Հասարակություն 10:24 31/01/2022 Հայաստան

Հայաստան և ARARAT. միմյանցից անբաժանելի արդեն 135 տարի

Տանն ուրախություն է, զրնգում են ARARAT-ով լի գավաթները, կարևոր պետական միջոցառում է՝ զրնգում են ARARAT-ով լի գավաթները, սիրահար զույգի ռոմանտիկ երեկո է՝ զրնգում են ARARAT-ով լի գավաթները, ուզում ես արտասահմանցի հյուրիդ զարմացնել՝ կարևոր ատրիբուտներից մեկը ARARAT-ն է, առօրյա աղմուկից առանձնացած քո սիրած գիրքն ես կարդում կամ ֆիլմը դիտում՝ հիմնականում ARARAT-ով լի գավաթն է ուղեկիցդ։

Հայաստան և կոնյակ. միմյանցից անբաժանելի արդեն 135 տարի։ Բանաձևը պարզ է. Հայաստանում կոնյակը սոսկ խմիչք չէ, մի տեսակ փիլիսոփայություն է, գրավիչ խորհրդավորություն, հետևաբար կոնյակ վայելելն էլ՝ մի առանձին արարողակարգի է վերածվում։ Այլ կերպ լինել չէր կարող, մեր կոնյակը Հայաստանի վառ արևի ու խաղողի յուրահատուկ սորտերի համբույրի ու սիրո ծնունդն է։ Կոնյակը վաղուց է միախառնված մեր կենցաղին: Պատահական չէ, որ մեզանում ամենահարգի ու ծանրակշիռ նվերներից մեկը եղել ու մնում է գեղեցիկ փաթեթավորմամբ բարձրակարգ կոնյակը։

Տարին հոբելյանական է ARARAT-ի համար։



Հայաստանում դեռևս 1887 թվականին հիմնադրված կոնյակի արտադրությունն այս տարի նշում է իր 135-ամյակը։ ARARAT-ը հոբելյանական տարին բացեց ARARAT Ժառանգության նշանավորման երեկոյով։

«2022 թվականը հոբելյանական է հայկական կոնյակագործության և ARARAT -ի համար։ Մեր այս միջոցառումը նվիրված է ARARAT-ի ժառանգությանը, ARARAT-ի 135-ամյա պատմությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ 135-ամյա հոբելյանը ARARAT-ի ժառանգության, պատմության արժևորման, գնահատման կարևոր հանգրվան է. «135-ամյակը մեր համար լոկ գեղեցիկ թիվ չէ, այլ պատմության մի հանգրվան, որտեղ կարող ենք գտնել վերաիմաստավորման նոր եզերեր։ Մենք այսօր բոլորս միասին տոնում ենք ARARAT-ի ժառանգությունը, պատմությունը, իսկ ARARAT-ի պատմությունը բազմաթիվ հիշարժան, պատմական, արժեքավոր պահերի ամբողջություն է, որի մեջ հյուսված է նաև մեզանից յուրաքանչյուրի պատմությունները, հաջողությունները, հաղթանակները, ծանոթությունները, մեր կյանքի երջանիկ պահերի վայելքը։ Իսկ մեր կյանքի երջանիկ պահերի վայելքը շատ հաճախ ուղեկցվել է դասական կոնյակով լի գավաթներով։ Եվ հենց այդ մարդկային պատմություններ են դարձնում  ARARAT-ի ժառանգությունն իրապես լեգենդար»։



Ս.Խաչատրյանի խոսքով, իրենց համար կարևոր է հոբելյանական տարվա բացումը նշել ARARAT-ի ընկերների հետ, կիսվել ջերմությամբ՝ միասին գրելով ARARAT-ի պատմության նոր էջերը։

Երևանի  կոնյակի գործարանի գործադիր տնօրենն ասաց, որ ARARAT-ն ունի առաքելություն՝ միշտ ներկայացնել ոչ միայն հայկական կոնյակագործության ավանդույթները, այլ նաև հայկական մշակույթը, Հայաստանի, հայ ժողովրդի պատմությունը։

«Մենք բավական մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերում այդ առաքելությանը։ Այսօր ARARAT-ը մեծ պատասխանատվությամբ և հաջողությամբ իր առաքելությունն իրականացնում է ոչ միայն Հայաստանում, այլևս աշխարհի տարբեր ծայրերում»,- ընդգծեց Ս. Խաչատրյանը։

