Տնտեսություն 16:17 06/06/2022 Հայաստան

Դոլարի արժեզրկման հիմքում ընկած են աշխարհաքաղաքական բնույթի մի շարք գործոններ. տնտեսագետ

Հայկական դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ վերջին շրջանում արագորեն արժևորվում է։ Վերջին օրերին հայաստանյան բանկերում ամերիկյան դոլար կարելի է ձեռք բերել 430 դրամից էլ քիչ գումարով։ Այսօր, ինչպես տեղեկանում ենք Rate.am կայքից, ԱՄՆ դոլարը վաճառվում է միջինը 428.62 դրամով, իսկ հուլիսի 1-ին բանկերում դոլարի գինը 439-442 դրամի սահմաններում էր։

Մասնագետներն ասում են, որ դոլարի արժեզրկման դեպքում գործում է տնտեսագիտական առաջարկի-պահանջարկի կանոնը։

Panorana.am-ի թղթակցի հետո զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը խոսելով դոլարի արժեզրկման մասին, նախ նշեց՝ գլխավոր պատճառն այն է, որ Միացյալ նահանգների ֆեդերալ ռեզերվային համակարգը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում շուրջ 40 տոկոսով ավելացրել է դրամական բազան։

Նրա խոսքով՝ ոչ միայն Միացյալ նահանգներում, այլև ամբողջ աշխարհում դոլարն արժեզրկվել է, քանի որ, ըստ էության, դոլարը վճարահաշվարկային համակարգի հիմքն է, երկրների գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, իրենց արժույթի և ոսկու ռեզերվների հիմնական մասը պահում են ԱՄՆ դոլարով։

Ատոմ Մարգարյանը նշեց, որ արժեզրկման պատճառներից մեկն էլ ռուս-ուկրաինական պատերազմն է։

«Այն, որ էներգակիրների դիմաց Ռուսաստանը պահանջում է վճարել ռուսական ռուբլով, դա նշանակում է դոլարի նկատմամբ պահանջարկը ոչ թե տոկոսներով, այլ բազմակի անգամներով նվազել է։ Սա իրողություն է։ Դոլարի արժեզրկման հիմքում ընկած են ոչ միայն ֆինանսական, այլև աշխարհաքաղաքական բնույթի մի շարք գործոններ։

Այն համակարգը, որը գործել է գրեթե ութ տասնամյակ, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Արևմտյան Եվրոպայի երկրների, Ավստրալիայի և Ճապոնիայի միջև կնքվեց Բրետոն Վուդսի համաձայնագիրը, այլևս կենսունակ չէ։ Առաջ են եկել երկրներ, որոնք չեն ցանկանում խաղալ ԱՄՆ-ի կանոններով։ Իհարկե դրանց հետևում համաշխարհային հայտնի կլաններն են, խոշորագույն բանկային և օլիգարխիկ համակարգի սեփականատերերը։ Սա է իրականությունը»,- ընդգծեց Ատոմ Մարգարյանը։

Ըստ նրա՝ հատկապես վերջին տարիների ընթացքում սրընթաց զարգացում է ապրել Չինաստանը, նաև մի շարք այլ երկրներ, որոնք մարտահրավեր են նետել այդ համակարգին։

Ինչ վերաբերում է Հայաստանին, տնտեսագետի խոսքով, Հայաստանը ևս ռուսական էներգակիրների դիմաց վճարում է ռուբլով, ինչը էապես նվազեցրել է դոլարի նկատմամբ պահանջարկը, ուստի բնական է, որ այն կարժեզրկվեր։

Հարցին, թե այդ դեպքում ինչու գները չեն նվազում, Ատոմ Մարգարյանը նկատեց, որ այդ կապը միանշանակ չէ, խնդիրը հիմնականում կապված է ընդհանուր գնաճային միտումների հետ։

