Քաղաքական 15:03 10/05/2022 Հայաստան

Պոլսո Հայոց պատրիարքը հակասական ուղերձներ է տարածում Ապրիլի 24-ի վերաբերյալ. Հարութ Սասունյան

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը 2019 թվականին Պոլսո Հայոց պատրիարք դառնալուց ի վեր, մի շարք կասկածելի հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ և շռայլորեն գովաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրա  ժխտողական ելույթների համար։

Ինչ-որ չափով հասկանալի է, թե ինչու Թուրքիայի հայերը, հատկապես ղեկավար պաշտոններ զբաղեցնողները, ստիպված են ընդունել թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումները․ նրանք պատանդներ են Թուրքիայում։ Սակայն կան կարմիր գծեր, որոնք չպետք է անցնի ոչ մի հայ, առավել ևս՝ հոգևորական՝ անկախ հանգամանքներից ու գտնվելու վայրից։

Սակայն պատրիարքի բոլոր հայտարարությունները չպետք է վերագրել թուրքական կառավարության սպառնալիքներին կամ ճնշումներին։ Պատրիարք ընտրվելու կամ իշխանություններին հաճոյանալու համար նա իր ազատ կամքով բազմաթիվ քծնող հայտարարություններ է արել։

Պատրիարքի ամենավերջին վիճահարույց հայտարարությունը հնչել է Ստամբուլի Կումքափու Սուրբ Հարություն եկեղեցում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, հայերեն և թուրքերեն ծավալուն քարոզում: Թեև ես ողջունում եմ Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելու նրա ցանկությունը, սակայն կասկածի տակ եմ դնում նրա որոշ հայտարարությունների  ճշմարտությունը: Իմ համեստ կարծիքով, պատրիարքը ավելի լավ կլիներ, եթե հանդես գար կարճ քարոզով՝ պարզապես իր կարեկցանքը հայտնելով այն մարդկանց,  որոնք սպանվեցին 1915-ին: Հաշվի առնելով նրա խառը ուղերձները, նա ռիսկի է դիմել թշնամացնելու թե՛ հայերին թե՛ թուրքերին: 

Այժմ անդրադառնանք պատրիարքի քարոզին։ Նա սկսեց՝ ասելով, որ Ապրիլի 24-ը ոգեկոչում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայերի հիշատակը։ Պատրիարքն այսպիսով կրկնում է նախագահ Էրդողանի ժխտողական խոսքերը, որը մահացած հայերին կեղծորեն ներկայացնում է որպես պատերազմի, այլ ոչ թե ցեղասպանության զոհեր։ Պատրիարքը նաև շահագործեց այն փաստը, որ 2015 թվականին Գարեգին Բ Կաթողիկոսը Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին հռչակել է «սրբեր», ինչը ստիպեց պատրիարքին որակել Ապրիլի 24-ը «այլևս ոչ սգատոն», այլ «սրբադասված սրբերի հիշատակության օր»։

Պատրիարքն այնուհետ հանդես եկավ հետևյալ տարօրինակ բացատրությամբ. «Մեծ Եղեռնի զոհերի անմահությունն սկսվեց իրենց մահվան օրը։ Մենք, պարզապես, այս ճշմարտությանը արթնացանք հարյուր տարվա սգից հետո․․․»։ Նա մեղադրեց բոլոր նրանց, որոնք շարունակում են ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը՝ ցանկանալով «մխրճվել ու մնալ Եղեռնի անելանելի լաբիրինթոսների մղձավանջում»։

Մինչ պատրիարքը կեղծորեն ցեղասպանությունը ներկայացնում էր որպես պատերազմի հետևանք, նա նաև որոշ ճշգրիտ գնահատականներ տվեց՝ հայ ժողովրդի վրա «Մեծ եղեռնի» հետևանքների, մասնավորապես՝ տների ու հողերի կորստի վերաբերյալ։

