Տնտեսություն 10:58 11/02/2022 Հայաստան

Զբոսաշրջության ոլորտը թեև վերականգնվում է, սակայն հեռու է բավարար լինելուց

Զբոսաշրջությունը Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ տուժած ոլորտներից է: 44-օրյա պատերազմը նոյնպես զբոսաշրջության ոլորտի վրա բացասական ազդեցություն է ունեցել։ Ինչպես մասնագետներն են փաստում, պատերազմից հետո քիչ չեն դեպքերը, երբ զբոսաշրջիկները չեղարկել են դեպի Հայաստան նախապես ծրագրած այցելությունը:

Այդուհանդերձ, համավարակից և պատերազմից հետո ոլորտը կամաց-կամաց սկսում է վերականգնվել։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2021 թվականին Հայաստան է այցելել 870 հազար 308  զբոսաշրջիկ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 2.4 անգամ, սակայն գրեթե 50 տոկոսով ցածր է մինչև համավարակը գրանցված ցուցանիշից: Մասնավորապես, նախաքովիդյան և նախապատերազմյան 2019 թվականին Հայաստան է ժամանել  1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ զբոսաշրջության համար լավագույն տարին եղել է 2019թ-ը, բոլոր նախադրյալները կային, որ ոլորտը հաջորդ տարիներին ավելի մեծ աճ կգրանցեր, սակայն համավարակը և պատերազմը մեծ հարված հասցրեցին զբոսաշրջության ոլորտին:

«Սկսած 2000 թվականից, Հայաստանում գրանցվել է զբոսաշրջիկների թվի շարունակական աճ։ Բացառություն է եղել 2015 թվականը, երբ 2014-ի համեմատ Հայաստան էր ժամանել շուրջ 11 հազարով ավելի քիչ զբոսաշրջիկ: Դա պայմանավորված էր Ռուսաստանից և Վրաստանից այցելությունների էական նվազմամբ։ Այդ ժամանակ ռուսական ռուբլին ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել էր գրեթե 50%-ով, նաև դրա հետևանքով ՌԴ-ից արտագնա զբոսաշրջությունը նվազեց», - նշեց Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ Ռուսաստանից եկող քաղաքացիները զբոսաշրջային այցերի կառուցվածքում մեծ տեղ են զբաղեցնում՝ 40-45%:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ 2020 թ-ին ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, կորոնավիրոսով պամանավորված կանգ առավ տուրիստական գործակալությունների, ուղևորափոխադրող ընկերությունների, հյուրատների աշխատանքը։

Թեև, ըստ նրա, 2021 թ-ին որոշակի ակտիվացում է նկատվում զբոսաշրջության ոլորտում, քանի որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում համավարակով պայմանավորված սահմանափակումներն այդքան էլ խիստ չէին, այդուհանդերձ, դեռ չեն կարող ասել, որ այն լիարեք վերականգնվել է։ «Դեռ շատ հեռու ենք 2019 թ-ի ցուցանիշից։  Եթե համալիր միջոցառումներ, մարքեթինգային քաղաքականություն իրականացնենք,  այս տարի ևս կարող ենք հասնել 2019 թ-ի ցուցանիշներին, եթե, իհարկե նոր խնդիրներ չառաջանան»,- նշեց նա։

Ըստ պաշտոնական տվյալների՝ զբոսաշրջիկների հիմնական հոսքն ապահովել են Ռուսաստանը՝ 350 569 այց, Իրանը՝ 91 148, Վրաստանը՝ 70 630, ԱՄՆ-ը՝ 31 662 , Հնդկաստանը՝  17 980, Ֆրանսիան՝ 14 310, Գերմանիան՝ 11 936։

Հետաքրքրական է նաև այն, որ մեր երկիր ավելի շատ այցելել են տղամարդիկ, քան կանայք: Տղամարդկանց թիվը կազմել է 467 հազար, իսկ կանանց թիվը՝ 402 հազար։ Ինչ վերաբերում է տարիքային խմբին, ապա նախորդ տարի Հայաստան այցելած 105 հազարից ավելի զբոսաշրջիկները եղել են 26-35 տարեկան, 248 հազարը՝  36-63 տարեկան։

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ համավարակի սահմանափակումներից հետո մարդիկ ուզում են շրջագայել, նոր երկրներ բացահայտել։  Ըստ նրա՝ կորոնավիրուսի համավարակից ու Արցախյան պատերազմից Հայաստանը զբոսաշրջիկներին պետք է ներկայացվի այլ տեսանկյունից։

«Կորոնավիրուսից հետո նոր խնդիրներ են առաջ եկել։ Մենք շատ գործ ունենք անելու, որ կարողանանք այդ խնդիրները լուծել։ Այսօր ամբողջ աշխարհում ամեն ինչ արվում է զբոսաշրջության տեմպերն ավելացնելու համար, բոլորն էլ ձգտում են նոր վերաձևավորվող համաշխարհային շուկայում իրենց դիրքերը պահել, ամրապնդել և օգտվելով հնարավորություններից ավելի լավ դիրքեր զբաղեցնել, ուստի մենք ևս չպետք է հետ մնանք ընդհանուր զարգացումներից»,- ընդգծեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։ 

Նրա խոսքով՝ պատերազմից հետո եղել են դեպքեր, մասնավորապես, Եվրոպական երկրներից, Ճապոնիայից, որտեղից կա կայուն կազմակերպված զբոսաշրջություն, երբ այցերը չեղարկել են։ Այսօր, ըստ նրա, կարող են ասել, որ կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով Հայաստան այցելողների թիվը դեռ բավականին ցածր է։ Բացի այդ, ըստ Մեխակ Ապրեսյանի, մտավախություններ կան նաև անվտանգության հետ կապված, քանի որ ցանկացած ճանապարհորդողի առաջին հերթին իր անվտանգությունն է հետաքրքրում:

«Այս ամենը հաշվի առնելով պետք է հետևողական աշխատանք տարվի, մարքեթինգային քայլեր են պետք, զարգացման ծրագիր է հարկավոր, որ կարողանանք զբոսաշրջային մեծ հոսք ապահովել»,- ընդգծեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
15:06 20/04/2024

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}