Քաղաքական 09:50 01/06/2022 Տարածաշրջան

Սասունյան. Էրդողանն իր զարմիկին վարձել է որպես լոբբիստ՝ թուրք ամերիկացիների քվեներն ստանալու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախագահ է 2014 թվականից, ծրագրում է կրկին առաջադրվել 2023 թվականին: Նախկինում նա վարչապետ է եղել 2003-2014 թվականներին։ Մինչ այդ նա 1994 թվականին ընտրվել էր Ստամբուլի քաղաքապետ՝ որպես իսլամիստական «Բարեկեցություն» կուսակցության թեկնածու: Սակայն, 1998 թվականին նրան զրկեցին պաշտոնից, արգելեցին քաղաքական պաշտոն զբաղեցնել և չորս ամսով կալանավորեցին՝ մի բանաստեղծություն արտասանելուց հետո, որը դիտվում էր որպես բռնության, կրոնական կամ ռասայական ատելության սադրանք: Ահա մի չարաբաստիկ տող այդ բանաստեղծությունից. «Մզկիթները մեր զորանոցներն են, գմբեթները՝ մեր սաղավարտները, մինարեթները՝ մեր սվինները, իսկ հավատացյալները՝ մեր զինվորները»: 2001 թվականին նա համահիմնադրեց «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ): Այսպիսով, Էրդողանը շուրջ 30 տարի շարունակական ներկայություն է ունեցել թուրքական կառավարության ամենաբարձր օղակներում։

Էրդողանն այժմ դիմել է իր ամերիկաբնակ զարմիկին՝ Թուրքիայի քաղաքացի, դոկտոր Հալիլ Մութլուին՝ 2023 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ում բնակվող թուրք քաղաքացիների քվերներն ստանալու համար՝ մեծացնելու իր վերընտրվելու փոքր հնարավորությունները:
Համաձայն ԱՄՆ արդարադատության նախարարության «Օտարերկրյա գործակալների գրանցման» օրենքի (FARA) փաստաթղթերի՝ դոկտ. Մութլուն ԱՄՆ-ում գրանցվել է որպես քաղաքական լոբբիստ 2022 թվականի մայիսի 11-ին՝ թուրքական իշխող կուսակցության (ԱԶԿ) անունից, որպես նրա միակ ներկայացուցիչ։ Դոկտ. Մութլուն Կոնեկտիկուտ նահանգի Վինզր քաղաքի բնակիչ է: ԱԶԿ-ի ներկայացուցչության գրասենյակը պաշտոնապես գրանցված է որպես ամերիկյան ընկերություն 2022 թվականի մայիսի 2-ին և տեղակայված է մայրաքաղաք Վաշինգտոնում։

Մութլուի կողմից ստորագրված FARA-ի գրանցման մեջ ասվում է, որ «ԱԶԿ-ի ներկայացուցչությունն ԱՄՆ-ում ներկայացնում է Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Միացյալ Նահանգներում։ Նրա պարտականությունները ներառում են ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի քաղաքացիների միջև քաղաքական, սոցիալական և մշակութային գործունեության կազմակերպումը։ Այն նաև նպատակ ունի նպաստել Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև համագործակցության և պատմական բարեկամության հետագա զարգացմանը…»: FARA-ի գրանցման ձևը բացահայտում է այս լայնածավալ լոբբիստական  հնարքի իրական նպատակը. «Այն նաև կպատրաստի և կտարածի ԱԶԿ-ի նյութերը Միացյալ Նահանգներում՝ ընտրությունների ժամանակ Թուրքիայի քաղաքացիների քաղաքական աջակցության համար»:

