Իրավունք 12:57 13/05/2022 Հայաստան

12 հարկանի շենքերի միջև ևս մեկը խցկելու մասին քաղաքապետի որոշումը խաթարել է Մազմանյան փողոցի բնակիչների անդորրը

Երևանի քաղաքապետի պաշտոնում նշանակված Հրաչյա Սարգսյանի որոշումը  կռիվ է գցել Մազմանյան ու Նորաշեն փողոցների նորակառույց բազմաբնակարան շենքերի բնակիչների ու տարածքում  նոր շենք կառուցելու եկածների միջև։

Մազմանյան 5/9 ու Նորաշեն 4 հասցեներում 12 հարկանի երկու նորակառույց շենք կա։ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ, ևս մեկ 12 հարկանի  շենք  պետք է տեղավորել դրանց արանքում՝ Նորաշեն 2 հասցեում։ Կառուցապատողը «Պոդյոմստրոյպրոեկտ» ՍՊԸ-ն է, որին շինթույլտվությունը տրամադրվել մեկ ամիս առաջ։ Փակցված ցուցանակի համաձայն, շինարարությունը պետք է ավարտին հասցնել 33 ամսվա ընթացքում։ Շինաշխատանքները մեկնարկել են։



Հարակից շենքերի բնակիչներն ահանգստացած են։ Նրանք կասկածներ ունեն, որ  երկու շենքերի արանքում  «խցկվելիք» շենքը չի կարող համապատասխանել քաղաքաշինական սահմանված նորմերին,  պահպանված չէ բարձրահարկ շենքերի միջև հեռավորությունը, կառուցվելիք շենքը  խնդիրներ է առաջացնելու լուսավորության, հրդեհային, սեյսմիկ անվտանգության առումով։

Բնակիչները նշում են՝ նորակառույցը փակելու է մի շարք բնակարանների հինգ պատուհաններից չորսը, ինչը խնդիրներ է առաջացնելու լուսավորության, ինչպես նաև հրդեհի դեպքում հրշեջ մեքենաների մուտքի ապահովման գործում։ Հնարավոր երկրաշարժի դեպքում նույնիսկ տարհանման խնդիրներ կարող են առաջանալ, բակում շարժվելու տեղ չի մնացել։

«Արդեն առկա ու կառուցվելիք շենքերի արանքով անգամ մի մանկասայլակ չի անցնի, հետևաբար հրշեջ մեքենա անցնելու մասին խոսք լինել չի կարող»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է շենքի բնակիչներից Արաքս Մամուլյանը։



Նրա խոսքով, շուրջ քսան օր քաղաքացիները պայքարում էին՝ թույլ չտալով կառուցապատողին որևէ քայլ անել։ Բայց օրեր առաջ կառուցապատողը բազմաթիվ տղաների հետ եկել է, կռվով շինհրապարակ սարքել, դրանում ընդգրկել են նաև հարակից շենքերի բակի հատվածը, որտեղ մինչ այդ բնակիչներն իրենց մեքենաներն էին կայանում։

«Մենք փորձեցինք խոչընդոտել։ Զանգեցինք ոստիկանություն, եկան, ասացին, որ իրենք օրինական են գործում։ Ահազանգել ենք  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին։ Եկան, նայեցին, հիմա ինչ-որ գործընթաց են սկսել։ Դիմել ենք քաղաքային իշխանությանը, ներկայացուցիչը եկել է, նայել է, գնացել»,-ասաց Մամուլյանը։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից Panorama.am-ին փոխանցեցին, տեսչական մարմինը Երևանի քաղաքապետարանից գրությամբ պահանջել է քաղաքաշինական փաստաթղթերի ողջ փաթեթը։

«Այսօրվա ընթացքում քաղաքապետարանից փաթեթը կուղարկեն։ Տեսչական մարմնի քաղաքաշինության վարչությունը կուսումնասիրի բոլոր թղթերը, ըստ այդմ կձեռնարկվեն հետագա քայլերը»,-ասաց տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

Բնակիչները պատրաստվում են դիմել վարչական դատարան՝ բողոքարկելու քաղաքապետի որոշումը։

