Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նրանք 2021-ին թշնամու կողմից զավթված տարածքներից տարհանել են 574 աճյուն
2021 թվականին շարունակվել է հակառակորդի կողմից զավթված տարածքներից զոհված և անհայտ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները։ Նախորդ տարի, ընդհանուր առմամբ տարհանվել է 574 աճյուն: Այս մասին զեկուցվել է այսօր Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կոլեգիայի նիստում, որը նվիրված է եղել 2021 թվականի ԱԻ պետական ծառայության գործունեության արդյունքների ամփոփմանը:
Ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2021 թվականին իրականացվել են հետախուզական, ականազերծման և չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ: Իրականացված 806 ելքից ոչնչացվել է տարբեր տեսակի 20 854 միավոր զինամթերք, նախորդ տարվա 7174 միավորի դիմաց: Չպայթած ռազմամթերքից մաքրվել և ականազերծվել է 221,5 հա տարածք:
Հաշվետու տարում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է հացահատիկային մշակաբույսերի հրդեհի 4, այգիների հրդեհի 10 դեպք, որոնցից 3-ի դեպքում բռնկման պատճառ է հանդիսացել հակառակորդի կողմից արձակված գնդակը:
Գրանցվել է բնակելի տներում հրդեհների 41 դեպք։
Ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության տարածքում հրդեհների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 63 650 409 ՀՀ դրամ։