Քաղաքական 10:48 06/04/2022 Հայաստան

Սասունյան. Ցնորամիտ օսմանյան սուլթանները սպանել են իրենց եղբայրներին՝ իրենց գահը պահպանելու համար

Մենք բոլորս գիտենք, որ օսմանյան բանակն անողոք դաժանությամբ զավթել է բազմաթիվ երկրներ։ Նաև գիտենք, որ Օսմանյան կայսրությունը զանգվածային սպանություններ և ցեղասպանություն է իրականացրել միլիոնավոր հայերի, ասորիների, հույների և քրդերի նկատմամբ։ Սակայն քչերը գիտեն, որ օսմանյան սուլթանները սովորաբար սպանել են իրենց ընտանիքի անդամներին:

Վերջերս անհավատալի մի տեսանյութ դիտեցի YouTube-ում, որտեղ փաստագրված էր օսմանյան սուլթանների բարբարոսական վարքագիծը: Տասներեք րոպե տևողությամբ տեսանյութի համաձայն՝ օսմանյան ղեկավարներն զբաղվել են «հոռի և կործանարար  գործերով»։ 

Տեսանյութը վերնագրված է՝ «Զարհուրելի բաներ, որոնք «բնական» էին Օսմանյան կայսրությունում»։ YouTube-ը ցույց է տալիս, որ տեսանյութը տեղադրվել է 2021 թ. հոկտեմբերի 15-ին, և վեց ամսից պակաս ժամանակահատվածում այն դիտել է 640 975 մարդ, որոնցից 10 հազարը հավանել է տեսանյութը: Սա նշանակում է, որ ավելի քան 640 հազար մարդ այժմ տեղյակ է օսմանյան սուլթանների դաժանությունների մասին:

Ահա տեսանյութի մասնակի սղագրությունը.

«Երբ [Սուլթան] Մեհմեդ Նվաճողը պաշարեց Կոստանդնուպոլիսը, նրա հորեղբայրը պատերի վրայից կռվում էր նրա դեմ։ Օսմանցուն բնորոշ ձևով Մեհմեդը անողորմ վարվեց իր հորեղբոր հետ և գահը վերցնելուց հետո պատգամ հղեց օսմանցիների ապագա սերունդներին: Նա սկսեց հավաքել արական սեռի իր բոլոր ազգականներին և մահապատժի ենթարկեց նրանց: Իր անխղճությամբ նա չխնայեց նույնիսկ կրտսեր եղբորը, որն ընդամենը նորածին մի երեխա էր օրորոցում: Մեհմեթն առանց աչքը թարթելու  շնչահեղձ արեց նրան: Երբ Մեհմեթը վերացրեց գահի համար իր բոլոր հնարավոր հավակնորդներին, նա հայտարարեց. «Իմ որդիներից ում որ անցնի սուլթանությունը, տեղին է, որ հանուն աշխարհակարգի նա սպանի իր եղբայրներին։
Ուլեմայի [բարձրաստիճան կրոնական առաջնորդների] մեծ մասը դա թույլ է տալիս: Ուրեմն թող գործեն դրանով»։

«Այսպիսով սկսվեցին սերունդների քաղաքացիական պատերազմների շարքը, երբ յուրաքանչյուր հաջորդ սուլթան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ստիպված էր ձեռքերը թաթախել իր եղբայրների, զարմիկների և հորեղբայրների արյան մեջ՝ գահը պահպանելու համար: Ասում են, որ մեկ այլ Մեհմեդ՝ Մեհմեդ III-ն այնքան սրտնեղած էր, որ հոգեվարքի մեջ մորուքն էր փետում, երբ կրտսեր եղբայրը ողորմածություն էր աղերսել և նորից ու նորից երդվել, որ երբեք զենք չի վերցնի նրա դեմ։ Սակայն, պարտավորված ընտանեկան ավանդույթներով, Մեհմեդ III-ն առանց որևէ խոսք ասելու շրջվեց, և հավատարիմ անձինք սպանեցին տղային՝ Մեհմեդ III-ի մյուս 18 եղբայրների հետ միասին: Բոլոր 19 եղբայրների մարմիններն ընկած էին Ստամբուլի փողոցներում, և ասում են, որ այդ գիշեր ողջ քաղաքը ողբում էր մահացածների հոգիների համար։