FARA-ի գրանցումը ցույց է տալիս, որ ԱԶԿ-ի ամերիկյան գրասենյակը ներկայացնում է ԱԶԿ-ի գլխավոր գրասենյակը, որը գտնվում է նախագահ Էրդողանի Չանքայա նախագահական պալատում, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Նշվում է, որ ԱԶԿ-ի ամերիկյան գրասենյակն իր գործունեությունը ֆինանսավորելու համար «չունի հաստատված բյուջե կամ հատկացված որոշակի գումար»։ Դոկտ. Մութլուն աշխատելու է առանց որևէ վարձատրության:
FARA-ի գրանցման լրացված դիմումում նաև նշվում է, որ ԱԶԿ-ի ամերիկյան գրասենյակը տեղեկատվություն կտարածի ամսագրերի, թերթերի, գովազդային արշավների, մամուլի հաղորդագրությունների, բրոշյուրների, այլ հրապարակումների, դասախոսությունների, ելույթների, ռադիո և հեռուստատեսային հեռարձակումների, կինոֆիլմերի, նամակների, հեռագրերի, էլեկտրոնային փոստի, կայքերի և սոցիալական մեդիայի միջոցով:

ԱԶԿ-ի ամերիկյան գրասենյակը հայտարարել է, որ վերոնշյալ տեղեկատվությունը կհասցնի պետական պաշտոնյաներին, քաղաքացիական խմբերին,  ընկերակցություններին, օրենսդիրներին, գրադարաններին, պետական կառույցներին, կրթական խմբերին, թերթերին և ազգային խմբերին:

Դժվար թե դոկտ. Մութլուն կարողանա նման հսկայածավալ աշխատանք կատարել «կես դրույքով»՝ առանց անձնակազմի և առանց վարձատրության։ Հուսով եմ, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուշադրությամբ կհետևի նման հսկայական ծախսերի համար օգտագործվող միջոցների շարժին։

Թուրքիայի կառավարությունը 2014 թվականից ի վեր թույլ է տվել երկրից դուրս բնակվող իր քաղաքացիներին քվեարկել ներքին ընտրություններում: Սփյուռքում գտնվող Թուրքիայի քաղաքացիների քվեն կարևոր է, քանի որ 2018 թվականի նախագահական ընտրություններում քվեարկել է մոտ 1.5 միլիոնը կամ արտերկրում բնակվող թուրքերի ավելի քան 50 տոկոսը, այդ թվում՝ Գերմանիայում՝ 811 հազար, Ֆրանսիայում՝ 186 հազար, Նիդեռլանդներում՝ 145 հազար, Ավստրիայում՝ 60 հազար և ԱՄՆ-ում՝ 46 հազար: Էրդողանն ստացել է արտասահմանում տրված բոլոր քվեների մոտ 60 տոկոսը։

ԱՄՆ-ում գործող «Ալ-Մոնիտոր» լրատվական կայքը հաղորդել է, որ «Թուրքական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն բարձրաձայնել է, որ միլիոնավոր դոլարներ են գողացվել, որպեսզի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գալիք ընտրություններում պարտվելու դեպքում, փախչի երկրից… Քըլըչդարօղլուն ասել է, որ 61 միլիոն դոլարին համարժեք գումար է «անսպասելիորեն» փոխանցվել Միացյալ Նահանգներ՝ նախագահին մոտ կանգնած կրթական հիմնադրամների միջոցով»։ Նյու Յորքում գտնվող «Թյուրքեն» հիմնադրամի 2017 թվականի հարկային հայտարարագիրը ցույց է տալիս, որ նրա ունեցվածքը  կազմում է ավելի քան 43 միլիոն դոլար: Էրդողանի երկու երեխաները՝ որդին՝ Բիլալը և դուստրը՝ Էսրան, եղել են Հիմնադրամի խորհրդում։ 2014 թվականին Հալիլ Մութլուն նշանակվել է «Թյուրքեն» հիմնադրամի նախագահ։

Նա նաև Վաշինգտոնում գործող Թուրք-ամերիկյան ազգային ղեկավարման հանձնաժողովի խորհրդի անդամ էր, մինչև որ նրա կինը՝ Լին Մութլուն, փոխարինեց նրան խորհրդի կազմում:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք դոկտ. Մութլուն կկարողանա համոզել մեծ թվով թուրք ամերիկացիների քվեարկել Էրդողանի օգտին հաջորդ տարվա ընտրություններում:
Ամենակարևորը, եթե Էրդողանը չվերընտրվի և մնա Թուրքիայում, ինչ իրավական խնդիրներ են նրան սպասվում մի քանի տասնամյակ թուրքական բազմաթիվ օրենքներ խախտելու համար:


Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}