Տնտեսություն 18:45 27/05/2022 Հայաստան

ՌԴ-ում հնդկաձավարի մեկ տոննայի գինը նվազել է 800-1300 ԱՄՆ դոլար, Հայաստանում ամենաէժանը 1750 դոլար է

«Կոմերսանտը» անդրադարձել է ՌԴ Գյուղատնտեսական շուկայի ուսումնասիրությունների ինստիտուտի (IKAR) տվյալներին, ըստ որոնց՝ մարտի վերջին մեկ տոննայի դիմաց առավելագույն 93,25 հազար ռուբլու հասնելուց հետո հնդկաձավարի միջին մեծածախ գները սկսել են նվազել։ Մայիսի 20-ին գներն անկել են գրեթե 13%-ով՝ հասնելով 81,32 հազար ռուբլու։ Սա մոտավորապես համապատասխանում է անցյալ տարվա նոյեմբերի մակարդակին և 23,1%-ով բարձր է մեկ տարի առաջ եղած այս հացահատիկային ապրանքի արժեքից։

IKAR-ի գլխավոր տնօրենի տեղակալ Իրինա Գլազունովան հնդկաձավարի գների անկման դինամիկան կապել է, առավելապես՝ պահանջարկի անկման հետ։ Նրա խոսքով, մարտի վերջից մինչև մայիսի երկրորդ կեսը Ալթայի երկրամասում հնդկաձավարը մեկ տոննայի դիմաց 55-57 հազար ռուբլուց էժանացել է մինչև 50-52 հազար ռուբլի՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Ըստ մասնագետի՝ պահանջարկի անկման պատճառը մինչ այդ եղած աննախադեպ բարձր պահանջարկն էր եղել:

Պարզելու համար, թե ինչքանով է այն ազդել Հայաստանում վաճառվող հնդկաձավարի գների վրա Panorama.am-ը դիմեց ՊԵԿ-ից: Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ տվյալ ամսին ներմուծվող ապրանքների վերաբերյալ տնտեսվարողներից ստացվող տվյալները ամփոփվում են մինչև  հաջորդ ամսվա կեսերը, հետևաբար մայիսի տվյալները կամփոփվեն հունիս ամսվա ընթացքում:

ՊԵԿ կայքում հրապարակված վերջին՝ 2021 թվականի ներմուծված ապրանքների ցանկում հնդկաձավարն առանձին տողով տրված չէ, այն կորեկի և սերինոսահատիկ սերմի հետ նույն դասիչի ներքո է և 2021 թվականին Հայաստան է ներմուծվել 754.7 հազար դոլարի ապրանք՝ 2020-ի 665 հազար դոլարի դիմաց:

Panorama.am-ը կապ հաստատեց «Սփյուռ» տեղեկատվական համակարգում գրանցված հնդկաձավար ներմուծող ընկերությունների հետ: Նրանց մի մասը հայտնեցին, որ այս պահին չեն գործում: Ընկերություններից մեկի տնօրենը տեղեկացրեց, որ հնդկաձավարն իր ընկերությունում սպառվել է և վերջին խմբաքանակն ապրիլ ամսին վաճառել է մեկ կիլոգրամը 740 դրամով:

Մայիս ամսին Երևանի խոշոր առևտրի ցանցերից մեկում զեղչի կարճ ակցիայով հնդկաձավարը վաճառվեց 730 դրամով:

ԱՄՆ դոլարի համարժեքությամբ՝ ՌԴ-ում մեկ տոննա հնդկաձավարի գինը 1500 դոլարից հասել է 1300 դոլար: Հայաստանում ամենաէժան գինը մայիսին է արձանագրվել՝ 1750 դոլար, իսկ հիմնական գինը մեկ տոննայի դիմաց դեռ գերազանցում է 1800 ԱՄՆ դոլարը:

Ստացվում է որ ՌԴ-ում, որտեղից կատարվում է հնդկաձավարի հիմնական ներմուծումը, մայիսին մեկ տոննայի գինը նվազել է մինչև 1300, իսկ Ալթայի երկրամասում  նույնիսկ հասել800 դոլարի, իսկ Հայստանում դեռ դրա ամենաէժան գինը 1750 դոլարն է:

