Կրթություն, գիտություն 17:21 28/02/2022 Հայաստան

Նաիրի Զարյանի անվան դպրոցում լարված մթնոլորտ է. Ահազանգի հետքերով

Երևանի Նաիրի Զարյանի անվան հ130 հիմնական դպրոցում մարտի 11-ին կայանալիք տնօրենի մրցույթին ընդառաջ  դասապրոցեսը խաթարվել է, մթնոլորտը լարվել։ Ինչպես Panorama.am-ի խմբագրություն ահազանգած ծնողն է ներկայացնում՝ դասն ու դասամիջոցը չեն տարբերվում, միջանցքներում ցանկացած պահի աղմուկ-աղաղակ է։ Ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցներն էլ անցած շաբաթ եղել են դպրոցում, ասել են՝ ահազանգեր են ստացել աշակերտների վարքի մասին, հանդիպել ծնողների ու աշակերտների հետ։

Խմբագրությունն էլ վերջին մի քանի օրվա ընթացքում երկու անգամ անանուն նամակ է ստացել, որտեղ մասնավորապես ասված է. «Կարծես, արդեն տխուր ավանդույթ է դարձել, որ Երևանի քաղաքապետարանը դպրոցի շարքային ուսուցչին, քաղաքապետարանի «մարդուն», ավելի ճիշտ քաղաքապետարանի «մարդու» կնոջը նշանակել է տնօրենի պաշտոնակատար։ Օրենքը դա չի արգելում, բայց, եթե այդ ուսուցիչը տնօրենի հավակնորդ է, այն էլ ապաշնորհ հավակնորդ, ապա դա առաջացնում է անհավասար պայմաններ ու նյարդային վիճակ դպրոցում։ Իսկ այս դպրոցի պարագայում անհավասար պայմանը շատ մեղմ է ասված։ Տնօրենի պաշտոնակատար Արևիկ Աբրահամյանը նշանակվելուց անմիջապես հետո իր հետ դպրոց է տարել քաղաքապետարանից մի մեծաթիվ ստուգող խումբ, որոնք այդպես էլ կոլեկտիվին ցույց չեն տվել իրենց լիազորությունների ստուգման հանձնարարականը, որքան ժամանակով են ստուգելու և ինչ են ստուգելու։ Ստուգողները պահում են իրենց շատ ագրեսիվ, խոսում են շատ կոպիտ ուսուցիչների հետ, հարցաքննում են նաև աշակերտների ու ծնողների, որպեսզի իբրև վեր հանեն նախկին տնօրենի կողմից թույլ տրված բազում չարաշահումները։ Այնպիսի տհաճ մթնոլորտ է դպրոցում, որ երեխաները չեն ցանկանում գնալ դպրոց, ասում են դա դպրոց է, թե՞ «քաղմաս», մեզ ո՞ւր եք ուղարկում»։

Նամակի վերջում նշվում է. «Ճնշումների չենթարկվելու պատճառով չեմ ներկայանում, սակայն գրվածի ապացույցները կարող եք տեսել դպրոց այցելելով, կամ ուսուցիչների  ու աշակերտների հետ զրուցելով»։

Խմբագրության հեռախոսահամարին ահազանգած ծնողն էլ ցավ  է հայտնում, որ  վերջին տարիներին մայրաքաղաքի լավագույն դպրոցներից մեկում բարքերը փոխվել են։

«Տնօրենի պաշտոնակատարը զբաղված է իր ընտրվելով, դասապրոցեսը բարձիթողի վիճակում է, ուսուցիչների լարվածությունն էլ բացասաբար է անդրադառնում աշակերտների վրա։ Ոստիկանության աշխատակիցն ասում է՝ ահազանգեր են ստանում դպրոցից, մեկ ուրիշը դպրոցի սաներին մեղադրում է դպրոցի հարևանությամբ կայանած մեքենայի մասերը գողանալու համար»,-Panorama.am-ին պատմում է ծնողը։

Նա նշում է, որ մրցույթին ընդառաջ տնօրենի պաշտոնակատար Արևիկ Աբրահամյանը տնօրենի պաշտոնի հավակնող Լուսինե Անտինյանին հնարավոր կողմ քվեարկող ուսուցիչներից մեկի դասաժամն է կրճատել, ավարտական 9-րդ դասարանի դասղեկներից մեկին զրկել դասղեկի աշխատանքից։

Panorama.am-ի հետ զրույցում Արևիկ Աբրահամյանը թե անանուն նամակում եղած տեղեկությունները, թե ծնողի պատմածներն իրականությանը չհամապատասխանող է որակում, ասում է՝ լարված մթնոլորտ չկա դպրոցում, այս ամենն իր դեմ է կազմակերպված։ Այն պնդումներին, թե իր ամուսինն աշխատում է քաղաքապետարանի հետ, ու ամուսնու շնորհիվ է ինքը նշանակվել տնօրենի պաշտոնակատար, արձագանքում է՝ ճիշտ չեն, ամուսինն էլ երկրում չէ։

