Հասարակություն 12:55 15/06/2022 Հայաստան

Թելն ու ասեղը՝ միտքն արտացոլելու միջոց

Մասնագիտությամբ տնտեսագետ Իսկուհի Սարգսյանն արդեն հինգ տարի է թվերը փոխարինել է թելով ու ասեղով։ Իր ամբողջ ժամանակը տրամադրում է ասեղնագործությանը, որը սկզբում եղել է հոբբի, հետո հաճախել է դասընթացների ու այժմ տիրապետում է դեկորատիվ-կիրառական արվեստի այս տեսակի գաղտնիքերին։

«Մի բան ինձ մղում էր դեպի արվեստ՝ նկարչություն, ասեղնագործություն։ Սկզբում ասեղնագործությունը որպես հոբբի էր։  Ընկերներիցս մեկը տեսավ իմ աշխատանքներից մեկն ու ասաց, որ ժանյակագործության դասեր են անցկացվում։  Առաջին անգամ էի լսում հայկական ասեղնագործ ժանյակի մասին։

Հետաքրքրությունից, թե դա ինչ է, գնացի այդ դասընթացին ու հասկացա, որ այն մի ամբողջ աշխարհ է, հայ ազգի պատմությունը, երբեմն կինը գրաճանաչ չի եղել, բայց թելի ու ասեղի միջոցով կարողացել է ներկայացնել իր, մեր ժողովրդի անցյալն ու ներկան»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Իսկուհի Սարգսյանը։

Նա նշում է, որ այս ամենը դուրս է մղվում մեր կյանքից ու որոշեց իր ներդրումն ունենալ արվեստի այս տեսակը հնարավորինս պահպանելու, հետագա սերունդներին փոխանցելու համար։

«Մենք միշտ բողոքում ենք՝  գողացել են մեզանից, բայց դրա հետ մեկտեղ մենք էլ  այնքան ուշադրություն չենք դարձնում մեր մշակույթին, ինչքան անհրաժեշտ է»,- մտահոգված ասում է Իսկուհի Սարգսյանը։

Թեև հաճույքով աշխատել է նաև թվերի հետ, սակայն, ինչպես նշում է, եթե այս դեպքում գործն ավարտում ես ու վերջ, ասեղնագործության դեպքում արածդ աշխատանքը մնայուն է, շոշափելի։

«Թելն ու ասեղը միջոց է քո միտքն արտացոլելու համար։ Ասեղնագործության բոլոր դպրոցները սիրում եմ, բայց ամենասիրելին՝ ասեղնագործ ժանյակն ու Այնթափի դպրոցն է՝ շատ պարզ է, միաժամանակ շատ բարդ ու նուրբ, արքայական շունչ ունեն իրենց մեջ»,- ասում է Իսկուհին ու  հավելում, որ ասեղնագործությունը միայն գեղագիտական նշանակություն չունի, ամեն մի կուտ, գույն ու ձև  մի բան է խորհրդանշում, ինչպես, օրինակ, տարազի դեպքում.  ժանյակի կենտրոնական մասը խորհրդանշում է  արև, հավերժություն, պտույտները՝ նորերն են, որը լուսնի հետ է կապված։

Նա նշեց, որ տիրապետելով ժանյակ հյուսելու գրեթե բոլոր եղանակներին՝ հայ կանայք առավելությունը տվել են ասեղնագործ ժանյակին. «Հայկական ասեղնագործ ժանյակն ինքնատիպ է և տարբերվում է այլ ժողովուրդների նույնանման ստեղծագործություններից: Այն առանձնանում է կատարման եղանակով, զարդանախշերով, հորինվածքով, որը և անփոփոխ պահպանվել է մինչև մեր օրերը»

Իսկուհին մեկն է այն 6 վարպետներից, ովքեր Հովհաննես Թումանյանի թանգարանում անցկացվող Հայկական ասեղնագործության ուսուցման խմբակ հաճախողներին օգնում են  բացահայտել և տիրապետել ասեղի ու թելի խորհրդավոր գաղտնիքներին։

Հովհաննես Թումանյանի թանգարանը «ԶԱՐԴ» մշակութային ՀԿ-ի հետ համատեղ մեկնարկել է Հայկական ասեղնագործության ուսուցման խմբակը, որտեղ ուսանողները, աշակերտներն ու տնային տնտեսուհիները, տարբեր մասնագիտությամբ հայուհիներ հնարավորություն ունեն ծանոթանալ դեկորատիվ-կիրառական արվեստի այս տեսակին։

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մեր մշակութային մի ամբողջ ժառանգություն մենք լավ չենք տիրապետում կամ լավ չենք ճանաչում, քիչ ենք խոսում, դրա կիրառականությունը շատ քիչ է տարածված։

Նա ներկայացրեց նման նախաձեռնությամբ հանդես գալու նախապատմությունն ու պատճառը.  «Նախորդ տարի, երբ լրացավ Հովհաննես Թումանյանի կնոջ՝ տիկին Օլգայի 150-ամյակը, ցուցահանդես էինք կազմակերպել, ներկայացված էին նաև տիկին Օլգայի ձեռագործ աշխատանքները։ Որպես 6 դուստրերի մայր, շատ լավ տիրապետել է հայկական ձեռարվեստին, ասեղնագործությանը, փորձել էր իր տիրապետածը կիրառելի դարձնել և իր ընտանիքի անդամների համար իր ձեռքով գեղեցիկ հագուստներ պատրաստել, գաղտնիքները փոխանցել իր աղջիկներին։

