Քաղաքական 18:30 27/05/2022 Արցախ

«Հայաստանի ու Արցախի իշխանությունները տեր ու ծառայի կարգավիճակում են»

Հայաստանում և Արցախում հասարակության զգալի մասի պահանջը նույնն է՝ թրքահաճ իշխանություններն իրենց ձեռքերը հեռու պահեն հայոց պետականությունից,  Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանում մեկ ամիս շարունակ ծավալված շարժմանն  արձագանքում են Ստեփանակերտից։

Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

Panorama.am-Մի կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստեր է գումարում, մյուս կողմից այդպես էլ չի ընդունում որոշում, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ներկայացնել, նրա անունից ու նրա վրա ազդող բանակցություններ չպիտի վարի։ Եվս մեկ-երկու հերթափոխ, ու Փաշինյանը Արցախը կթողնի առանց ռազմական որևէ աջակցության։ Արցախի վիճակը կմնա արցախցիների, հայաստանցի կամավորների, ռուսների ու ադրբեջանա-թրքական որոշումների ու գործողությունների հետևանքում։ Ի՞նչ որոշակի ծրագիր ունեք ու ինչ պահանջ այս իրավիճակում։

Մետաքսե Հակոբյան- Հայաստանի իշխանությունները պարտավոր են ներկայացնել Արցախը բանակցային գործընթացում, այլ հարց է, թե ինչպես են ներկայացնում։ Մինչև 2018 թվականը բանակցային գործընթացում Արցախի և Հայաստանի իշխանությունները գործընկերային հարաբերություններ են ունեցել և այդքան տարիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակում Արցախին, Հայաստանին ու հային ի նպաստ բանակցություններ են վարել։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են միշտ ներկայացնել Արցախը միջազային հարթակներում։ Այստեղ ոչ թե մենք պետք է արգելենք Հայաստանի իշխանություններին, անունն ուզում է Նիկոլ լինի կամ այլ բան, ներկայացել, այլ պետք է կարողանանք ազդեցություն ունենալ, թեև, փաստորեն, վերջին 4 տարում այդ հնարավորությունն այլևս չունենք, քանի որ այս իշխանությունները հենց Արցախը հանձնելու նպատակով էին եկել։

Պատերազմից հետո մտածում էինք, որ Արցախի իշխանությունները պարտավոր են ստիպել Հայաստանի իշխանություններին։ Չունեն այդ հնարավորությունը, ունակ չեն, չեն կարողանում, Հայաստանի ու Արցախի իշխանությունները տեր ու ծառայի կարգավիճակում են։ Դրանից ելնելով՝ ընդդիմությունն ավելի կոշտ դիմադրություն ձևավորվեց այն առումով, որ եթե չի ստացվում ստիպել այս իշխանություններին կատարել հայանպաստ գործեր, հետևաբար պետք է իրենց հեռացնել։ Պետք է  գան ազգային գաղափարով, հայանպաստ քաղաքականություն վարող իշխանություններ։
Եթե Արցախի իշխանությունը, նախագահը միանար ընդդիմությանը, շատ ավելի լավ կլինի, բայց դա իրենց գործն է։

Հայաստանի ու Արցախի ղեկավարները փորձում են մոլորեցնելով համոզել ժողովրդին, որ հայկական երկու պետությունների իշխանությունների միջև գործընկերային  հարաբերություններ են։ Չկան։ Փաստն այն է, որ որևէ հանդիպման ժամանակ ներկա չեն արտաքին գործերի նախարարները, համատեղ քաղաքականություն չի մշակվում։ Կարելի է  եզրակացնել, որ երկու հայկական պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև հարաբերություններ չկան, դրանից էլ բխում է, որ արտաքին քաղաքականությունը համատեղ չի մշակվում։

Վերջերս հաճախ ենք լսում, Փաշինյանն էլ բազմաթիվ անգամ ասել է, որ Արցախի իրենց գործընկերներին իրենք տեղյակ են պահում բանակցային գործընթացի մասին, անպայման տեղյակ կպահեն Արցախի ժողովրդին։ Այսինքն, իմ ճակատագիրը որոշում է Նիկոլ Փաշինյանը ու դրանից հետո ինձ տեղյակ է պահում։ Ոչ։ Այդպես չի լինում։ Ակնհայտ ընդունում են, որ միանձնյա որոշումներ են կայացվում, ինչի հետևանքները տեսանք ողջ պատերազմի ընթացքում։ Մարդիկ Ստեփանակերտում նստած՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը տեսնում են համացանցում կամ Փաշինյանի՝ բունկերում թաքնված լայֆից, այսինքն լինելով տեղում, տեղյակ չես քո ճակատագրից, ինչ վիճակում ես դու։ Սա է ամբողջ խնդիրը։