«Գնաճ արձանագրվել է ոչ միայն ներկրվող, այլև արտահանվող ապրանքների մասով, քանի որ համատարած դեֆիցիտ կա և տեսնում ենք, թե ինչ է կատարվում պարենային ապրանքների շուկաներում՝ հացահատիկի, բուսական յուղի մասով։ Մյուս ապրանքների գծով ևս խզումներ են և, բնական է, որ որտեղ կա դեֆիցիտ, այնտեղ կա գների բարձրացում։ Այն պնդումները, թե դոլարի արժեզրկման դեպքում գները նվազեին, այդպես չէ։ Ապրանքները վաճառվում են այն գնով, ինչ գնով որոշում է շուկան»,- ասաց Ատոմ Մարգարյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:30
Այսօր առավոտվա վթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս չորսը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր առավոտյան՝  ժամը 07.30-ի սահմաններում, Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և...
Աղբյուր` Panorama.am
15:20
Խաչերթ Ստեփանակերտում՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմի նահատակների
Այսօր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել Խաչերթ՝ ի...
Աղբյուր` Panorama.am
15:13
ԵԽ Գլխավոր քարտուղարը հստակ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու անհրաժեշտությունը
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:08
Հաջորդ ընտրություններում ՔՊ-ն Սիսիանում կառաջադրի Ալիևին. Նաիրա Զոհրաբյան
«Ինձ համար այդ հարցազրույցի շեշտադրումները սպասելի չէին, բայց ես շոկի մեջ չեմ, քանի որ կանխատեսելի է, թե ինչ գործընթաց է սկսվել: Սկսվել է...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է կանխել երեք երկիր
Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նոր փաթեթի նախագիծը կարող է ԵՄ-ում քննարկման ներկայացվել չորեքշաբթի՝ մինչև շաբաթվա վերջ այն ընդունելու...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ձեր սխրանքն անուրանալի է, հիշողությունը՝ վառ. Սարգիս Ստեփանյան
ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն,...
Աղբյուր` Panorama.am
14:15
Թուրքական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ՝ F-16 կործանիչների հարցով բանակցելու
Թուրքական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ՝ F-16 կործանիչների հարցով բանակցելու Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) պատգամավորներից կազմված...
Աղբյուր` Panorama.am
13:40
Զոհերի զգալի մասը կարող էր չլինել, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին. Սեյրան Օհանյան
Փաստ է՝ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կապիտուլյացիոն վիճակում և  հենց այնպես չի հայտնվել այս վիճակում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՔՊ-ն պահանջում է Չարենցավան ու Բերդ համայնքներում վերահաշվարկ իրականացնել
Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը՝ ՔՊ-ն չի համակերպվում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում տարած պարտության հետ։ ՔՊ-ից դիմումներ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Պատերազմից երկու տարի անց հայկական երկու պետականությունները կանգնած են պատերազմի իրական սպառնալիքի առջև. ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի բացահայտ ռազմական...
Աղբյուր` Panorama.am
12:46
19 տեղամասերում վերահաշվարկ իրականացնելու դիմումներ են ներկայացվել ԿԸՀ
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմումներ են  ստացվել  թվով 2 ընտրատարածքային...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սեպտեմբերի 21-ից Ղազախստան է մուտք գործել մոտ 98 հազար ռուսաստանցի
Սեպտեմբերի 21-ից Ղազախստան է մուտք գործել Ռուսաստանի մոտ 98 հազար քաղաքացի և երկրից դուրս է եկել 64 հազարը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
12:31
Պետքարտուղարության խոսնակ. Ադրբեջանին կոչ ենք անում վերադարձնել զորքերն իրենց ելման դիրքեր
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին վերադարձնել զորքերն դրանց ելման դիրքեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը...
Աղբյուր` Panorama.am
12:24
Արհավիրքի վտանգը սաստկացել է, քանի որ չի վերացել մեր Հայրենիքը ոչնչացնելու ադրբեջանական-թուրքական նպատակը. Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
12:08
Տոկիոյում ընթանում է Սինձո Աբեի հուղարկավորությունը
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորության պետական արարողությունը սկսվել է Տոկիոյի Nippon Budokan մարտարվեստի սրահում։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
12:05
Ավազակային հարձակում կատարած երիտասարդը չի հասցրել լքել երկրի սահմանը
Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.54-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Լենինգրադյան փողեցի շենքերից մեկում բնակվող 21-ամյա մի աղջիկ...
Աղբյուր` Panorama.am
11:45
«Վերին Լարս» անցակետում կտեղակայվի մոբիլիզացիոն կետ. ՌԴ ՆԳՆ
Առաջիկայում Հյուսիսային Օսիայում Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում կբացվի զինկոմիսարիատի զորահավաքային կետը։...
Աղբյուր` Panorama.am
11:36
Բերետավորները «Եռաբլուր»-ում մեզ հետ վարվեցին այնպես, ինչպես 1915 թ-ին թուրքերը հայերի հետ. զոհված զինվորի հայրը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները այսօր գիշերն անցկացրել են «Եռալուր» զինվորական պանթեոնում։ Նրանց են միացել...
Աղբյուր` Panorama.am
11:25
ԻՀՊ կորպուսի հետախուզությունը ձերբակալել է Իրանի հյուսիսում անկարգություններ հրահրող 12 անձի
ԱՄՆ-ի փորձերը՝ ոստիկանություն բերման ենթարկված կնոջ մահվան հետ կապված բողոքի ակցիաներով խախտել Իրանի ինքնիշխանությունը, անպատասխան չեն մնա։...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ալեն Ղևոնդյան. Բավական «լավ» ծուղակ սարքեցին սրանք երկրի գլխին
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեկվա հարցազրույցում հնչեցրած գնահատականներին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
10:58
Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ն ու «VAZ-2107»-ը. կա զոհ և 4 տուժած
Սեպտեմբերի 27-ին, ժամը 07:53-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
10:43
ANCA. Առաջին անգամ ԱՄՆ-ում դիտարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը
Ամերիկայի Հայ Ազգային (Հայ դատի հանձնախումբը) Կոմիտեն Թվիթերի իր էջում գրում է. «1991-ին Հայաստանի անկախության հռչակումից վեր առաջին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Իրանը դեմ է Ուկրաինայում հակամարտող կողմերին զենք մատակարարելուն
Իրանը չի աջակցում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին և դեմ է ինչպես Կիևին, այնպես էլ Մոսկվային օտարերկրյա զենք մատակարարելուն։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:16
Մեր տղաներին սպանել է Նիկոլն իր այսօրվա ոհմակով և չենք ուզենա, որ իրենք գան այստեղ, այցելեն մեր տղաներին. Զոհվածի հայր
Արցախյան երրորդ պատերազմում նահատակված զինվորների ծնողներն օրեր առաջ հայտարարել էին, որ սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկի 2-րդ տարելիցի օրը...
Աղբյուր` Panorama.am
10:08
ԱԳՆ-ից 30 օր են խնդրել՝ պարզելու, թե ինչպե՞ս են արձագանքելու Վարուժան Ներսիսյանի սկանդալային նկարահանմանը
Մեծ Բրիտանիայի Թագուհու վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցող ՀՀ նախագահն ու այդ երկում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը մի քանի օր միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնում է Մերսինում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Թուրքիայի Մերսին քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանության շենքի վրա, կա մահացածներ, իշխանությունները կատարվածը որակում են որպես...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աշոտյան. Վեհափառի հովանու ներքո եռանախագահության հավաքից ձևավորված սպասումները հօդս ցնդեցնելը լինելու է աններելի քայլ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Առաջին ալիքին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած...
Աղբյուր` Panorama.am
09:31
Սահմանային իրավիճակը՝ ժամը 09:00-ի դրությամբ
Սեպտեմբերի 27-ի ժամը 09:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել:...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Փաստ». Ներքաղաքական կյանքում ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում
«Փաստ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի գլխավերևում շարունակում են ամպեր կուտակվել, իսկ սպառնացող արտաքին վտանգն՝ ահագնանալ,...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Փաշինյանը 20 օրվա ընթացքում օրենքով իրեն իրավունք է վերապահել համայնքապետի պաշտոնակատար նշանակել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկը 50 տոկոսից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կայացավ «Արցախի Ս․ Հակոբավանքի վերականգնումը և Քոլատակ համայնքի զարգացումը» խորագրով համաժողով
13:50 27/09/2022

Կայացավ «Արցախի Ս․ Հակոբավանքի վերականգնումը և Քոլատակ համայնքի զարգացումը» խորագրով համաժողով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}