«Չենք պատրաստվում թույլ տալ մեզ հետ վարվել այնպես, ինչպես ուզում են: Օրենքով թույլատրելի և հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու ենք»,-ընդգծեց շենքի բնակիչը։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակվոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասում է՝ օրենքի հետ կապված խնդիր չկա։

«Կառուցապատողը երաշխավորել է, որ մինչև շինարարության ավարտն այլընտրանքային ճանապարհ է լինելու շտապօգնության, հրշեջ ծառայությունների մեքենաների համար։ Քաղաքապետարանը խնդիր չի գտել, որ հետ կանչի իր այդ որոշումը»,-ասաց Լևոն Սարդարյանը՝ նշելով, որ քաղաքաշինական նորմերը խախտված չեն։

Բնակիչները խնդրի մասին գրավոր դիմում են ներկայացրել նաև ՄԻՊ գրասենյակ։ Խոստացել են զբաղվել։

Panorama.am-ը Քաղաքաշինության կոմիտեից հետաքրքրվել է, թե սահմանված նորմերի համաձայն, ինչքա՞ն պետք է լինի բարձրահարկ շենքերի միջև հեռավորությունը։ Խոստացել են պատասխանել։







Ի դեպ, վերջերս նման խնդրի մասին Panorama.am-ին ահազանգել էին նաև Արգիշտի փողոցի
բնակիչները։

