Փաստաբանը՝ Գյումրու ծեծկռտուքի գործի մասին
Իրավունք
20:58 02/06/2022
Հայաստան

Փաստաբանը՝ Գյումրու ծեծկռտուքի գործի մասին

Գյումրու ծեծկռտուքի գործով մեղադրյալների փաստաբան Աբգար Պողոսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր դատարանում  քննվել է Գյումրու՝ այդ գործով տղաների կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու կամ անփոփոխ թողնելու հարցը։

«Եթե խոսում ենք արդարադատության տեսանկյունից, կա ընդամենը մեկ որոշում՝ տղաներն այսօր պետք է ազատ արձակվեն։ Մնացած բոլոր որոշումները հերթական անգամ կհիմնավորեն, որ ՀՀ-ում արդարադատությունը կաղում է, հիվանդ է»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ գործ ունենք բացառիկ  բնութագրվող մեղադրյալների հետ։

«Տղաները բացառիկ դեր են կատարել ՀՀ-ի, մասնավորապես՝ տարածքների պաշտպանության համար։ Տղաներից կան վիրավորված, կան երկու պատերազմի մասնակիցներ»,-ընդգծեց  Պոսողյանն ու հավելեց․

«Եթե խափանման միջոցը իրականում ծառայում է իր նպատակին, ապա այսօր տղաները պետք է ազատ արձակվեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Placeholder
Փաստաբանը՝ Գյումրու ծեծկռտուքի գործի մասին