Քաղաքական 10:02 23/03/2022 Հայաստան

Միայն Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը դատի է տվել իր սեփական երկրին Եվրոպական դատարանում. Հարութ Սասունյան

Կարող են լինել պետությունների ղեկավարներ, որոնք դատի են տվել իրենց կառավարություններին այն բանից հետո, երբ նրանք տապալվել են կամ նրանց ունեցվածքը բռնագրավվել է, սակայն ես տեղյակ չեմ որևէ ղեկավարի մասին, որը պաշտոնավարման ժամանակ շարունակել է իր սեփական երկրի դեմ հայցը օտարերկրյա դատարանում: Ունենք ոչ թե մեկ, այլ երկու հայցերի անհավանական դեպք, որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այս երկու դատական գործերը դեռ ընթացքի մեջ էին, երբ նա դարձավ վարչապետ։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանում քննվող հայց ուներ նաև Ալեքսանդր Արզումանյանը՝ դեսպան նշանակվելու պահին։

Ոչ ոք չի կարող մեղադրել քաղաքացի Փաշինյանին այդ երկու հայցերը ներկայացնելու համար՝ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց շատ առաջ, իր անունը մաքրելու համար, երբ նա և իր թերթը մեղավոր էին ճանաչվել Հայաստանի օրենքները խախտելու մեջ։
Այնուամենայնիվ վարչապետ դառնալուց հետո նա պետք է Եվրոպական դատարանից հետ վերցներ հայցերը և հայցադիմում ներկայացներ Հայաստանի դատարաններ, ինչն արեց այժմ՝ պաշտոնն ստանձնելուց չորս տարի անց։ 2022 թ․ հունվարին իր «մամուլի ասուլիսում» Փաշինյանը խոստովանեց, որ մտածել է հայաստանյան դատարաններ բողոք ներկայացնելու մասին, սակայն ասել է, որ որոշել է սպասել մինչև Եվրոպական դատարանի կողմից որոշման կայացմանը։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ հայցերը հետ վերցնել Եվրոպական դատարանից և բողոք ներկայացնել Հայաստանում։

2022 թ. փետրվարի 16-ին «Արմենպրեսը» տեղեկացրեց, որ «Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի 2010 թ. մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2010 թ. հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր էր ճանաչել 2008 թ. մարտի 1-ի ցույցերի ժամանակ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար [ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, այրվել մեքենաներ և թալանվել խանութներ։

Իշխանություններից 16 ամիս թաքնվելուց հետո], Փաշինյանը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման, բայց պատիժը կրեց երկու տարուց մի փոքր պակաս և ազատ արձակվեց ընդհանուր համաներմամբ։ 2022 թ. հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որը Փաշինյանը ներկայացրել էր այն ժամանակ, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչ էր։ Եվրոպական դատարանը ճանաչել էր Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները։» Եվրադատարանը Փաշինյանին վնասի հատուցման և դատական ծախսերի համար ոչ մի գումար չէր հատկացրել։

Հետաքրքիր է, որ Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը որևէ ապացույց կամ առարկություն չի ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պաշտպանելու Հայաստանի դատարանի 2010 թ. վճիռն ընդդեմ Փաշինյանի։ Հասկանալի է, որ կառավարության ներկայացուցիչը դժկամությամբ կներկայացներ  ապօրինությունների ապացույցներ իր սեփական երկրի վարչապետի դեմ․․․ ՄԻԵԴ-ը կայացնում է իր բոլոր որոշումները՝ կշռադատելով հայցվորի փաստարկները համապատասխան կառավարության ներկայացրած ապացույցների դեմ։ Տվյալ դեպքում կառավարությունը չէր ներկայացրել դեպքի իր կողմը, քանի որ հայցվորն ու կառավարությունը անհարմար կերպով նույն կողմում էին։ Կարևոր է նաև նշել, որ Եվրոպական դատարանը սկսել է Փաշինյանի հայցը քննել միայն 2019 թվականին՝ 2018 թվականին նրա վարչապետ դառնալուց հետո, ինչը նշանակում է, որ նա բավական ժամանակ ուներ իր դիմումը Եվրոպական դատարանից հետ վերցնելու համար։ Ցավոք, Փաշինյանի հայցը Եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի սկանդալային նյութ տրամադրեց ադրբեջանական մամուլին՝ հրապարակելով այն՝ «Փաշինյանը հաղթեց Հայաստանին Եվրոպական դատարանում» վերնագրով։

Փաշինյանի երկրորդ հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել է նրա «Հայկական ժամանակ» թերթի «Դարեսկիզբ» հրատարակչական ընկերության կողմից։ Թերթը 2010 թ. հոկտեմբերի 14-ին տպել էր՝ «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով մի հոդված՝ մեղադրելով Հայաստանի պետական մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների «թմրամիջոցների, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման հանցագործություններին» մասնակցելու համար։ Մեղադրյալներից երեքը հայց էին ներկայացրել Հայաստանի դատարան ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի՝ զրպարտության համար։ Փաշինյանը տանուլ էր տվել դատը և դրան հաջորդած բողոքարկումը։