Նկատի ունեցեք, որ նոր սուլթանի գահակալությունից հետո սպանությունները չէին դադարելու։ Թագավորական ընտանիքի բոլոր ազգականների որսը շարունակվելու էր անողոքաբար»։
«Նույնիսկ Սուլեյման Հոյակապի  ձեռքերը մաքուր չէին, քանի որ նա փողոցում աղեղնալարով խեղդամահ էր արել իր որդուն միայն այն պատճառով, որ նրա ժողովրդականությունը խելագարության խնդիր էր դարձել օսմանցիների ամենանշանավոր  սուլթանի համար»:

«Սակայն երբ 1617 թվականին Ահմեդ Առաջինը հանկարծամահ եղավ, ընդհանուր համաձայնություն կնքվեց ազգականների և նրա թողած ընտանիքի միջև։ Այս անգամ Ստամբուլի փողոցները թագավորական արյունով ողողելու փոխարեն, հոգևորականները հանդարտորեն հաստատեցին առաջնեկության կիրառությունը [առաջնեկների իրավահաջորդության իրավունքը] և նոր սուլթան հայտարարեցին նրա կրտսեր եղբորը՝ Մուստաֆա Առաջինին, քանի որ Ահմեդի որդիները չափազանց երիտասարդ էին կառավարելու համար: Իրեն՝ Մուստաֆային խնայել էր իր եղբայր Ահմեդ Առաջինը, քանի որ 12 և 13-ամյա եղբայրները չափազանց մոտ էին միմյանց մահը պատվիրելու համար»:

«Այդ ժամանակվանից ազգականներին սպանելու քաղաքականությունը փոխարինվեց նրանց կալանավորմամբ։ Հնարավոր գահաժառանգներին բանտարկելու էին Թոփքափի պալատում։ Ստամբուլում այս հատուկ կացարանները կոչվում էին «քաֆես», որը թարգմանվում է որպես «վանդակ»։ Օսմանյան կայսրության իշխանը, հնարավոր է իր ամբողջ կյանքը բանտարկված անցկացներ «քաֆես»-ում ՝ օր ու գիշեր պահակների հսկողության տակ։ Այս իշխանները ստացել են ամեն տեսակ շքեղություն և կարող էին վարել արքայական ցեղին վայել ճոխ ապրելակերպ, սակայն խստորեն կիրառվել են տնային կալանքի սահմանափակումները։

Դրա պատճառով շատ իշխաններ խելագարվել են ձանձրույթից կամ դարձել խիստ անառակ: Երբ նոր սուլթանին բերում էին [Պալատի] Երջանկության դարպասների մոտ՝ վեզիրների (նախարարների) հավատարմությունը ձեռք բերելու համար, դա առաջին անգամ էր, որ նա տասնամյակների ընթացքում դուրս էր գալիս «վանդակից»... Կատարյալ նախապատրաստություն չէ՞ր մի մարդու համար, որը պատրաստվում էր դառնալ տիրակալ: Եվ չնայած ծիսական քաղաքացիական պատերազմներին վերջ տրվեց, սակայն թագավորի ազգականները դեռ ապրում էին՝ իրենց գլուխը ամեն վայրկյան կորցնելու մշտական վախով»։

Տեսանյութի երկրորդ մասում ներկայացվում է սուլթանի մեկուսացված կյանքը պալատում՝ իր բազմաթիվ հարճերի հետ հարեմում, որը գտնվում էր սուլթանի մոր վերահսկողության տակ։ Մենք գիտենք, որ, ցավոք, այդ կանանցից մի քանիսը եղել են երիտասարդ հայ աղջիկներ։ Տեսանյութի անանուն հեղինակը նկարագրել է նաև գլխատումները պալատում և երկու սյուները, որոնցից կախվելու էին կտրված գլուխները։

Այսուհետ, եթե որևէ մեկը ձեզ ասի, թե Օսմանյան կայսրությունը եղել է հանդուրժող և քաղաքակիրթ, կարող եք նրան ուղարկել այս հոդվածի պատճենը կամ հղում անել յութուբյան վերոնշյալ տեսանյութին: Դա կլռեցնի նրանց։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից երեխաների դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}