Երեկոյի անցկացման վայրը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Հայաստան» սրահը, պատահական չէ ընտրված։ Երևանի կոնյակի գործարանի արտահանման զարգացման մենեջեր Վարդգես Հովեյանը նշեց, որ երեկոյի բացառիկությունն ամբողջացնում է հենց անցկացման վայրը՝ «Հայաստան» սրահը, որը հանդիսանում է հայկական նրբաճաշակ ճարտարապետության և հյուրընկալության խորհրդանշական վայրերից մեկը։



«Անցյալի, ներկայի ու ապագայի սահմաններից դուրս, բայց և պատմություն կերտող ժամանակի տիրույթում». միջոցառման հեղինակների ստեղծագործական միտքը հանգավորվեց տարածքի ճարտարապետական ու դիզայներական լուծումներով, որոնք գեղարվեստականորեն ներկայացրեցին լեգենդար ժառանգությամբ ապրանքանիշի անցյալը, ներկան ու ապագայի տեսլականը։

Վարդգես Հովեյանի ներկայացմամբ, գեղեցիկ շրջանաձև տարածքում ստեղծել են ոդիսական, որը հյուրերին անցկացրեց 135 տարվա պատմության միջով։

ARARAT-ի ավելի քան դարավոր ժառանգությունը ներկայացվեց հատուկ Art տաղավարում, որտեղ կարելի է տեսնել լեգենդար ապրանքանիշի էվոլյուցիան։ Թանգարանային ճշգրտությամբ ցուցադրվեցին թե օրիգինալ վինտաժային պիտակները, թե 1902 թվականին ստեղծված առաջին  հայկական տեսակավոր կոնյակի՝ «Ընտիր»-ի վերաթողարկված կոլեկցիոն տարբերակը։

«Հյուրի ուղին սկսվում է  ARARAT ժառանգության պատով, որտեղ կարող են տեսնել հին պիտակները, հին կոնյակները, նոր վերաթողարկված ARARAT «Ընտիր»-ը»,- նշեց նա՝ հավելելով, որ, փաստորեն, այս տարի իրենց համար երկտոն է, քանի որ նշում են նաև առաջին տեսակավոր «Ընտիր» կոնյակի 120-ամյակը։ 1902 թվականին Մկրտիչ Մուսինյանցի կողմից ստեղծվել է ARARAT առաջին տեսակավոր «Ընտիր» կոնյակը, ինչի կապակցությամբ այս տարի այն վերաթողարկվել է նոր փաթեթավորմամբ ու կոլեկցիոն տարբերակով։



Վարպետության եզրերն ու կատարելության հավերժական որոնման ներդաշնակությունն ամբողջացրեց ARARAT-ը պատկերող հատուկ ինստալյացիաները, որտեղ հյուրերից յուրաքանչյուրը կարողացավ տեսնել նոր կուպաժներ ստեղծելու արվեստը։



ARARAT նորարարության լաբորատորիայում, Վ. Հովեյանի խոսքով, հյուրերը ծանոթացան վարպետների կարևոր ու մանրակրկիտ աշխատանքին, երբ ընտրում են լավագույն սպիրտները, կոնյակները, լավագույն համերը, որպեսզի ստեղծեն կատարյալ փունջ ու ներկայացնեն սպառողներին։ Այսինքն, հյուրերը մի քանի րոպեում կարողացան պատկերացում կազմել կոնյակի ստեղծման ողջ  ընթացքի մասին։

Միջոցառման հեղինակների մտահղացմամբ՝ դասականի և ավանգարդի միահյուսման գաղափարը փոխաբերականորեն արտացոլված է շրջանաձև ARARAT բարի մեջ, որտեղ միջոցառման հյուրերին հնարավորություն ընձեռվեց համտեսելու ինչպես լեգենդար կոնյակի դասական տարբերակները, այնպես էլ կոկտեյլներ պատրաստված թե ARARAT կոնյակով, թե բրենդի նորորություններով՝ ARARAT Apricot-ի և ARARAT Coffee-ի հիմքով։

Մասնագետների կողմից մշակված հատուկ ձայնային ձևավորումն ապահովեց երեկոյի վառ տրամադրությունը՝ ներառելով տարբեր ժամանակաշրջանները խորհրդանշող երաժշտական ստեղծագործությունները։ Stereotypes խումբն առանջին անգամ հանդես եկավ երաժշտական ծրագրով՝ գրված ARARAT-ի համար։