Արցախի իշխանությունները ևս պետք է միանան ժողովրդի պահանջին և փորձեն համատեղ ուժերով հեռացնել ադրբեջանամետ, թուրքամետ իշխանություններին։ Ամեն անգամ թվում է, թե անելանելի վիճակում ենք արդեն հայտնվել, բայց ամեն անգամ փնտրում ու գտնում ենք դուրս գալու ելքը։ Գնալով ավելի վտանգավոր ու անդառնալի է թվում ամեն բան։ Դրա համար պետք է Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ժողովուրդը միավորվի ու ազատվի այս իշխանություններից։

Սա է իրավիճակը։ Ի տարբերություն Հայաստանի մեր հայրենակիցների  մի շրջանակի, ովքեր մտածում են, ինչպես Փաշինյանն է ներկայացնում, ամեն ինչում նախկիններն են մեղավոր, նույնիսկ ներկայիս զոհերի համար, Արցախում չկա նման մարդ, բացառությամբ մի քանի իշխանավորների ու իշխանական գրպաններից սնվողների։ Արցախում հստակ գիտեն՝ ով է դավաճանը, ինչպես են դավաճանել, ինչ է մեզ սպասվում։ Արցախի ժողովուրդը ևս միացած Հայաստանում մեր հայրենակիցներին, ամեն բան անում է այս իշխանություններից ազատվելու համար։ 

Panorama.am- Տիկին Հակոբյան, դուք ասում եք իշխանությունը միանա ընդդիմությանը և ստեղծված իրավիճակում միասնական հասնել հաջողության, արդյունքի։  Հնարավոր համարո՞ւմ եք նման  բան, արդյո՞ք Արցախի իշխանությունները զգում են այդ սպառնալիքները ու դուրս չեն գալիս Հայաստանի իշխանությունների դեմ։

Մետաքսե Հակոբյան- Ըստ իս, զգում են։ Մարդիկ հիմար պետք է լինի, որ դա չզգան։ Դա շատ ակնհայտ է, Հայաստանի իշխանությունները չեն թաքնում իրենց գործելաոճը։ Այլ բան է՝ կամ համատեղ ջանքերով են փորձում մոլորեցնել, կամ իրոք դեռևս հավատում են, որ ամեն բան կորած չէ, Հայաստանի իշխանությունների ձեռքով հնարավոր է փրկություն։ Չեմ կարող ասել, թե իրենք որ տարբերակն են ընտրել։

Արցախում իշխանության ներկայացուցիչները ռազմաքաղաքական հմտություններ չունեցող  մարդիկ են ի դեմս նախագահի։ Ինքը տնտեսագետ է, ամեն բան պատերացնում է նյութով և փողով։ Միշտ այս արտահայտությունն է անում՝ բա որ Հայաստանը Արցախին գումար չտա։ Դա ևս մոլորեցնելու ձև է կամ մոլորված լինելու, քանի որ Արցախի բյուջեն չի ձևավորվում ուղղակի նվիրատվությամբ։ Արցախի բյուջեն ձևավորվում է, օրինակ, մարդիկ գնումներ են կատարում արտասահմանում, մաքսային տուրքը Հայաստանում է  վճարում։ Նաև մեր տեղական բյուջեն է ձևավորվում, մնացածն արտաքին պարտք է։

Իսկ պատերազմից հետո Փաշինյանը ներկայացում է  միլիարդներ ու միլիոններ են տալիս։ Մենք բազմիցս իրենք ասել ենք՝ այդ միլիարդները, միլիոնները տալիս է, որպեսզի մենք եղբայրական գերեզման սարքենք և մեր տեղահանված հայրենակիցների համար տնանման ինչ-որ բներ սարքենք, որպեսզի կարողանան մարդուն կիսավայել ձևով ապրեն այն դեպքում, երբ իր «շնորհիվ» են այդ մարդիկ հայտնվել այդ իրավիճակում։ Դա ներկայացնել, որ ինքն Արցախ է շենացնում, ևս մեկ դավաճանություն կարելի է ընկալել։

Ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի բարբաջանքից հետո հայտարարություն ընդունեց, որին միացան ընդդիմադիր և իշխանական խմբակցությունները, արտախորհրդարանական 7 քաղաքական ուժեր, այսինքն ներկայացնելով հենց ժողովրդի ձայնը։ Այնուհետև շրջեցինք գյուղերով, քաղաքներով, զրուցեցինք մարդկանց հետ այդ թեմայով։ Բոլորն իրենց համաձայնությունը տվել են։  Ստացվում է  այնպես, որ ընդդեմ Փաշինյանի այդ հայտարությանը միացավ և իշխանությունը, և ընդդիմությունը, ամբող ժողովուրդը՝ արգելելով բանակցային գործընթացում ընդհանրապես նշաձողի իջեցման մասին մտածելուց, բացառապես բանակցությունները տանել 1991 դեկտեմբերի 10-ի ինքնորշման միջազգային   իրավունքի հենքի վրա, այսինքն այն ձևաչափով, ինչ Մինսկի խմբում տարիներ շարունակ տարվել է։ Ամեն դեպքում բոլորս անկախ մեր քաղաքական հայացքներից, Արցախի փրկության հարցում ունենք նույն ուղեգիծը, պահանջը եղել է, կա ու մնալու է նույնը։