Ավելորդ չէ հիշեցնելը, որ մինչև 2020 թվականը Հայաստանը հնդկաձավար էր ներմուծում նաև Արցախից, իսկ ադրբեջանական զինուժի կողմից հողերի բռնազավթման հետևանքով արդեն Արցախի Հանրապետությունն ինքն է դարձել ներկրող: Հայաստանում արտադրվում է սպառվող հնդկաձավարի 3-4 %-ը միայն, մնացածը հիմնականում ներկրվում է ՌԴ-ից:

Պատրաստեց՝ Ա. Վարդանյանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:20
Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
2022 թվականի հոկտեմբերի 17-28-ը Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ «Eternity-2022» զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:14
Սիրիայի իշխանություններն ամեն ջանք գործադրում են հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ. Դեսպան
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին
Աղբյուր` Panorama.am
17:07
Պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել գյուղատնտեսությունում հերթական ցնցումը թույլ չտալու համար. տնտեսագետ
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Լարսում ստեղծված իրավիճակին, գրել է. «Ճանապարհի մի հատվածի փլուզման...
Աղբյուր` Panorama.am
17:00
2020-ի նոյեմբերի 9-10-ի դեպքերով հարուցված քրգործով ներկայում 25 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ
2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, Ազգային ժողովի շենքում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու...
Աղբյուր` Panorama.am
16:47
Հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը. կենսաբանություն և...
Աղբյուր` Panorama.am
16:40
ԲԴԽ-ն կարող է քննել միայն Ջհանգիրյանի վարքագծի կանոնների խախտման հարցը. Դավիթ Խաչատուրյան
«Ձայնագրության բովանդակությանը չեմ կարող գնահատականներ տալ, քանի որ խորհրդի կազմից ձևավորվել է հանձնախումբ, որին միացել է 5 անդամ և մենք...
Աղբյուր` Panorama.am
16:30
Զելենսկին կարծում է, որ այժմ Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակը չէ
Վլադիմիր Զելենսկին G7-ի երկրների առաջնորդներին ասել է, որ «այժմ բանակցությունների ժամանակը չէ», Կիևը կբանակցի Ռուսաստանի Դաշնության...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վահե Հովհաննիսյան. Մենք թաքնվել ենք տներում ու ռեստորաններում ու ձևացնում ենք, թե ամեն ինչ նորմալ է
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «ԲԴԽ երեք անդամների...
Աղբյուր` Panorama.am
16:12
Փաշինյանի դեմ բողոքի քննությանը դատավորը սանկցիա կիրառեց փաստաբանի նկատմամբ
«Պարոն Մարտիրոսյանը մեզ՝ դատախազներիս, մեղադրում է հենց այնպես խոսելու մեջ։ Հենց այնպես դուք եք խոսում և արդեն շատ երկար։ Եթե չէիք...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նորավանքի աստիճաններից զբոսաշրջիկն ընկել է ու լուրջ վնասվածքներ ստացել
Հայտնի զբոսավար Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու տխրահռչակ...
Աղբյուր` Panorama.am
15:35
ՔՊ պատգամավորները 9 թեկնածուից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի 3 դատավորներ են ընտրում
ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում Վճռաբեկ դատարանի 6 դատավորի ընտրության հարցերն են: Դրանցից 3-ը...
Աղբյուր` Panorama.am
15:30
«Homeland». հայկական արևահամ մրգերից, բանջարեղենից պատրաստված պահածոները՝ «Rest-hotel HoReCa Expo- 2022»-ում
«Rest-hotel HoReCa Expo-2022» Եվրասիական ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացված էր «Homeland» պահածոների գործարանի...
Աղբյուր` Panorama.am
15:18
ՔՊ-ական պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
15:10
Երբ կբացվի Լարսը
Վրաստանը Ռուսաստանին կապող ավտոճանապարհի վնասված հատվածի վերականգնումը կարող է տևել մոտ 7-10 օր։ Sputnik Գրուզիային հայտնել են Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ինչ լինում է այնտեղ, քաղաքական կոնտեքստ է դրա տակ, բնականաբար, որպես ապարանցի, իմ միջոցով պետք է գար. Մաթևոս Ասատրյան
