Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
16:58 11/03/2022
ԼՂՀ
Ադրբեջանը կրակել է Խնապատ, Փառուխ գյուղերի ուղղությամբ. Արցախի ոստիկանություն
Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում:
Տուժածներ չկան:
Placeholder