Եվրոպական դատարանը 2021 թվականին որոշել է, որ դիմումատուի իրավունքները խախտվել են։ Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել են Փաշինյանի թերթի հրատարակչությանը վճարել 9000 եվրո վնասի փոխհատուցում՝ բացի հարկերից։

Ալեքսանդր Արզումանյանը ևս հայց էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան՝ նախքան 2017 թվականին Դանիայում և Նորվեգիայում, իսկ 2019 թվականին՝ նաև Շվեդիայում դեսպան նշանակվելը: Նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկել էր Հայաստանի դատարանի կողմից իր դատվածությունը՝ նախագահական ընտրություններին հաջորդած 2008 թվականի բողոքի ցույցերին նրա մասնակցության համար։ Նա եղել է Լևոն Տեր Պետրոսյանի նախագահական շտաբի ղեկավարը։

Մինչ այդ Արզումանյանը Հայաստանի արտգործնախարարն էր։ 2001 թվականին նա դարձել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր անդամներից մեկը։ 2008 թվականի բողոքի ցույցերից հետո նա ձերբակալվեց և մեղադրվեց «պետական իշխանության յուրացման»  մեջ։

2009 թ. հունիսի 22-ին Հայաստանի դատարանը  նրան մեղավոր  ճանաչեց  զանգվածային  անկարգություններ կազմակերպելու մեջ, դատապարտեց հինգ տարվա ազատազրկման և համաներման պատճառով անմիջապես ազատ արձակեց։ 2009 թվականին Արզումանյանը դիմեց Եվրոպական դատարան, որը 2021-ին որոշեց, որ խախտվել են նրա արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքները։ Ինչպես Փաշինյանը, այնպես էլ Արզումանյանը դեսպան դառնալուց հետո նախընտրեց չվերցնել իր հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։ Չգիտեմ, թե ինչու ՀՀ կառավարությունը 2017 թվականին նրա նշանակումը չպայմանավորեց հայցը հետ վերցնելու հետ։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը վճարել դեսպան Արզումանյանին՝ 9000 եվրո վնասի փոխհատուցման և 2600 եվրո դատական ծախսերի համար՝ բացի հարկերից։

Հետաքրքիր է, կա՞ արդյոք աշխարհում որևէ այլ երկիր, որի վարչապետն ու դեսպանը պաշտոնն ստանձնելու պահին ունեին անավարտ դատական հայցեր օտարերկրյա դատարանում ընդդեմ իրենց երկրի՝ պարտավորեցնելով Հայաստանի Հանրապետությանը վճարել իրենց վնասների փոխհատուցումը և դատական ծախսերը սեփական կառավարության  բյուջեից․․․

