Դերասան Ջոնի Դեփը շահել է նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ դատը
Դատարանը ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդին մեղավոր է ճանաչել իր նախկին ամուսնուն՝ Ջոնի Դեփին ընտանեկան բռնության համար զրպարտելու մեջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Բացի այդ, երդվյալ ատենակալները եզրակացրել են, որ Հերդի՝ նախկին ամուսնու հասցեին մեղադրանքների հետևում կա չարամտություն: Դատարանը Հերդին պարտավորեցրել է Դեփին վճարել 15 միլիոն դոլար փոխհատուցում։
Դեփ-Հերդի դատավարությունը սկսվել է ապրիլի 11-ին, իսկ մայիսի 28-ին ԱՄՆ-ում ավարտվել են տվյալ գործով դատական նիստերը։
Ջոնի Դեփը հայց է ներկայացրել դերասանուհի Էմբեր Հերդի դեմ և 50 միլիոն դոլար է պահանջել The Washington Post-ում հրապարակված հոդվածի համար, որտեղ նա իրեն ընտանեկան բռնության զոհ է անվանում։ Դեփը պնդել է, որ նախկին կնոջ հայտարարությունները զրպարտություն են։ Հերդն, իր հերթին, 100 մլն դոլարի հակընդդեմ հայց է ներկայացրել վիրավորանքների և ծեծի համար, որոնք նա, հնարավոր է, կրել է ամուսնության ժամանակ:
Դեփն ու Հերդը ամուսնացել են 2015-ի փետրվարին։ Նրանց հարաբերությունները Դեփի և ֆրանսիացի երգչուհի Վանեսա Պարադիի բաժանության պատճառ են դարձել։ Նրանք միասին էին 14 տարի։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