Միջոցառման հյուրերը խոստովանեցին՝ այստեղ ամեն ինչ իդեալական է, ամեն բան մտածված է տեղին, հնարավորություն ունեցան ծանոթանալ ARARAT-ի ողջ անցած ճանապարհին ու տեսնել ապրանքանիշի զարգացումն այս 135 տարիների ընթացքում։

Դերասան Ներսես Ավետիսյանը հպարտ է, որ ARARAT-ի մասին Ալեքսանդր Խանտի  «Մեկ երկնքի տակ» ֆիլմում ինքն էլ է հանդես եկել։ Միջոցառման ընթացքում լրագրողների հետ զրույցում խոստովանեց՝ նկարահանումների ժամանակ շատ պատմություններ է լսել հայկական կոնյակի մասին, որոնք չի իմացել, չի էլ պատկերացրել, որ այդքան սիրուն մշակույթ է թաքնված  այդ ամենի ինչի հետևում, մինչև որ ARARAT  կոնյակը հասնում է բաժակների մեջ։

Դերասանի  համոզմամբ, ARARAT-ն ազգային ամենակարևոր բրենդներից է։

«ARARAT-ի ամենագեղեցիկ կետերից մեկը հենց մշակույթը ձևավորելու մեջ է։ Բոլոր ընտանեկան, ազգային կարևորագույն իրադարձություններն ուղեկցվում են ARARAT-ով։ Եթե սեղանին ARARAT կա, ուրեմն ամեն ինչ լավ է ու գեղեցիկ»,- նշեց Ն. Ավետիսյանը։

Հանդիսանալով պատմական այս կամ այն դարաշրջանի նորարար՝ ARARAT-ի նորամուծությունները ժամանակի ընթացքում մշտապես վերածվել են ավանդույթների՝ վարպետության, նվիրվածության և անմնացորդ սիրո։

