Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լևոն Տեր-Պետրոսյանի «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի» գաղափարը թերևս ճիշտ չի եղել. Վիգեն Խաչատրյան
«Դեռևս 1996 թ.-ին ՀՀՇ-ի համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ասպարեզ նետվեց մի գաղափար, որ մեզ համար անընդունելի է մի ժողովրդի բռնի տիրապետումը մյուսի նկատմամբ: Ըստ էության, առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի: Տարիներ են անցել ու այսօր կարելի է ասել, որ, իմ կարծիքով, դա թերևս ճիշտ չի եղել»,-ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Նա հիշեց, որ այն ժամանակ հայերը գիտեին, որ Խորհրդային Միությունում հարց բարձրացվեց փոխանցել Ղարաբաղը Հայաստանին, որն այլ խնդիր էր:
«Բայց նույնիսկ ԽՍՀՄ-ի տարիներին մենք հետևություն չարեցինք Սումգայիթից, չխորացանք Բաքվի, Կիրովաբադի դեպքերի մեջ, հետո չվերլուծեցինք՝ ինչպես եղավ, որ 24 գյուղ հայաթափվեց՝ խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի «Կոլցո» օպերացիայի հետևանքով»:
Խաչատրյանի խոսքով՝ 88 թվականի շարժումը բերեց նրան, որ Դաշտային Ղարաբաղը հայաթափվեց, որ 400-500 հազար հայ չկարողացավ շարունակելի իր կայնքն իր պատմական հայրենիքում նաև ԼՂԻՄ-ի տարածքի մի զգալի մասը կորսվեց:
«Որտե՞ղ պետք է կանգ առնանք, հասկանանք, թե մեր նպատակը ո՞րն է՝ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ. հեռանկար ունենալ»,-հարցադրում հնչեցրեց Վիգեն Խաչատրյանը և հավելեց. «Իրոք ծանրագույն երկընտրանքի առաջ ենք մենք կանգնած, պետք է առանձին ներքին քննարկում անենք՝ հստակեցնելու, թե ի՞նչ պիտի անենք, որ ապահովենք խաղաղության պայմանագրի իրականացումը, պիտի ավելի նվիրվենք այն գաղափարներին, որի համար ժողովուրդը փողոց էր դուրս եկել ու հեղափոխություն արել»։