Քաղաքական 14:14 31/05/2022 Հայաստան

Իրենք փախած են, մնացածը լոլոներ են, որ փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալ. Սաղաթելյան

«Հերթական մանիպուլյացիան է»,- ԵՊՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ, ի պատասխան լրագրողի հարցին,  թե ինչու իշխանությունները նախկինի նման չեն հայտարարում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ասել էր. «Չեմ ասում, քանի որ այն նշանակում է բանակցություններից առաջ ինչ-որ գիծ դնել՝ ասելով, որ սրանից այն կողմ չենք անցնում: Որևէ բան ասելով՝ կարող եմ կանխորոշել և սահմանափակել հայկական կողմի բանակցային հնարավորությունները: Հիմա ինչ-որ մի լավ լոզունգ կամ վերնագիր տալու համար հայտարարություններ անեմ և հետագայում այն ազդի բանակցային գործընթացի վրա՞»:

Սաղաթելյանի խոսքով, ով բանակցում է  երկրի ու ժողովրդի անունից, պարտավոր է հայտարարել այն կարմիր գծերը, որոնք երբևէ չի անցնելու։

«Սա է մեր պահանջը։  Ուրիշ բան չենք պահանջում։ Ասում ենք՝ դու մեր թիկունքում բանակցություն ես վարում առանց կարմիր գիծ ունենալու, կամ ունի՝ նշաձողն իջեցնում է։ Ասում ենք՝ երբ ժողովրդի ու պետության անունից բանակցություն ես վարում, առնվազն կարմիր գծերը պետք է ֆիքսես։ Իրենք վախենում են, քանի որ Ալիևին խոսք են տվել։ Պատերազմից անցել է 1,5 տարի, միայն  ներքին զորքերի ու ոստիկանների թիվն է  ավելացել, իսկ բանակի  թիվը կրճատվել է,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Նա նշեց, որ իրենք այս իշխանությանը քաղաքական փակուղի են մտցրել։

«Իրենք  այլևս ասելիք չունեն։ Մենք ձևակերպել ենք այն նվազագույն պահանջները,  որով հանդես պետք է գա Հայաստանի ցանկացած իշխանություն։ Իրենք  փախնում են  այդ պահանջներից, որովհետև գնում են երկիրը հանձնելու ճանապարհով։

Ասում էին՝ վախենում ենք գնալ խորհրդարան, օրակարգ չունենք, իշխանության պայքար է, ոչ թե Արցախի համար։ Ասել ենք՝ եկեք խորհրդարան, սա օրակարգը, սա էլ պահանջները։ Փախած են։ Մնացածը լոլոներ են, որ փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով երեկ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած դեպքերին, նա ասաց. «Երեկ իշխանությանների կողմից կազմակերպվեց սադրանք, որն ամբողջությամբ իրականացրեց ոստիկանությունը։ Գնացել էինք կառավարության դիմաց, շատ քաղաքակիրթ ձևով ասել էինք, որ շենք չենք շրջափակում, պատգամավորները բարձրանան վերև, փոխանցեն ժողովրդի պահանջը։

Վերջին հաշվով նվազագույնը  առնվազն 330 հազար քաղաքացու անունից խոսելու  և պահանջ ներկայացնելու իրավունք, մանդատն ունենք։ Ինչ տեղի ունեցավ։ Արգելեցին պատգամավորների մուտքը, քաղաքացիները փորձեցին  բացել մուտքը, տեղի ունեցավ սադրանքը։

Պաշտոնապես 111 հոգու բերման են ենթարկել, իրականում ավելի շատ, 30-40 հոգու վրա փորձում են  գործ կարել։ Ունենք նաև ձերբակալվածներ։ Իրականում իրենք փորձում են ձերբակալությունների, կալանավորումների, տարբեր ճնշումներ բերման ենթարկելու ճանապարհով շարժման ակտիվիստներին մեկուսացնել, վախեցնել մեր քաղաքացիներին, սպառնում են, բիրտ, ոչ իրավաչափ ուժ են կիրառում»։

Իսկ թե ինչով էր պայմանավորված ոստիկանների երեկվա պահվածքը, Սաղաթելյանն ասաց, որ ինքը պայմանավորում է մայիսի 28-ին տեղի ունեցած իրադարձություններով՝ խոշոր հանրահավաք Արցախում,  բազմահազարանոց հանրահավաք Երևանում։

«Կառավարությունում նստած էն մի հոգին չդիմացավ,  շատ ուղիղ հրահանգեց ջարդել մարդկանց, ոստիկանությունն էլ դարձել է այդ մարդու ձեռքի գործիքը, այդ պատասխանատվության տակ մտավ ու արեց։ Դրանով եմ պայմանավորում։ Այլ բացատրություն չկա։ Իրենք մտածում էին, որ այս ամեն ինչը այսքան չի շարունակվի, մարդիկ կհոգնեն, կնահանջեն, բայց մայիսի 28-ին լրիվ հակառակը տեղի ունեցավ,  նյարդերը տեղի տվեց»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}