Այդ լավագույն սովորույթը, երբ տատը, մայրն իրենց գիտելիքները փոխանցում էին հաջորդ սերունդին, 21-րդ դարում կյանքի պահանջների տրամաբանության մեջ խաթարված է։ Շատ լավ առիթ էր, որպեսզի Թումանյանի հարկի ներքո, ճիշտ այն հյուրասենյակում, որտեղ ժամանակին տիկին Օլգան իր հյուրերին էր ընդունում, վերակերտել ու նորից կյանք տալ  ձեռագործությանը»։

«Զարդ» ՀԿ-ն նույնպես նման ցանկություն ու մտահղացում է ունեցել։ Անցած տարի թանգարանն ու ՀԿ-ն «Հայկական ասեղնագործություն. երեկ, այսօր, վաղը» խորագրով ցուցահանդես էին կազմակերպել՝ ներկայացնելով 18-րդ դարավերջից մինչև մեր օրեր ստեղծած հայկական ասեղնագործության բացառիկ նմուշներ։

«Շատ մարդիկ, դիտելով մեր ցուցահանդեսը, սովորելու ցանկություն հայտնեցին։ Նախ ծրագիրը սկսվեց փոքրիկների համար, հետո արդեն պահանջը մեծացավ։ Հիմա տարիքային սահմանափակում չկա»,- ասաց թանգարանի տնօրենը։

Դասընթացները սկսվել են փետրվարից, տևում է մեկ ամիս՝ 8 պարապմունք։ Կան խմբակներ, որոնք արդեն երկրորդ փուլն են անցնում։ 

«Ուրախալի է՝ ցանկացողներն ընթացքում ավելանում են։ Կրթական այս ծրագիրը կշարունակվի այնքան, որքան ցանկացողներ լինեն, իսկ թանգարանը՝ որպես մշակութային հարթակ, միշտ պատրաստ է ծառայելու դրան»,- նշեց Անի Եղիազարյանը։

Ծրագրի շրջանակում այս տարի հատուկ իրենց մասնագիտական պրակտիկան անցել են Մանկավարժական համալսարանի Կիրառական արվեստի և հագուստի մոդելավորման բաժնի ուսանողները։

«Մեր ծրագրի նպատակն է  մշակույթի այս ճյուղը՝ հայկական ասեղնագործությունը, այնքան լայն տարածում ունենա և կիրառելիությունն այնքան մեծ լինի, որ ջանք չգործադրենք միջազգային տարբեր հարթակներում ապացուցելու դրա հայկական լինելը։

Ինչպես գորգարվեստի, մշակութային այլ դրսևորումների դեպքում դրանց հայկականության շերտը պահպանելու, պրոպագանդելու խնդիր ունենք, նույն խնդիրն ունենք նաև հայկական ասեղնագործության դեպքում, քանի որ կենսունակ տարածքները, որտեղ ծնունդ են առել՝ Մարաշ, Այնթափ և այլն, կենսունակ տարածքներ չեն մեզ համար և դրա պահպանման  լավագույն ձևը մասսայական կիրառության ապահովումն է»,- նշեց Եղիազարյանը։

Նպատակ ունեն կիրառականությունից զատ գիտական հետազոտման ծրագրեր իրականացնել, քանի որ, նրա խոսքով, այս ուղղությամբ էլ բավական անելիքներ կան։ Այս բացը լրացնելու համար համագործակցության եզրեր, քննարկումներ ունեն ԵՊՀ հետ։

Հ.Թումանյանի թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանն ասաց, որ ծրագրի նպատակն է ասեղնագործության արդիականացումը, տիկին Օլգայի զբաղմունքի շարունակակության ապահովումը, նրան հիշելը, ասեղնագործական դպրոցների տեխնիկայի վերստեղծումը։
 
«15-18-րդ դարերում, երբ ասեղնագործական դպրոցները շատ կիրառական էին, ասեղնագործ վարպետներ եղել են, բայց ասեղնագործությունը որպես արհեստ տնայնագործական էր և ամեն կին պետք է իմանար ասեղնագործել։ Բազմաթիվ առիթներ կային հիշելու այդ արհեստը։ Օրինակ, երբ աղջիկ երեխա էին ունենում, օժիտի համար մայրն արդեն փոքր հասակից սկսում էր այդ աղջկա օժիտի սպիտակեղենի վրա ասեղնագործություն անել։ Դասընթացի կանանց մոտ ասեղնագործությունը հիմնական զբաղմունք չէ, հոբբի է, նույնականացվում է  այդ շրջանում ապրած հայ կանանց տնայնագործական հմտությունների հետ»,- նշեց նա։

Աշոտ Հարությունյանի ներկայացմամբ, ասեղնագործությունը նաև գեղագիտական մտքի, հորինվածքների, ճաշակի զարգացման հետ է կապված. «Երբ ձեզ կտոր են տալիս ու դրա վրա պետք է որոշակի աշխատանք անեք՝ զարդերը, հորինվածքները, տեխնիկան, ձեր ներկա գեղագիտական  մտքի արտացոլումն է։ Երբ որ այդ արհեստը զարգանում է, մշակվում է, դրա հետ մեկտեղ մարդու մտածելակերպն է հղկվում։ Դրանում է հենց հայկական արհեստների ամենաշեն զարգացնող բնագիծը, որովհետև տնայնագործական արհեստները շատ հետաքրքիր ձևով ծաղկեցրել են կանանց միտքը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը...
Աղբյուր` Panorama.am
08:48
Մայիսի 3-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}