«Այսօր Ապրիլի 24-ն է։ Տխրահռչակ օրն է հիշատակման՝ մեր ազգի մեկ դար առաջ ապրած սոսկալի ողբերգության։ Մեր պատմության ամենաթանձրախավար մի շրջանի սկիզբը խորհրդանշող չարաղետ մի թվական․․․․ որը մեզ ծանոթ է «Մեծ եղեռն» անվամբ․․․․ Մի ժողովուրդ, մեզ համար անհասկնալի պատճառներով մշակված ու զարգացած քաղաքականության հետևանքով, պոկված էր իր դարավոր բնակավայրերից։ oՏարագրություն բառն իր ամենացավառիթ երանգավորումներով դրոշմված է մեր հայեցի ինքնության վրա։ Այդ դժբախտ կիրարկումը իր հետ բերել է վանքերի դատարկում, աղոթատեղիների ամայացում՝ հավատացյալներից, վարժարանների զրկում՝ ուսուցիչներից ու աշակերտներից, առհասարակ բնակավայրերի զրկում իրենց բնակիչներից։ Ընտանիքները մատնվեցին ողբալու իրենց ծնողակորույս եւ որդեկորույս վիճակները։ Տղամարդիկ և կանայք, ծերեր և տղաներ, երիտասարդներ և կույսեր հարկադրվեցին գնալ մահաբույր ճանապարհով։ Այսինքն ժխտական վիճակ, որի հետևանքով մի ժողովուրդ հարկադրված էր իր խոցված սրտի մեջ կրել անդառնալի ու անդարմանելի կորուստների ցավը հարյուր հազարներով»։

Պատրիարքը շարունակեց իր հակասական ուղերձները՝ դատապարտելով ցեղասպանության ժխտումը, միաժամանակ քննադատելով օտարերկրյա խորհրդարանների կողմից դրա ճանաչումը՝ նրանց գործողությունները որակելով որպես «հեռավոր երկրների գրգռություններ»։ Դրականն այն է, որ նա իր քարոզում համարձակվեց մեկ անգամ օգտագործել ցեղասպանություն եզրույթը հայերեն և թուրքերեն. «Պետք է նշենք, որ այս հողերի վրա Հայոց ապրած ցավերի ուրացումը վիրավորում է խիղճը։ Նույնպես պետք է նշենք նաև բարոյական սկզբունքներին հակառակ կգտնվեն այն ջանքերը, որոնք միտված են մեր հայրերի այս ցավերը միջազգային հողի վրա գործածել որպես քաղաքականացված թեզեր՝ ընդդեմ Թուրքիայի։ Ոչ ուրացումը, ոչ էլ տարբեր երկրների խորհրդարանների մեջ ընդունված ցեղասպանության օրինագծերը այս հողերի վրա ապրված ցավերին և դրանք ապրած անձանց պատիվ չեն բերում։ Ընդհակառակը, ցասմամբ բարկացած և  պաշտպանության անցած կողմերն անցյալի ստվերները մեծացնելով պատճառ են դառնում, որ մթագնեն ժողովուրդների հաշտություն և բնական հարաբերություններ մշակելու հույսերը և շրջափակման ենթարկվի հարևան ժողովուրդների ներկան ու ապագան»։

Պատրիարքն այնուհետև տառապեց հիշողության մեծ կորստով՝ կեղծորեն նկարագրելով «107 տարիների անցած դեպքերը… որպես ցավառիթ մեկ բացառություն հայերի և թուրքերի հազարամյա ընդհանուր պատմության մեջ»: Պատրիարքը հարմար կերպով մոռացավ Օսմանյան կայսրությունում հայերի կրած դարավոր ճնշումները՝ 1890-ականների համիդյան ջարդերը, որոնք պատճառ դարձան 300 հազար հայերի սպանդի և 1909 թվականի Ադանայի ջարդը՝ 30 հազար հայերի կոտորածով։

Պատրիարքը, սակայն, չմոռացավ գովաբանել Էրդողանին որպես «եզակի դեմք», որը կարեկից հայտարարություններ է արել Ապրիլի 24-ի առթիվ։ Փաստն այն է, որ Էրդողանի հայտարարությունները պետք է դատապարտել, ոչ թե գովաբանել՝ Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը խեղաթյուրելու համար։

Պատրիարքը իր քարոզն ավարտեց՝ աջակցելով Հայաստանի և Թուրքիայի միջև «մերձեցման» ուղղությամբ շարունակվող դիվանագիտական ջանքերին։ Նա պետք է գիտակցի, որ առանց ճշմարտության ճանաչման և արդարության հաստատման հաշտություն չի կարող լինել։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}