«Ժողովո՛ւրդ ջան, ինչո՞ւ են ինձ կապել այդ ամեն ինչի հետ, ես որպես ապարանցի և այնտեղ բնակվող, հիմա ինչ լինում է այնտեղ, քաղաքական կոնտեքստ է...
Աղբյուր` Panorama.am
14:45
Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով եղել է Ռուսաստանում
Հունիսի 21-27-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Արցախի...
Աղբյուր` Panorama.am
14:40
«Կլեոպատրա»-ն «Rest-hotel HoReCa Expo-2022»-ում ներկայացավ նոր տեսականիով ու դիզայնով
Վեց տասնյակից ավելի հայկական ընկերություններ իրենց արտադրանքը ներկայացրեցին Երևանում տեղի ունեցած «Rest-hotel HoReCa Expo- 2022»...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քննվում է Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը
ՀՀ վերաքննիչ դատարանում,  նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, ընթանում է Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով...
Աղբյուր` Panorama.am
14:15
Արտակ Զեյնալյանը չպատասխանեց Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ձայանգրությանը վերաբերյալ հարցին
«Իրավական գործընթաց է գնում ու ես, որպես դատավորի թեկնածու, դրա վերաբերյալ պարտավոր եմ դիրքորոշում չհայտնել»,-Ազգային ժողովում տված...
Աղբյուր` Panorama.am
13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով
Երևանում հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին, հուլիսի 01-02-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Աղբյուր` Panorama.am
13:46
Նաիրա Զոհրաբյան. ՀՀ «ամենաժողովրդական» կառավարությունը պարտավոր է հենց գյուղերում գնել ծիրանը
Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ Լարսի անցակետում ստեղծված իրավիճակից ու գրել....
Աղբյուր` Panorama.am
13:37
Փաստաբաններ. Միքայել Բադալյանի նկատմամբ հարուցված քրեական հետապանդումն արդարացմամբ պետք է դադարեցվի
Հայտնի բլոգեր Միքայել Բադալյանի փաստաբաններ՝ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը տարածել են հայտարարություն՝ պնդելով, որ նրա նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
13:30
Արագածոտնում անցած գիշեր վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է
Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի...
Աղբյուր` Panorama.am
13:22
Սոնա Մնացականյանի վրաերթի քրգործով ընթանում է կողմնակալ քննություն՝ պայմանավորված վարորդի անձով. Րաֆֆի Ասլանյան
«Քրեական հետապնդման մարմինները, կոնկրետ դեպքում քննություն իրականացնող մարմինը, ակնհայտորեն  կարևորում է այն, որ վարորդը Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
13:06
Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը տարածել է մայիսի 14-ին կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ևս մեկ՝ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:56
«Ծուռ ակոսը մեծ եզից է». Ստիպված ենք ծիրան շատ ուտել
«Ծուռ ակոսը մեծ եզից է»,-ժողովրդական այս խոսքով արձագանքեց գյուղատնտես Աշոտ Հարությունյանը ծիրանի արտահանման, սպառման խնդիրների...
Աղբյուր` Panorama.am
12:46
Դատավորներն առաջադրվել են այն կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռևս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. «Հայաստան»
«Անկախ նրանից՝ ով է ընտրվելու, Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների դեպքում կիրառելի է լինելու «թունավոր ծառի պտուղների» իրավական կանոնը»։
Աղբյուր` Panorama.am
12:40
Տնտեսագետ. Եվս մեկ հարվածի նրանք ուղղակի չեն դիմանա
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «ՀՐԱՏԱՊ․ այլընտրանքային ճանապարհ բանակցել-բացել դեպի Ռուսաստան Այսօր Վրաստանի արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
12:35
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Հունիսի 27-ին՝ ժամը 10։30 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շարունակում են ավելանալ
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հունիսի 20-26-ը,  կատարվել է ընդհանուր 4780 թեստավորում,  հաստատվել է կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}