Տնօրենի ԺՊ Արևիկ Աբրահամյանի խոսքով՝ ինքը մտերիմ հարաբերություններ ունի տնօրենի մյուս թեկնածու Լուսինե Անտինյանի հետ։

«Ես իր հետ շատ մտերիմ եմ, իրար շատ սիրում ենք, հարգում ենք։ Մենք հակառակորդներ չենք, կոլեգաներ ենք, եթե չհաղթենք այդ պրոցեսում, մրցույթի կմասնակցենք այլ դպրոցում։ Ոչ ինձ համար, ոչ էլ Անտինյանի համար սա կյանքի խնդիր չէ»,-ասում է Աբրահամյանը, որն այս ամենում տեսնում է նախկին տնօրենի՝ Արմինե Հովհաննիսյանի մեղքը։

Լուսինե Անտինյանը թիվ 130 դպրոցում աշխատում է արդեն 15 տարի՝ որպես դասվար։ Նա էլ դպրոցում լարվածություն է նկատել,  կարծում է՝ արդար մրցույթի դեպքում ինքը կարող է հաղթել։

«Ես աշխատում եմ նույն դպրոցում 15 տարի, կուտակել եմ բավարար փորձ ու գիտելիքներ, ինչը տալիս է վստահություն, որ ասելիք ու անելիք ունեմ տնօրենի պաշտոնում։ Ինձ բացարձակ չի անհանգստացնում այն հանգամանքը, որ մրցակիցս տնօրենի ժ/պ է, չեն անհանգստացնում նաև ստուգողները, քանի որ իրենց հետ կապված որևէ խնդիր չեմ ունեցել, հարցն ուղղեք նրանց, ում որ թեման անհանգստացնում է։ Իսկ մրցակցիս՝ տնօրենի ժ/պ-ի մասին, կոռեկտ չեմ համարում որևէ պարզաբանում ներկայացնել, կներեք»,-ասում է Լուսինե Անտինյանը։

Լուսինե Անտինյանն ասում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան, բայց աշխատանքից ազատված ուսուցիչն իր մտերիմն է։ Կասկածներ ունի, որ ազատման պատճառը հենց այդ մտերմությունն է։

«Անհամեստորեն ասեմ, որ իմ նկատմամբ  ճնշումներ չեն էլ կարող լինել, իսկ մրցույթում պարտվելուց հետո չեմ պատրաստվում մնալ դպրոցում որպես դասվար, հնարավորություններս կփորձեմ մեկ այլ դպրոցում։ Եթե արդեն տնօրենի հավաստագիր ես ստանում, ու մինչև այդ լրջորեն նախապատրաստվում, ուրեմն վաղօրոք ես ծանութեթև անում ուժերդ ու նաև քո հայտի հետ միասին ձևակերպում ամբիցիադ։ Ինչ վերաբերում է լավատեսության, ապա, այո, ես լավատես եմ։ Կարծում եմ, որ աշխարհի շարժիչ ուժը լավատեսներն են»,-նշում է տիկին Անտինյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:32
Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում և որոշումների մեջ. Անանյան
«Մենք կանգնած ենք խաչմերուկում և ամեն օր կարող է լինել կամ վերելքի, կամ անկման սկիզբ»:
Աղբյուր` Panorama.am
13:13
Սուրեն Պետրոսյան. Մոտ օրերը լինելու է հասարակության հուզող բոլոր հարցերի պատասխանները շատ հստակ
«Անպայման սպասեք քայլերի, ծրագրերի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը Հանուն հայրենիքի» նախաձեռնության...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին
«Ավետիք Չալաբյանն իմ մտերիմն է, բայց Ավետիքի անունը գոնե մինչև հիմա չի հնչել»,-  ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:37
Երեք մարզերում սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձյան տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
12:33
Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
Հայաստանում ավելացել են քիմիական ու այլ նյութերից, խոտաբույսերից թունավորման դեպքերը։  ԱՆ Հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բագրատ Սրբազան. Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա՝ ընդ որում պառակտելով նրանց
«Գլխավոր խնդիրն այն է, որ մոլորեցնում են մարդկանց։ Երեկ էլ քարտեզներ են հրապարակել, շատ փորձագետներ են խոսել։ Հարցն ի բնե, ի ծնե...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը դասախոսություն է կարդում ԵՊՀ բակում
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում է։ Այստեղ հավաքվել են բազմաթիվ ուսանողներ՝ լսելու Սրբազանի դասախոսությունը։ Մինչ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը երթով գնում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու։ Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սև է, և համոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}