Տնտեսություն 16:50 29/03/2022 Հայաստան

Երևանի կոնյակի գործարանը վերաթողարկում է ARARAT «Ընտիր» լեգենդար կուպաժը

Ստեղծված 1902 թվականին՝ ARARAT «Ընտիր» լեգենդար կուպաժն առաջին հայկական տեսակավոր կոնյակն է, որը դարձավ կոնյակագործության տարեգրի զարդատառը։ 

Երկակի հոբելյանական տարում՝ հայկական կոնյակագործության 135-րդ ամյակին և առաջին հայկական կոնյակի 120-րդ տարեդարձին ընդառաջ, Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է լեգենդար կոնյակի կոլեկցիոն տարբերակի վերածնունդը։

Երևանի կոնյակի գործարանից մանրամասնում են, որ այս պատմական կուպաժի հեղինակը Ֆրանսիայի գինեգործական հեղինակավոր դպրոցներից մեկի շրջանավարտ Մկրտիչ Մուսինյանցն է։ Նրա ստեղծագործական որոնումներն ու կրթությունն արտացոլեցին Հայաստանի շռայլ բնությունը և խաղողի հատընտիր տեսակները հայկական առաջին տեսակավոր կոնյակում։ Իր ստեղծումից անմիջապես հետո այդ կուպաժը  հիացրեց ֆրանսիական ամենահեղինակավոր մրցույթի դժվարահաճ մասնագետներին։

Մուսինյանցի համար «Ընտիրը» դարձավ հայրենիքը մեծարելու միջոց և փայլուն վկայությունն առ այն, որ Հայաստանի բնության ու անկրկնելի վարպետության միությունը ստեղծում են նշաձող, որն առ այսօր շարունակում է ոգեշնչել կոնյակի իրական գիտակներին:

ARARAT «Ընտիրը» առանձնանում է սաթե հարուստ գույնով, որտեղ առկայծում է պղնձագույն փայլը։ Կլորավուն երկարատև համը վերափոխվում է ցիտրուսային և կարամելային նրբերանգներով և ավարտվում նուշի անորսալի դառնությամբ։ 

««Ընտիր» կոնյակի վերածնունդն առաջին հերթին վկայում է Երևանի կոնյակի գործարանի պատմական ժառանգորդության մասին։ Սա մեր հարգանքն է այդ արժեքավոր ժառանգության հանդեպ, որի մասն ենք կազմում նաև մենք։ Կոնյակի այս բացառիկ սպիրտները, որ անկասկած մեր պարծանքն են, հնարավորություն են ընձեռում ոչ միայն վերականգնելու պատմական կուպաժները, այլ նաև դրանք դարձնելու կոլեկցիոն», - նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։   

Այս պատմական կոնյակի վերաթողարկումը նշանավորում է ARARAT-ի բացառիկ ժառանգությունը, քանի որ միայն այսպիսի հարուստ անցյալ ունեցող ապրանքանիշն է ի զորու վերականգնել նման նմուշներ՝ դարձնելով նրանց կոլեկցիոն։

««Ընտիր» կոնյակի կոլեկցիոն վերածնունդն էլ ավելի ընդգծեց նրա համահոտային ներդաշնակությունը, քանի որ երեք լրացուցիչ տարվա հնացումն առավել վառ բացահայտեց միահյուսված սպիրտների ողջ հմայքը։ ARARAT-ի վինտաժային շարքի հետ աշխատելն անկրկնելի փորձ է և հետաքրքիր երկխոսություն տարբեր սերունդների հետ»,- ասում է Երևանի կոնյակի գործարանի արտադրության գծով տնօրեն Համլետ Անտոնյանը։

ARARAT «Ընտիրը» լրացնում է ARARAT-ի վինտաժային կոնյակների շարքը և իր նրբաճաշակ փաթեթավորմամբ կշարունակի շարքի միասնական ոճային լուծումները։ Վերաթողարկված կոնյակի գրաֆիկական և գունային լուծումները փառաբանում են հայկական խաղողի յուրահատկությունը՝ որպես վառ և հիշարժան պատմությունների անփոխարինելի սկիզբ:

ARARAT «Ընտիր» կոնյակի սահմանափակ ներկայացվածությունը կհանդիսանա նոր երկխոսության ևս մեկ հիանալի առիթ՝ ARARAT կոնյակի գնահատողների համար։

ԱՐԱՐԱՏ-ի վինտաժ հավաքածուն տարբեր ժամանակներում Երևանի կոնյակի գործարանի կողմից վերաթողարկվող կոնյակների շարք է: Վինտաժ հավաքածուի բոլոր կուպաժները վերստեղծվում են օրիգինալ բաղադրատոմսերով և վերարտադրում են հանրահայտ կոնյակների էտալոն նմուշները: 2015թվ.-ին սահմանափակ քանակությամբ ներկայացվեց հավաքածուի առաջին կոնյակը՝ լեգենդար Հայաստանը: 2018 թվականին հավաքածուն համալրվեց «Երևան» կոնյակով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:49
Ֆուտբոլի Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը զիջեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին
Ֆուտբոլի Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Սկոպյեում ուժերը չափեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ։ Առաջին խաղակեսում...
Աղբյուր` Panorama.am
00:40
Աշոտյանը պետք է անհապաղ ազատվի բոլոր տեսակի սահմանափակումներից.Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրում է․ «Շատ ուրախացա՝ տեղեկանալով, որ Արմեն Աշոտյանը հետագա պատիժը (սխալմամբ չեմ նշել պատիժ եզրույթը)...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Եռաբլուրի» հարող փողոցն անվանակոչվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անունով
Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Երևանը առաջիկա տարիներին կզարգանա հաստատված նոր գլխավոր հատակագծով. 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում...
Աղբյուր` Panorama.am
21:57
Բաքվի բռնապետական վարչախումբը ակնհայտ վախեր ունի Հայաստան-Իրան քաղաքակրթական դաշինքի հնարավորությունից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի աշխատակազմի պաշտոնաթերթ «Խալխ Գազեթի» (նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:49
Տեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի պայթած ձուլարանն ապօրինի շահագործած ընկերությանը տվել է երկու բացասական եզրակացություն
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՔՏՀԱ տեսչական մարմինը տեղեկացնում է....
Աղբյուր` Panorama.am
21:34
Աբովյանի «ՄՌՈւ»-ի տարածքում հայտնաբերվել է սպիտակ կտորից կասկածելի պարկ
Այսօր քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին, ով հայտնել, որ ինքը Աբովյանի «ՄՌՈւ»-ի ծառայողների...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի ռեկորդային թիվ է գրանցվել
Վիետնամի հյուսիսին հարվածած «Յագի» թայֆունի զոհերի թիվը աճել է մինչև 127 մարդու։ Այն համարվում է վերջին 30 տարվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
20:52
Մահացել է գեղանկարիչ Էդուարդ Խարազյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Էդուարդ Խարազյանը: Նկարիչների միությունից հայտնում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:44
Փողոցների անվանակոչությունը հանրային քննարկման են ուզում դնել, շինթույլտվություն տալը՝ ոչ․ Աննա Ավետիսյան
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստանը» որոշ փողոցների անվանակոչության նախագծեր էր ներկայացրել։ ՔՊԿ-ն հիմնականում ձեռնպահ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Երևանը նոր գլխավոր հատակագիծ ունի
Երևանը առաջիկա տարիներին կզարգանա հաստատված նոր գլխավոր հատակագծով. 3-րդ նստաշրջանի 1-ին  նիստում ավագանին հավանություն տվեց որոշման...
Աղբյուր` Panorama.am
20:17
Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ
Էդուարդ Շարմազանովը հայտնում է․ «Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ»։ Արմեն Աշոտյանը...
Աղբյուր` Panorama.am
20:02
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել ՀՀ ՆԳՆ-ից այն մասին, որ սեպտեմբերի 10-ին, «ՀրազՋԷԿ»...
Աղբյուր` Panorama.am
19:54
Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չունի ազատ արձակելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին
Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չունի ազատ արձակելու օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Համաձայն ադրբեջանական աղբյուրների՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:43
Միրզոյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային բնույթի հարցեր
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլէսլամիին: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը թափուր մնաց․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը գրում է․ ««Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:19
1 Mercedes և 20 BYD. Երևանի քաղաքապետարանը 644.000 դոլարի էլեկտարական մեքենաներ է գնել․ «Հետք»
Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացել է Երևանի քաղաքապետարանից։ Մեքենաների...
Աղբյուր` Panorama.am
19:04
Արմենը նրանցից մեկն է․․․ ․ Զաքարյան
ՊՆ նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է․ «Քաղաքականության պատմության մեջ քիչ չեն այն գործիչները, ում քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:49
Պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, այս պահին վիրահատվում է․ ՀՀ ԱՆ
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի հետավանքով հինգ անձ հոսպիտալացվել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:39
Պահանջել եմ նախարարից տալ մի շարք պարզաբանումներ․ Թագուհի Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
18:31
Արարատյան դաշտի աղետ․ ինչպես ամեն ինչ սկսվեց
Էկոլուրը «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագրի շրջանակում անդրադարձել է Արարատյան արտեզյան ավազանի ջրային...
Աղբյուր` Panorama.am
18:18
Պայթյուն «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում. կա զոհ և տուժածներ
 Սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սեպտեմբերի 10-30-ը գիշերային ժամերին Երևանի որոշ ճանապարհահատվածներ միակողմանի փակ է լինելու
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:56
Այսօր բուհերը դարձել են քաղաքական հետապնդման օջախներ. Լիլիթ Գալստյան
«Բուհերում իրականացվում են քաղաքական զտումներ, որի հետևանքով դասախոսական  գործունեությունից մեկուսացվում են ոչ իշխանական ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Հոկտեմբերի 5-ին Արենիում կանցկացվի Գինու Փառատոնը
Հոկտեմբերի 5-ին Արենի գյուղում սպասվում է հայկական գինեգործության վերածնունդը խորհրդանշող միջոցառումը՝ «Արենի Գինու Փառատոն»-ը։...
Աղբյուր` Panorama.am
17:38
Գնաճը շարունակել է պահպանվել 4.5 % մակարդակում. Մարտին Գալստյան
«2024թ. 3-րդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել 4.5 % մակարդակում` օգոստոսին կազմելով 1.3 %»,-հրավիրված ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
17:34
10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի դասագիրք չունենք, դա անելու ենք թղթապանակի միջոցով. ԿԳՄՍ նախարար
««13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը կապ չունի իրականության հետ»,- Ազգային ժողովում հայտարարեց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
17:24
Կառավարությունը հաստատեց, որ ինքը ժողովրդի թիկունքում ՀՀ-ից տարածք է հանձնել Ադրբեջանին. Արթուր Խաչատրյան
«Չեմ զլացել,  գրությամբ դիմել եմ Կադաստրի կոմիտեին՝ հարցրել, թե ինչ տեսակ են Կիրանցում Կադաստրի կոմիտեի տված վկայականներում եղած...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մեկնարկում է «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը Արցախի տաղանդների համար
«Արվեստ23» ՀԿ-ն հայտարարում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկի մասին, որը նվիրված է Արցախում ծնված, Արցախից...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հերոսածին ծնողներն ահազանգում են՝ դպրոցներից հանվում են հերոս նահատակների նկարները. Դանիելյան
Նախարարն ասաց, որ վերջին ահազանգը ստացել եմ մի քանի օր առաջ Գյումրու դպրոցներից մեկի մասին։
Աղբյուր` Panorama.am
17:05
Սուրենյանց. Փաշինյանը դարձել է ազգային աղետի հոմանիշ
«Առաջարկում ենք վերցնել այն, ինչ այս պահին համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին. Վտանգավոր է, գլխավոր հատակագծում հեծանվային որևէ արահետ չեք նախատեսել
15:45 10/09/2024

Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին. Վտանգավոր է, գլխավոր հատակագծում հեծանվային որևէ արահետ չեք նախատեսել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}