Լուսանկարները խմբագրությանը տրամադրել են բնակիչները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:11
Մակրոնը հույս ունի, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի մինչև 2022 թվականի ավարտը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի մինչև 2022 թվականի ավարտը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արա, փոշին դու ես, թուրքն էլ. Վիճաբանություն՝ Փաշինյանի դեմ բողոքի քննությունից հետո
Վերաքննիչ դատարանում Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ռուսաստանը «չի կարող և չպետք է հաղթի» Ուկրաինայում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը «չի կարող և չպետք է հաղթի» Ուկրաինայի հակամարտությունում, գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լենինգրադի մարզի լճում հայաստանցի է խեղդվել
Անցած օրվա ընթացքում Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ջրամբարներում երեք տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է 78.ru-ն՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
16:00
Արարատի դատախազության կողմից հայտնաբերվել է փողերի լվացման դեպք
Մասիսի քաղաքապետարանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ 2019թ. դեկտմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Ռուսական կողմից բեռնատարների համար Լարսի ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
15:47
Նիկոլ Փաշինյանն ապացուցեց Թուրքիայի տեսակետը. Արագած Ախոյան
«Հերթական թունավոր ճաշկերույթն այս ժողովրդին, որը Նիկոլը պարբերաբար հրամցնում է»,- քաղաքական, հասարակական գործիչ Արագած Ախոյանն...
Աղբյուր` Panorama.am
15:40
Կարճատև անձրև և ամպրոպ՝ հանրապետության շրջանների զգալի մասում
Հանրապետության տարածքում հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
Աղբյուր` Panorama.am
15:32
ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ
Անկանխիկ են լինելու աշխատավարձերը, տրամադրվող վարկերը և փոխառությունները, տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները։
Աղբյուր` Panorama.am
15:23
Թուրքիայի արևելքում ջրհեղեղի պատճառով փակվել է Իգդիր-Նախիջան ավտոճանապարհը
Թուրքիայի Աղրըի և Իգդիրի նահանգներում հրոդառատ անձրևները խաթարել են կյանքի բնականոն ընթացքը, գրում է Էրմենիհաբերը։ Աղրըի Դողուբայազետի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Գյումրում ՌԴ հյուպատոսության դիմաց գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում
Ֆեյսբուքի օգտատեր Կարապետ Պողոսյանը հայտնում է, որ Բաքվում պահվող գերիների ծնողները  բողոքի ակցիա են անցկացնում ՌԴ Գյումրու հյուպատոսարանի...
Աղբյուր` Panorama.am
15:08
Համալիրի հարակից տարածքում շինարարությամբ զբաղվող ընկերությունը թույլ է տվել խախտումներ
Երևանի քաղաքապետի կողմից ստացված գրության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական...
Աղբյուր` Panorama.am
14:53
ՔՊ-ականները զոհված զինծառայող Գևորգ Արշակյանի մայրիկին չընտրեցին
Խորհրդարանն ընտրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ
Աղբյուր` Panorama.am
14:45
Տարածաշրջանը՝ ըստ «Հենակետ»-ի
«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել  ու հրապարակել է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր...
Աղբյուր` Panorama.am
14:40
Սիսիանում և Ույծում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
14:35
«Սիլվայի գործով» քննությունն անցնում է դռփակ ռեժիմով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեց «Սիլվայի գործով» քննությունը։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց,...
Աղբյուր` Panorama.am
14:26
Հրաչ Բերբերյան. Կառավարությանը հարցրեք, ինչո՞ւ է կարտոֆիլը թանկ
«Հիմա ասում են, ինչո՞ւ է ծիրանը թանկ, կարտոֆիլը թանկ։ Կառավարությանը հարցրեք։ Ինչո՞վ է զբաղված մրցակցության պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
14:17
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ
ՌԴ արտաքին գործերի նախարարությունն ընդլայնել է ամերիկյան անցանկալի անձանց ցանկը ևս 25-ով։ Ցուցակում ընդգչկվել են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի...
Աղբյուր` Panorama.am
14:06
Բալյան. Բաքվի թվային բոլոր այս աճպարարությունները ակնհայտորեն հետապնդում են մեկ նպատակ
Քաղաքական  վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Ադրբեջանը վերջապես ավարտեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի վիճակագրության...
Աղբյուր` Panorama.am
14:05
«Հենց դա էլ կորոշի, մենք արժանի՞ ենք արժանապատիվ ապրելու, Հայրենիք ունենալու, թե ոչ»
«Մայրե՛ր, միավորվեք, եթե ուզում եք փրկել ձեր զավակներին վաղվա պատերազմից, մենք գիտենք ինչ է կորստի ցավը..... կօգնենք ձեզ չապրել այն..... միայն թե միավորվեք»։
Աղբյուր` Panorama.am
13:53
Աղավնոյի գյուղապետ. Ինչո՞ւ անընդհատ պետք է լքենք, լքելու տեղ չունենք
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում կյանքը բնականոն շարունակվում է նույնիսկ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո։...
Աղբյուր` Panorama.am
13:42
ՊՆ-ում քննարկել են սմարթֆոնների արգելքի ու զինծառայողների մասնակցությամբ հաճախակի դարձած վթարների հարցը
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
13:35
Մեզ պետք է դիմադրություն թշնամու և Նիկոլի օրակարգին. Իշխան Սաղաթելյան
«Հուլիսի 1-ին՝ ժամը 19:30-ին, հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Իրանում 2500 տարվա հնությամբ ամբարտակի ջրանցք է հայտնաբերվել
Իրանում 2500 տարվա հնության հսկայական ամբար են հայտնաբերել, որը տեղացիներն օգտագործել են երաշտի դեմ պայքարի նպատակով, գրում է ParsToday-ը։...
Աղբյուր` Panorama.am
13:06
«Վեոլիա Ջուր»-ը հայտնաբերել է Մալաթիա-Սեբաստիայում թաքնված վթարը
Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում տեղադրված ծախսաչափը միանգամից վայրկյանում 32 լիտր ջրի կորուստ է գրանցել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:59
Ռուսաստանցիները հանգստի համար կարող են 12 երկիր մեկնել
Երկրների շրջանակը, որտեղ ռուսները կարող են հանգստանալ, կամաց-կամաց նեղանում է։ Որոշ երկրներ վիզաներ չեն տրամադրում ռուսաստանցիների,...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցում կա երկու կարծիք. Ալեն Սիմոնյան
Մոտ օրերին կքննարկեն ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն...
Աղբյուր` Panorama.am
12:26
Առաջարկվում է սահմանել «Հանրապետություն» մրցանակ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին...
Աղբյուր` Panorama.am
12:17
Մոլդովան հայտարարել՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը չի ենթադրում միանալ պատժամիջոցներին
Ստանալով Եվրամիության թեկնածուի կարգավիճակ՝ Քիշնևը չպետք է ինքնաբերաբար միանա հակառուսական պատժամիջոցներին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:10
Հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինաշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ
Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. հուլիսի 25-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով)։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}