Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Հասարակություն
20:16 11/03/2022
Հայաստան

Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Մայրաքաղաքում մարտի 12-ին, 13-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 11-ի ցերեկը հնարավոր է ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարտի 14-ին, 15-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ:  
Մարտի 11-ին ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։

Մարզերում մարտի 12-ին, 13-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ին  առանձին շրջաններում սպասվում են տեղումներ,  առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։  

Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն 12-15-ն  աստիճանաբար կնավզի 6-8 աստիճանով։

Արցախում վաղը սպասվում է ձնախառն անձրև։

Placeholder
Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