Քաղաքական 21:06 30/03/2022 Հայաստան

Մենք իշխանությունների տուն թեյ խմելու չենք գնացել. Արթուր Խաչատրյան

Մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ  արտահերթ ընտրություններում հաղթեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երկրորդ փորձից նոր հաջողվեց իշխանությանը «վերցնել» նաև այս համայնքը։ Այս ընտրություններից հետո կրկին սկսվեցին խոսակցությունները, որ, փաստորեն, ընտրությունների միջոցով հնարավոր չէ այս իշխանությունից ազատվել։ Այդ դեպքում ո՞րն է գործող իշխանություններին հեռացնելու ճանապարհը։ Այդ ճանապարհների ու ելքերի մասին շատ է խոսում ընդդիմությունը, սակայն դեռ որևէ արդյունք չկա։

Panorama.am-ն ընդդիմության քայլերի, իշխանությունների հեռացման ռազմավարության մասին զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։

Panorama.am - Պարոն Խաչատրյան, Վեդիի ընտրություններից հետո կրկին ակտիվացան խոսակցությունները, որ այս  իշխանություններին ընտրություններով հնարավոր չէ հեռացնել։ Ո՞րն է, ըստ ձեզ, ելքը։

Ա. Խաչատրյան - Կատեգորիկ չէի ասի, որ ընտրությունների միջոցով որևէ կերպ հնարավոր չէ այս իշխանություններին հեռացնել։ Ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները պատրաստ են հնարավոր և անհնար բոլոր միջոցներով, ներառյալ պաշտպանության նախարարության՝ քարոզարշավին անմիջական մասնակցությամբ, այն դեպքում, երբ Հայաստանն ունի անվտանգային բազմաթիվ խնդիրներ, պայքարել մի համայնքում ղեկավարի պաշտոն ձեռք բերելու համար։ Իրենց համար ավելի կարևոր է պաշտպանության նախարարը գնա այնտեղ, իրենց ակտիվի հետ հանդիպի, քան Հայաստանի ու Արցախի անվտանգային խնդիրները լուծի։ Մեզ համար դա նորություն չէ։

Բազմաթիվ անգամներ ասել ենք, որ պետք է խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարի ձևերը սինխրոնացնել, որպեսզի հնարավորինս շուտ Հայաստանում ձևավորվի ազգային իշխանությունը, քանի որ այս իշխանություններն իրենց վերջին հայտարարություններով ևս մեկ անգամ փաստեցին, որ Հայաստանն իրենց ղեկավարությամբ ապագա չունի։ Ադրբեջանը խոսում է  պատերազմի, ուժի լեզվով, այս մարդիկ պատրաստ են գնալ միակողմանի զիջումների և խաղաղության պայմանագրի։ Իսկ այդ խաղաղության պայմանագրի մեջ ի՞նչ պետք է գրված լինի, ի՞նչ պայմաններով է լինելու այդ խաղաղությունը, արդյո՞ք Ադրբեջանը խաղաղություն է ուզում, այլ ոչ թե անվերապահ կապիտուլյացիա։

Panorama.am - Այսօր հաճախ է կարծիք հնչում, որ ընդդիմությունը գնաց, նստեց թշնամական իշխանության հետ կողք-կողքի՝ նկատի ունենալով խորհրդարանը։ Ընդդիմության քայլերը որո՞նք են։

Արթուր Խաչատրյան - Անտրամաբանական պնդումներ են, խորհրդարանն արտացոլում է ընտրության արդյունքները։ Մենք իշխանությունների տուն թեյ խմելու չենք գնացել։  Ի՞նչ է նշանակում գնացին, նստեցին իրենց աթոռներին։ Խորհրդարանական պետություն է, ընտրություններով ձևավորվեց այս իշխանությունն ու ընդդիմությանը։ Այլ խնդիր է, որ ունենք որոշակի վերապահումներ այս ընտրության թափանցիկության, արդարության վերաբերյալ, ինչի մասին բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք։ Բայց այդ հայտարարությունները, որոնք արվում են, նպատակ ունեն վարկաբեկել, թուլացնել այս ընդդիմությունը, իսկ եթե այս ընդդիմությունը թուլանա, կուժեղանա ներկայիս իշխանությունը։

Իհարկե, կան մարդիկ, ովքեր անկեղծորեն ավելի մեծ ակնկալիքներ ունեն, գտնում են, որ ընդդիմությունը պետք է ավելի ակտիվ քայլերի դիմի, բայց այն, որ կան քաղաքական խմբեր ու խմբակներ,  որոնք փորձում են վարկաբեկել այսօրվա խորհրդարանական ընդդիմությանը, իրենց նպատակն ակնհայտ է ու անթաքույց։

Panorama.am - Որո՞նք են լինելու ընդդիմության քայլերը։ Հաճախ էին ընդդիմադիրները հայտարարում, որ փողոցային պայքարը սկսվելու է։

Ա. Խաչատրյան - Մենք հանդիպում ենք մարդկանց հետ Երևանում, մարզերում։ Հույս ունեմ, դուք էլ չեք ակնկալում, որ հիմա ես ձեզ կասեմ ապրիլի  x-ին լինելու է սա, ապրիլի y-ին լինելու է այն, ապրիլի z-ին լինելու է լրիվ այլ բան։

Panorama.am - Այսինքն, ընդդիմությանն ունի հստակ ռազմավարություն։

Արթուր Խաչատրյան – Ընդդիմությանն ունի հստակ պատկերացում, կարող եք ռազմավարություն էլ ասել, բայց հստակ պատկերացում։ Խորհրդարանը քաղաքական պայքարի հարթակներից մեկն է։

Panoramama.am - Առաջիկայում ընդդիմության կողմից սպասենք քայլեր։

Արթուր Խաչատրյան - Այո։

Հ.Գ.- Սովորաբար այս ժամին հարցազրույցներ չենք դնում, բայց այս թեմային բացառություն կանենք՝ կարող է գիշերը սկսվի փողոցային պայքարը, նյութը հնանա։

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}