«ARARAT Aroma Experience». Բացառիկ ծրագիր բարձրաճաշակ ու նրբազգաց քիմքերի համար
Կնոջ բույր և կոնյակի բույր։ Իրական ջենթլմենի ուղեկիցներ ամբողջ կյանքի ընթացքում։ Ընդ որում, անկախ տարիքից։ Դե իսկ գովազդի ու հավելյալ ներկայացման կարիք չունեցող ARARAT կոնյակն այդ կենսակերպի լավագույն բաղադրիչն է արդեն ավելի քան մեկ դար։ Միշտ դասական ու միաժամանակ արդիական ոճի թելադրողը հերթական անակնկալն է մատուցում, այն էլ կանանց միջազգային օրվա նախաշեմին։
«ARARAT Aroma Experience»-ը յուրատեսակ տուր է բարձրաճաշակ ու նրբազգաց քիմքերի համար։ Այն հնարավորություն է ջենթլմենների համար, օրինակ, նվեր ընտրելու կամ որոշելու, թե ARARAT կոնյակի հատկապես որ տեսակի ուղեկցությամբ է կազմակերպելու տոնական ռոմանտիկ ընթրիքը։ Չէ որ իրական լեդիներն արժանի են լավագույն բույրերին։
ARARAT կոնյակը ձեռակերտ խմիչք է, նախքան սպառողին տրամադրվելը շատ երկար ճանապարհ է անցնում։ Իսկ ճանապարհի սկիզբը Արարատյան դաշտի ու Տավուշի մարզի խաղողն է։ Խաղողից ստանում են խաղողի հյութ, որը մոտ 2 շաբաթից դառնում է գինի, այնուհետև գինին թորում են։ Թորումը ճշգրիտ գործընթաց է, թույլ է տալիս քաղել լավագույնը լավագույնից։
ARARAT ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանի խոսքով, եթե թորումը գիտություն է, հնացումը՝ իսկական արվեստ է։ Կոնյակի արտադրության մեջ ամենակուլմինացիոն պահը կուպաժի գործընթացն է՝ «ամուսնացնում են տարբեր սպիրտներ, որպեսզի ծնունդ առնի կոնյակը»։ Այն ամենապատասխանատու և ամենաստեղծագործ գործընթացն է։ Կուպաժի գործընթացը կարելի է համեմատել պարֆյումերի աշխատանքի հետ՝ ինչպես է խառնում տարբեր բուրմունքներ ու ստեղծում իր օծանելիքը։
ARARAT թանգարանը մեկնարկում է փորձառության նոր ծրագիր՝ «ARARAT Aroma Experience», որն առավել բովանդակալից կերպով է ներկայացնում ARARAT կոնյակների համահոտային գունապնակը։
Կոնյակն իրեն բնորոշ հատկությունները՝ բնավորությունը, ձեռք է բերում կոնյակի սպիրտի հնացման տարիների ընթացքում, իսկ անկրկնելի դիմագիծ է ստանում վարպետների ստեղծագործ աշխատանքի շնորհիվ։
ARARAT կոնյակների հարուստ և հագեցած համային փունջը ձևավորվում է մի շարք սպիրտների գրագետ միաձուլման արդյունքում՝ հաղորդելով ապագա կոնյակին յուրահատուկ համահոտային նրբերանգներ։ «ARARAT Aroma Experience»-ը բացառիկ ծրագիր է բացահայտելու կոնյակի համային հատկանիշները և ուսումնասիրելու կուպաժավորման բարդ գործընթացի արդյունքում ստեղծված առանձնահատուկ բույրերը տարբեր հարթություններից։
«ARARAT Aroma Experience»-ի արարողությունը սկսվում է ARARAT «Անի» և ARARAT «Ախթամար» կոնյակների համտեսով։ Կոնյակի միահյուսված բույրերը տարանջատելու համար մասնակիցներն այն գնահատում են՝ զգալով բույրերի երեք տարբեր ալիքները, այնուհետև կազմում են քարտեզ՝ համապատասխանացնելով սեփական զգացողություններին ու դիտարկումներին։
Այս բացառիկ փորձառությունը հետայսու հասանելի կլինի ARARAT թանգարանի համտեսման մշտական ծրագրում և հատկապես ուշագրավ է կորպորատիվ B2B հարթության մեջ։
Ք. Իշխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «ARARAT Aroma Experience»-ը համտեսի մի յուրահատուկ ձևաչափ է, որը հաղորդակից է դարձնում հյուրերին իրենց ոգեշնչմանը, իրենց գեղեցիկ պահերին։
«Այն ստեղծված է այն մարդկանց համար, ովքեր ուզում են սովորել, զգալ, հասկանալ, տարբերակել բույրերը, քանի որ կոնյակի մեջ բազմաթիվ բույրեր կան։ Մենք ընտրել ենք 9 հիմնական բույրերը, որոնք առավել ակնհայտ են կոնյակի մեջ ու մեր հյուրերին բացատրում ենք, որ կոնյակը տարբեր բույրերի գեղեցիկ զուգորդումն է, խառնուրդն է»,- ասաց ARARAT ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը։
ARARAT թանգարանի էքսկուրսավարների ղեկավար Սյունե Բարսեղյանի խոսքով, «ARARAT Aroma Experience»-ը գալիս է համալրելու ARARAT թանգարանի նոր համտեսների փաթեթը։ Այս փաթեթից կարող են օգտվել բոլոր ցանկացողները, այն շատ հետաքրքիր կլինի նաև օտարերկրյա հյուրերի համար, ովքեր Հայաստան այցի ժամանակ անպայման համտեսում են ARARAT կոնյակները, իսկ «ARARAT Aroma Experience»-ը հնարավորություն է ամբողջությամբ բացահայտելու կոնյակների համահոտային առանձնահատկությունները։
ARARAT կոնյակները 135-ամյա ժառանգության, Երևանի կոնյակի գործարանի վարպետների անձնվեր աշխատանքի և Հայաստանի առատաձեռն բնության շռայլության արտացոլանքն են։ Հենց դա է ձևավորում ARARAT-ի իրական ու յուրահատուկ ինքնությունը։ Իսկ «ARARAT Aroma Experience»-ը ներկայացնում է ստեղծագործ և ջանասեր աշխատանքի քողի տակ թաքնված համահոտային բոլոր շերտերը։
Կոնյակ խմելուց առաջ բաժակներն իրեր են խփում, իսկ խփելուց առաջ անպայման կենաց ասում։ Մեր կենացները սովորաբար ավարտվում են՝ երջանիկ ու առողջ լինենք, և այսօր ամենաարդիականը՝ ապրենք խաղաղ երկնքի տակ։
Հարակից հրապարակումներ`
- Գիրք նվիրելու օրը Երևանի կոնյակի գործարանում
- Հայաստան և ARARAT. միմյանցից անբաժանելի արդեն 135 տարի
- ԶգաՍրտով՝ ARARAT թանգարանի ներառական ծրագիրը
- ARARAT Craft & Twist․ մեկ օր, մեկ բար, 4 նոր կոկտեյլ
- «Եվ ծագում է արևը…». ARARAT թանգարանում ներկայացվում է լեգենդար կոնյակի հարյուրավոր մրցանակների փոքրիկ ընտրանին
- ARARAT թանգարանը հրավիրում է բացահայտել Երևանի մի շարք թանգարաններ
- Առանց ARARAT լեգենդար հայկական կոնյակի այս պատմությունը չէր լինի...
- Հայաստանի երկու խորհրդանիշները ARARAT-ի նորարարական արտադրանքի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա