Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահի լիրազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Վահագն Խաչատուրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահագն ԽԱՉԱՏՈւՐՅԱՆԻՆ ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- ասված է հայտարարագրում։
Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանը ս․թ․ մարտի 3-ին խորհրդարանի կողմից երկրորդ փուլով ընտրվել է ՀՀ նախագահ։