Panorama.am- Ստեփանակերտում մայիսի 28-ին հանրահավաք, երթ է նախատեսված։ Ի՞նչ եք կարծում՝ մարդիկ դուրս կգա՞ն փողոց, արդյո՞ք ասելիք ունեն գործող իշխանություններին։ Նաև հաշվի առնենք, որ Արայիկ Հարությունյանի՝ 2022թ. մարտի 26-ի հրամանագրի՝ Արցախում ռազմական դրության պայմաններում սահմանափակված է երթերի, հավաքների ազատության իրավունքը։

Մետաքսե Հակոբյան-Մայիսի 28-ը տոնական օր է, Հայաստանի պետականության վերածննդի օրն է։ Կարևոր տոն, հիմա երևի դարձել է ամենակարևորներից, խորհուրդը ավելի վառ ենք ընկալում։ Այդ առումով տոնական երթերն ու արարողություններն արգելված չեն։ Սուրբ Հակոբ եկեղեցուց կմեկնարկի երթ, կհնչեն կոչեր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախի ճանաչման պահանջ։ Ապա Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք, ելույթ կունենան 88-ի շարժման հիմնադիրներից,  պատերազմի մասնակից, մարդ, ով երկու որդիներին կորցրել է պատերազմների ժամանակ՝ 2016-ին ու 2020-ին։ Մարդիկ ենք, որոնք ներկայացնում են արցախյան իրականությունը, իրավիճակը։

Պայքարը, ըստ էության, նույնն է, ինչ Հայաստանում անում են մեր հայրենակիցները՝ դիմադրություն այս ազգադավ իշխանությանը։ Այստեղ պատկերը մի փոքր այլ է. յուրաքանչյուրի ընտանիքում կա սուգ՝ զոհ, անհետ կորած, գերի, չկա ընտանիք, որտեղ պատերազմն իր դաժան հետքը չի թողել։ Երևի մի փոքր այլ տեսք կունենա, բայց ամեն դեպքում խորհորդը նույնն է «Զարթնիր, լաո»։ Մարդիկ անընդհատ հարցնում են՝ արդյո՞ք Արցախը քնած է, ի վերջո բոլորս արթուն ենք, ինչ սկսվել է Հայաստանում Դիմադրության շարժումը,  այստեղ բոլորն ասում են՝ բա ինչո՞ւ այստեղ մենք բան չենք անում։ Լավ առիթ է միանալու մեր Հայաստանի քաղաքացիներին․ Ստեփանակերտի հանրահավաքը կարելի է դիտարկել Երևանում կայանալիք հանրահավաքին ու երթին համատեղ մեկ պահանջով՝ թրքահաճ իշխանությունները իրենց ձեռքերը հեռու պահեն հայոց պետականությունից, Հայաստան աշխարհից, Արցախ աշխարհից, ուղղակի գնան, դատաստանի առջև կանգնել։ Միայն դա է պահանջը, այլ պահանջ չունենք։

Միակ ճանապարհը միասնությունն է, պայքարը, որպեսզի վերջում ունենանք հաղթանակ։ Այլ տարբերակ չկա։ Մենք միշտ միասին ենք եղել, այս չորս տարիներին են մեզ պառակտել տարբեր անվանումներով, ձևաչափերով։ Մենք միշտ մասին ենք եղել՝  պատերազմը դրա վառ ապացույցը, երբ Հայաստանում մեր հայրենակիցներն առանց ճանաչելու մարդկանց առաջ իրենց տան դռները բացեցին և 3-4 ամիս բարձրակարգ հյուրի նման պահեցին։ Ոչ մի արցախցի դա չի մոռանա ու չի ուրանա։  Մեր միասնականությունն անսասան է, ոչ մի իշխանություն չի կարող դա խաթարել։ Իհարկե, կան պահեր, երբ այս իշխանությունը երբեմն հասնում է կամ թվում է, որ հասնել է իր ուզածին, բայց հայկականը շատ խորն է ու չի հաջողվելու դա սպանել։

Մենք մեր պատմության ընթացքում ավելի վատ ժամանակներն ենք ունեցել, առավել քան վստահ եմ՝ մենք հաջողելու ենք։

Panorama.am–Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}