Քաղաքական 19:25 17/06/2022 Հայաստան

Գործընթացը շատ ավելի սահուն և արագ կընթանար, եթե չլինեին Ադրբեջանի հայտարարությունները․ Միրզոյան

Արարատ Միրզոյանն անդրադարձել է երեկ Իլհամ Ալիևի «Հայաստանն անկեղծ չէ խաղաղության հասնելու գործընթացում» հայտարարությանը, նշելով․

«ՀՀ կառավարությունը բազմիցս է ապացուցել իր պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու Հարավային Կովկասում երկարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Միաժամանակ, ակնհայտ է, որ այս ջանքերը չեն կարող լինել միակողմանի, և Ադրբեջանը նույնպես պետք է գործուն և անկեղծ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Խաղաղության հաստատումը չի կարող լինել միայն մեկ կողմի ջանքերի արդյունքում, իսկ խաղաղ բանակցությունները չեն կարող հիմնվել միայն մեկ կողմի առաջարկների վրա:

Ակնհայտ է նաև, որ այդ ջանքերի հաջողության համար անհրաժեշտ է, որ հասցեագրվի և բոլոր կողմերի համար ընդունելի լուծում ստանա գոյություն ունեցող և հակամարտության պատճառ դարձած խնդիրների ողջ թնջուկը։ Այս համատեքստում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծված լինելու մասին, առնվազն չեն հասկացվում կամ ավելին՝ կասկածի տակ են դնում Ադրբեջանի իշխանությունների՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծությունը։ Ինչ հայտարարություններ էլ հնչեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ, քանի դեռ չեն հասցեագրվել Արցախի հայերի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության բավարար երաշխիքների և դրանից բխող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրները։ Ժամանակակից աշխարհում ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակը հիմնախնդրի լուծում չի կարող լինել։

Պնդումը, թե ուժի կիրառման արդյունքում այլևս չկա անգամ Լեռնային Ղարաբաղ, առհասարակ, ևս չի խոսում Ադրբեջանի կառուցողականության մասին։ Ավելորդ է ասել, որ այն, բնականաբար, չի համապատասխանում ո՛չ փաստացի իրականությանը, որի կարևորագույն մասն են կազմում Արցախում արցախահայության գոյությունը և նրանց անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունը, և ո՛չ էլ պատերազմը կանգնեցրած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որը հստակ սահմանում է Լեռնային Ղարաբաղի գոյությունը:

Նույնը կարելի է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի գոյություն չունենալու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների մասին։ Նախ՝ որևէ մեկը չի կասեցրել և առանց այն սահմանող միջազգային ինստիտուտի համապատասխան որոշման չի էլ կարող կասեցնել համանախագահության միջազգային մանդատը, այն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Այդ պարագայում անհասկանալի է, որ եթե կողմերն իսկապես ցանկություն ունեն անկեղծորեն բանակցել և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել, կայուն և համպարփակ խաղաղության հասնել, ապա ինչու՞ այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ ձևաչափ, որն ունի միջազգային հանրության հստակ աջակցությունը, և որի փորձն ու ներուժը չօգտագործելն ուղղակի տրամաբանական և ողջամիտ չէ»։

Ինչ վերաբերում է Ալիևի  այն պնդմանը,թե հայկական կողմը ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը, Միրզոյանն ասել է․

«Մենք ինքներս մշտապես հայտարարել ենք, որ շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ։ Այս մասին են վկայում թե՛ 2021թ․ հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ռուսական կողմի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությունները, թե՛ Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունները։

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը ողջ ընթացքում քննարկումներին ներգրավված է եղել բարեխղճորեն, և գործընթացը շատ ավելի սահուն և արագ կընթանար, եթե չլինեին Ադրբեջանի հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք որևէ աղերս չունեն ինչպես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ հիշատակածս հայտարարություններով ստանձնած պարտավորությունների հետ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման ուղիների նույնացման ջանքերին, ապա դրանք ակնհայտորեն չեն կարող ունենալ նույն կարգավիճակը՝ առնվազն ելնելով 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներից, որոնք հստակ սահմանում են Լաչինի միջանցքի կարգավիճակը: Ավելին՝ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը տարբեր կարգավիճակներ, տարբեր հարևանություն և տարբեր անվտանգային միջավայր ունեն: Ըստ այդմ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ նրանց կապերը նույնպես չեն կարող լինել նույնական:

Կրկին ընդգծեմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակում, մինչդեռ Ադրբեջանը հապաղում է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանային ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության պահպանման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում, և երկու երկրների փոխվարչապետերի՝ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններն ընթացել են հենց այս տրամաբանությամբ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:35
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է ՏԱՍՍ-ի հրապարակումը՝ Հայաստան Ռաիսիի այցի վերաբերյալ
ՏԱՍՍ-ը գրել էր, որ մայիսի 19-ին նախատեսված էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Այսօր հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ
Երևանում մայիսի 20-ին, 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:15
Վահե Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն ոստիկանների կողմից, ասեք բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, վերադառնանք. Բագրատ Սրբազան
«Չենք գնալու, իրենց ուզածն ինչ է։ Ապօրինի որոշում է  սա, լրիվ ապօրինի։ Բավարար չէ, որ հակասահմանադրական հանցագործություն են կատարում,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
Ոստիկանները պատ են կազմել ու թույլ չեն տալիս ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մուտք գործել Կիրանց գյուղ։ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Բագրատ Սրբազան, արժանապատվության, հաշտության ու միասնության Ձեր ԽՈՍՔՆ այսօր բոլորիս համար բալասան է
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։
Աղբյուր` Panorama.am
12:39
Բնակարանային ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն
«Կառավարության նիստում հաստատվեց բնակարանային աջակցության պետական ծրագիրը, որը հնարավորություն կտար Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է
Կիրանցում այսօր բազմաթիվ ոստիկաններ են բերվել տարբեր ստորաբաժանումներից։ Նրանք տեղակայված են ճանապարհի երկայնքով, անտառամերձ տարածքներում,...
Աղբյուր` Panorama.am
12:10
Շնորհակալ եմ Սրբազանին հրավերի համար և սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին  հրավերի...
Աղբյուր` Panorama.am
11:51
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳՆ գործընկերներին
«Քանի որ Իրանից ստանում ենք աղետալի լուրեր,այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:44
Reuters. Իսրայելը ներգրավված չէ Ռաիսիի ուղղաթիռի կործանման մեջ
Իսրայելը կապ չունի ուղղաթիռի կործանման հետ, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:06
Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մեր հինգի անունից շնորհակալություն ենք...
Աղբյուր` Panorama.am
11:01
Սասունյան. Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը
2024 թվականի մարտի 27-ին իտալական Irpmedia.irpi.eu կայքում հրապարակված ծավալուն հոդվածում՝ «Ինչպես Վատիկանը օգնեց օրինականացնել Ալիևի...
Աղբյուր` Panorama.am
10:45
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
Մայիսի 19-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում,...
Աղբյուր` Panorama.am
10:35
ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը
Մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել
Չնայած եղանակային պայմանների դժվարությանը՝ Հորս գյուղի իշխանատան պեղումները շարունակվում են։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Երևանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը
«Ուզում եմ ներկայացնել Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատարին՝ պարոն Արմեն Հարությունյանին»,-...
Աղբյուր` Panorama.am
10:09
Փաստացի, ոնց հասկանում եմ, ջրագողություն է տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Տիգրան Ավինյան
«Էրեբունի վարչական շրջանում և՝ ոչ միայն, ամռան սեզոնին ջրի որակն էականորեն վատթարանում է, ի՞նչ պրոցես ունեք դրա հետ կապված»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ
Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրի «Լացիոյի» հետ խաղից հետո «Ինտերի» ֆուտբոլիստները ստացան չեմպիոնական գավաթն ու մեդալները։...
Աղբյուր` Panorama.am
09:53
Ոստիկանական ուժեր՝ Կիրանցում
Այսօր Բագրատ Սրբազանը գնալու է Կիրանց։
Աղբյուր` Panorama.am
09:22
«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ
«Ես վստահ եմ, որ այդ հարցադրումն անողները պատասխանը շատ լավ գիտեն, ու կարիք չկա նրանց նորից բացատրելու արցախցիների՝ ադրբեջանական վերահսկողության տակ մնալու հետևանքները»։
Աղբյուր` Panorama.am
09:12
Մայիսի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները իջել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 20-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.86 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի...
Աղբյուր` Panorama.am
09:01
Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
Վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի...
Աղբյուր` Panorama.am
08:49
Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները
 Իրանիր փոխնախագահն Մոհամմեդ Մոխբերը հաստատել է, որ ուղղաթիռի կործանումից զոհվել է երկրի նախագահ Ռաիսիի ու նրա հետ նույն ուղղաթիռում...
Աղբյուր` Panorama.am
08:20
Մարգարիտա Սիմոնյան. Արևմուտքը ցնցված է մեր առաջխաղացումից
Արևմուտքը ցնցված է հատուկ գործողության գոտում ռուսական բանակի հաջող առաջխաղացումից։ Այս մասին հայտարարել է RT հեռուստաընկերության խմբագիր...
Աղբյուր` Panorama.am
08:10
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Երևանում մայիսի 20-ի գիշերը, 21-22-ին երեկոյան ժամերին,  հնարավոր է, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}