Բագրատ Եսայանը ձերբակալված է,հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն. Փաստաբան
16:39 10/06/2022
Հայաստան

Բագրատ Եսայանը ձերբակալված է,հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն. Փաստաբան

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր.-ի 38 - 225-րդ հոդվածի (225-րդ հոդված` Զանգվածային անկարգությունները) 2 -րդ մասով և 164 -րդ հոդվածի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։ Այս մասին հայտնում է փաստավան Վահե Եփրիկյանը։ 

«Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ»,- գրել է Եփրիկյանը։ 

Placeholder
Բագրատ Եսայանը ձերբակալված է,հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն. Փաստաբան