահարթ մոտեցումը՝ 10 %-ով նվազեցնել եկամտահարկը բոլորի՝ ՏՏ-ի և հեռահաղորդակցման...
Աղբյուր` Panorama.am
17:14
Երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ. Մասնագետն է բացատրում
Երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից դեպի առաջ, այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է առաջացնել ողնաշարի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Փաշինյանի իշխանության օրոք Նոր Նորքին միլիոնավոր դրամների վնաս է պատճառվել
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ եկամուտների հաշվառման և...
Աղբյուր` Panorama.am
17:06
Միայն Իրանն է աջակցում ՀՀ-ին` դեմ հանդես գալ «Զանգեզուրի» միջանցքի հարցում. Սոբհանի
«Միայն Հայաստանն ու Իրանն են, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի» միջանցքի մասին միատեսակ են մտածում»,- ասուլիսին հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
16:47
Հայաստանում Իրանի դեսպանը՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համաձայնագրի մասին
«Ապացուցվել է՝ դա իր հակառակ ազդեցությունն է ունեցել և պարտվել են։ Եթե նրանք առավելագույն  ճնշման քաղաքականություն որդեգրեն, մենք էլ...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ահազանգ, հազարավորները լքել են ՏՏ ոլորտը. Սարգիս Կարապետյան
Սա վերջին 25 տարվա ընթացքում պատմական աննախադեպ անկում է
Աղբյուր` Panorama.am
16:26
Արարատ Միրզոյանը կմեկնի Նորվեգիա
Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Նորվեգիա: Նախարարությունից հայտնում են,  որ ծրագրված է Արարատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, դրան դեմ ենք. ՀՀ-ում Իրանի դեսպան
16:35 06/02/2025

Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, դրան դեմ ենք. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}