Արձագանքելով ժամանակի մարտահրավերներին՝ ARARAT-ը շարունակում է զարգացնել կոնյակի արտադրությունը՝ հաշվի առնելով համաշխարհային միտումներն ու սպառողների համային նոր նախասիրությունները։ Մարգար Սեդրակյանի դարաշրջանում ստեղծված դասական կոնյակներին զուգահեռ՝ արտադրանքի շարքերում  անընդհատ հայտնվում են  նոր նրբագեղ կուպաժներ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:42
ԿԽՄԿ. Ստեփանակերտում մի քանի հարյուր մարդ է մնացել
Միայն մի քանի հարյուր մարդ է մնացել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում, այդ թվում՝ հիվանդներ, հաշմանդամներ և տարեցներ։ «Ռոյթերզ»-ի...
Աղբյուր` Panorama.am
15:26
Հայաստանն այնպես է շարժվելու, ինչպես բխում է մեր էներգետիկ անվտանգությունից. Խանդանյանը՝ ի պատասխան Թուրքիայի պահանջին
«Հայաստանն էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունն ունի, և նման պահանջներն անտեղի են և ժամանակավրեպ»,- լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
15:21
44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը խաբեությամբ դադարեցրել է պարտականությունների կատարումը
Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալը 2020 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցրել է զինվորական...
Աղբյուր` Panorama.am
14:56
Անվճար իրավաբանական խորհրդատվություն արցախցիների համար
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը և Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիան 2023 թվականի հոկտեմբերի 3-ից սկսած ամեն օր` ժամը...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եթե միայն այդ հարցն է հուզում, չեմ էլ ուզում անդրադառնալ. ՔՊ-ական պատգամավոր
«Երբեք միջազգային քրեական դատարանի պակտիկայում չի եղել, երբ երկրի գործող նախագահը փոխանցվի  միջազգային քրեական դատարանին»,-...
Աղբյուր` Panorama.am
14:50
Փորձագետ. Հայաստանը չի վերանայի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ
Երևանն ընդգրկված է ԱՊՀ-ի բազմաթիվ տնտեսական և էներգետիկ նախագծերում, ինչը թույլ չի տա Հայաստանի իշխանություններին Ղարաբաղի իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
14:29
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կհանդիպի Միրզոյանի, Փաշինյանի հետ
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան: ԱԳՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հռոմի ստատուտի վավերացումը չի խաթարի հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը․ Վորոբյով
Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը չի խաթարի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր...
Աղբյուր` Panorama.am
14:13
Սևանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը
Սևանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի առաջին օրը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը, ում...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հայաստանյան դպրոցներում ազատ տեղերի մասին տեղեկատվությունը հասանելի է license.emis.am հարթակում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ հանրակրթական դպրոցներում տվյալ պահին առկա ազատ տեղերի մասին տեղեկատվություն կարող են...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
«Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց  պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ջերմաստիճանը կնվազի 8-10, հոկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու...
Աղբյուր` Panorama.am
13:14
Մահացել է Ջուլիտա Ավետիսյանը
Կյանքից անժամանակ հեռացավ հայկական հեռուստատեսության երախտավոր Ջուլիտա Ավետիսյանը: Մահազդն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ռեժիսոր Հրաչ...
Աղբյուր` Panorama.am
13:14
ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին։
Աղբյուր` Panorama.am
13:05
Դուք կարծո՞ւմ եք, որ ստատուտը վավերացնելուց հետո ՀՀ իշխանությունները «կիրթ» Ալիևին դատի՞ են տալու. Արթուր Խաչատրյան
«Որովհետև Հայաստանի իշխանությունները որոշեցին այդ հարցը բերել օրակարգ, երբ միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հռոմի ստատուտը վավերացնալու դեպքում պետությունը պարտավոր է հանցագnրծություն կատարած անձին հանձնել դատարանին. Կիրակոսյան
Ազգային  ժողովում Հռոմի ստատուտը վավերացնելու նախագծի քննարկմանը ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը հիմնական զեկուցող  Միջազգային իրավական...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի ԲԿ-ներում այս պահին բուժում է ստանում 345 արցախցի. 9 երեխա վերակենդանացման բաժանմունքում է
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել ու Հայաստան է ժամանել 100.617 մարդ։ Հակարի կամուրջը հատել է 21 191 տրանսպորտային միջոց։ Նման տվյալներ այսօր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Հայաստանը Ռուսաստանին թշնամի չի համարում. Էդուարդ Աղաջանյան
«Հռոմի ստատուտի վավերացումը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, սա մենք փոխանցել ենք նաև...
Աղբյուր` Panorama.am
12:30
90-ամյա արցախցի տատիկը հասել է Գորիս, տեսել որդուն և մահացել նրա գրկում
Արցախցի 90-ամյա Անշկան բռնի տեղահանումից հետո Գորիսում գրեթe մեկ տարվա բաժանումից հետո տեսել է որդուն և մահացել նրա գրկում։ Այս մասին X սոցցանցի...
Աղբյուր` Panorama.am
12:24
75 կոնգրեսական Բայդենի վարչակազմից պահանջում է պատժել Ադրբեջանին
ԱՄՆ Կոնգրեսի 75 անդամներ, այդ թվում կոնգրեսան Աննա Էշուն և նախկին խոսնակ Նենսի Փելոսին,  ճնշում են գործադրում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱԺ նիստում ներկայացրեց, թե ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
12:05
ԱՊՀ գլխավոր քարտուղարը տեղեկություն չունի հոկտեմբերի 13-ի գագաթնաժողովին Հայաստանի՝ մասնակցությունից հրաժարվելու մասին
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հստակեցրել է, որ ակնկալում է, որ կազմակերպության բոլոր երկրների...
Աղբյուր` Panorama.am
12:02
Արարատ Մելքումյանի ձերբակալման լուրը չի հաստատվում
Ադրբեջանցիների կողմից Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանի ձերբակալման լուրը չի հաստատվում։  24news-ը գրում է. «Տեղեկությունն...
Աղբյուր` Panorama.am
11:42
Առանց ընդդիմության՝ ԱԺ նիստում քննարկվում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
Ազգային ժողովում քննարկվում է Հռոմի ստատուտը՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Ադրբեջանն Արցախի դեմ հարձակման հետևանքով մահացածների նոր տվյալներ է հրապարակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Արցախի վրա հարձակման հետևանքով մահացած զինծառայողների  թարմացված ցուցակը, որում...
Աղբյուր` Panorama.am
11:29
«Վերադարձ Կիևից, ուղղությունը՝ Հայաստան»․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը գալիս է Հայաստան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան գալիս է Հայաստան։ Այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ «Վերադարձ Կիևից,...
Աղբյուր` Panorama.am
11:23
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը
ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:14
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար Իտալիան 4 միլիոն եվրո է հատկացրել
Իտալիայի իշխանությունները 4 միլիոն եվրո են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իտալիայի գրասենյակին, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն Լեռնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը. Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք
11:48 03/10/2023

Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը. Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}