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:43
Նիկոլը հանում է 2018-ին հագած իր գառան դիմակը՝ հայ ժողովրդին որպես գառան դմակ՝ դեմ տալով թյուրքական գայլերին. Աշոտյան
«Փաշինյանը վաղուց է վա-բանկ գնացել՝ Հայոց ցեղասպանության, Արցախի, մեր ազգային ինքնության դեմ։ Որքան անպատիժ է մնում նա, այնքան ավելի ցինիկ...
Աղբյուր` Panorama.am
17:23
Թումանյանի անձնական գրադարանի առաջին գիրքը կցուցադրվի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում
Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ
Աղբյուր` Panorama.am
17:03
Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
16:49
Անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» կտավը կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում
Նկարը Ազգային պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց, որտեղ պահպանվել է նաև Սուրբ Սարգսին պատկերող 7-րդ դարի որմնանկար
Աղբյուր` Panorama.am
16:42
Լարսը փակ է բեռնատարների համար, 300-ից ավելի հայկական մեքենա է կանգնած անցակետում
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված։ «Սպուտնիկ Արմենիայի»...
Աղբյուր` Panorama.am
16:35
Տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. Իրանագետ
«Մի քանի օր առաջ Վաշինգտոնում կայացած Նեթանյահու-Թրամփ հանդիպումը փաստեց իրանական կողմում առկա այն ռազմավարական ընկալումը, որ Իսրայելն,...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանի ԿԳ նախարարը կարևորել է ԵՊՀ գեղարվեստական կենտրոնի գործունեությունը
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Ալեքսանդր Ծուլաձեն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդը պատմել է, թե ինչու այդքան կապվեց Հայաստանի հետ
Նա պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։
Աղբյուր` Panorama.am
15:44
Վատիկանում տղամարդը Սուրբ Պետրոսի տաճարում կոտրել է 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ
Վանդալը վնասել է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում գտնվող հնագույն մոմակալները՝ բարձրանալով եկեղեցու խորան։ Ռումինիայի 40-ամյա քաղաքացին...
Աղբյուր` Panorama.am
15:22
Դժվար էր մեծ մարդու կարճ կյանքի ահռելի մեծ պատմությունը ներկայացնել 90 րոպեում. «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ
«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը, պատմել է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Մեր անելիքը մեր դիմաց է, մեր հաղթանակը մեր առջև է և այն չի ուշանալու. Բագրատ Սրբազան
«Հեռացնելու ենք այս չարիքը ճիշտ այն ժամանակ, երբ մենք ուղղակիորեն պատրաստ կլինենք այն իրականացնելու և իրագործելու»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԱՆ. Ստեփանավանի հրդեհից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության  է դիմել 6 քաղաքացի: Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
14:27
Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը ճանաչվել է լավագույնը Critics Choice Awards-ում
Կալիֆորնիայում կայացել է Critics Choice Awards-ի` «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության 30-րդ արարողությունը։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Ադրբեջանgիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը
Ծիծեռնավանքին հասցվող շարունակական վնասը խոսում է կանխամտածված լինելու փաստի մասին։
Աղբյուր` Panorama.am
14:02
Սուրենյանցը հայտնեց իրենց թեկնածուի անունը Գյումրիի ավագանու ընտրություններում
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախընտրական ցուցակը Գյումրիի ավագանու մարտի 30-ի արտահերթ ընտրություններում...
Աղբյուր` Panorama.am
14:00
Աշխատանքից ազատված գործադուլավորները կարող են դատարանի միջոցով վերականգնել աշխատանքը․ Վարդանյան
«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով արգելվում է աշխատանքից ազատել կամ լուծարել աշխատանքային պայմանագիրը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Առաջիկա գիշերը Երևանում հնարավոր է թույլ ձյուն
Երևանում փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում հնարավոր է...
Աղբյուր` Panorama.am
13:49
Զավեշտ է, գնում ես կրոնական ժողովի ու քեզ ուղեկցում է Սուրբ գիրքը ծաղրողը. Բագրատ Սրբազան
«Զավեշտի տիրույթից է, երբ գնում ես միջկրոնական ժողովի ու քեզ ընկերակցում է անհավատ աթեիստը,  Սուրբ գիրքը ծաղրողը, արժեքները ծաղրողը։...
Աղբյուր` Panorama.am
13:47
Տիգրան Աբրահամյան. Այսօր էլ վստահ եմ՝ եթե 44-օրյա պատերազմին երկրի գլխին նորմալ մարդիկ լինեին, ապա Արցախը չէինք կորցնի
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Փաշինյանական իշխանությունը Հայաստանը վերածել է մի երկրի, երբ հաղթանակած, մարտունակ ու ամուր...
Աղբյուր` Panorama.am
13:16
Իմ և Քյարամյանի միջադեպը չէր կարող լինել մանդատից հրաժարվել պահանջելու պատճառ. Աղազարյան
«Ազգային ժողովում իմ և պարոն Քյարամյանի միջադեպը չէր կարող լինել  մանդատից հրաժարվել պահանջելու պատճառ, դա ընդամենը  առիթ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Վաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետ
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար։ Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
12:31
Հրազդանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող անձին
Փետրվարի 8-ին ժ.05.16-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին. Թարմացված
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
12:12
Ստեփանավանում հրդեհը մարել չի հաջողվում
Կանխվել է դրա տարածումը
Աղբյուր` Panorama.am
12:01
Հակոբ Ասլանյանը՝ ՔՊ-ի մասին. Որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի կամքով, չի կարող թիմ անվանվել
««Քաղաքացիական պայմանագիր» թիմն այլևս գոյություն չունի, քանի որ մարդկային այն համախումբը, որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Ջո, դու ազատված ես. Թրամփի նոր հրամանագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ վերացնում է նախկին նախագահ Ջո Բայդենի հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը։ Այս մասին գրում է CNN-ը։...
Աղբյուր` Panorama.am
10:44
Սուրեն Պապիկյանը մեկնել է Հնդկաստան
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։ Այս...
Աղբյուր` Panorama.am
10:35
Կարող եմ պնդել, որ Վաշինգտոն այս այցը չի տվել պատասխան Փաշինյանի հիմնական հարցերին. Սուրեն Սարգսյան
«Շարունակում եմ պնդել, որ Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյոք Թրամփի վարչակազմը շարունակելու է...
Աղբյուր` Panorama.am
10:22
Uպшնություն Հրազդանում. Ի՞նչ է հայտնի այս պահին
Այսօր՝ փետրվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հանգամանքներն ինձ ստիպում են  ցուցաբերել քաղաքական երիտասարդություն. Հակոբ Ասլանյան
14:11 08/02/2025

Հանգամանքներն ինձ ստիպում են ցուցաբերել քաղաքական երիտասարդություն. Հակոբ Ասլանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}