Տնտեսություն 10:30 27/06/2022 Հայաստան

«Փաստինֆո». ԱՆԻՖ-ն օգտագործում է օտարերկրացիների անունը տարաբնույթ մութ գործարքները քողարկելու համար

ԱՆԻՖ-ի Հայաստանի պետական հետաքրքրություններին ֆոնդի (ԱՆԻՖ) ղեկավար կազմում ներգրավված օտարերկրացի անդամները անհաղորդ են, եթե չասենք՝ մեկուսացված են ԱՆԻՖ-ին վստահված ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում՝ թերևս հիմնական ասիչը Ավինյան է, խորհրդի միակ հայ անդամը։

Ներկայացնում ենք «Փաստինֆո»-ի հրապարակումն ամբողջությամբ.

«Այսպես՝ ԱՆԻՖ-ը ՀՀ կառավարության ներքո գտնվող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ Տնօրենների խորհուրդն ունի երեք անդամ, որոնցից միայն մեկն է հայ՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մյուս երկուսը օտարերկրացիներ են՝ իտալացի ձեռնարկատեր Իսիդորո Լուչիոլան և ֆրանսիացի պետական, քաղաքական գործիչ Դոմինիկ Դը Վիլպենը։

ԱՆԻՖ-ն ունի նաև Ներդրումային կոմիտե, որի 3 անդամներից երկուսը, այդ թվում կոմիտեի նախագահը օտարերկրացի են։

Պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այս կառույցի առաքելությունն է բացահայտել, ընդլայնել, զարգացնել Հայաստանի ներդրումային և բիզնես հնարավորությունները։ Թե այս տարիների ընթացքում ինչպես են ընդլայնվել Հայաստանի ներդրումային հնարավորությունները, ավելի ճիշտ ում հնարավորություններն են իրականում ընդլայնվել՝ դեռ առիթ կունենանք անդրադառնալու, ներկայումս միայն նշենք, որ այս կառույցի հայ ղեկավարները օտարերկրացի անկախ անդամներին, կարծես թե, պահում են ինֆորմացիոն բլոկադայի մեջ։

2022 թվականի հունվարին կառավարության նիստում որոշվեց, որ քաղաքական կոռուպցիայի դրսևորման արդյունքում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերով հավաստված կառավարության իրավունքները հավատարմագրային կառավարման է հանձնվում ԱՆԻՖ-ին։ Դատական տեղեկատվական համակարգի (datalex.am) կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ ԶՊՄԿ բաժնետեր «Զանգեզուր Մայնինգ» ՓԲԸ-ն ԶՊՄԿ-ի դեմ ունի հարուցված մի շարք դատական գործեր:

Ավելին, «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ դատարանը նաև վերացրել է բաժնետերերից մեկի հայցի հիման վրա ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վրա դրված արգելանքը հանելու որոշումը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի վերջերին՝ հաշվված ժամերի ընթացքում, դատարանն արգելանքից հանել էր բաժնետոմսերը, որոնք անմիջապես գնել էր Տրոցենկոն ու շտապել բաժնետոմսերի մի մասը նվիրել կառավարությանը։ «Նվիրատվության» պատճառների մասին կառավարությունն առ այսօր պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել, իսկ պայմանագիրն էլ գաղտնի է պահվում։
ՍԴ/1766/02/21 գործով ԶՊՄԿ բաժնետերը պահանջել է ԶՊՄԿ-ում աուդիտ անցկացնել, իսկ ՍԴ2/0700/02/21 գործով նույն բաժնետերը պահանջել է ԶՊՄԿ-ին տրամադրել տեղեկատվություն և փաստաթղթեր:

Նկատի ունենալով, որ ԱՆԻՖ-ը մասնակցում է ԶՊՄԿ-ի կառավարմանը՝ «Փաստինֆո»-ն փորձեց ԱՆԻֆ-ի տնօրենների խորհրդի իտալացի ու ֆրանսիացի անդամներից, ներդրումային կոմիտեի օտարերկրացի նախագահ Խալեդ ՀԵԼԻՈՈՒԻց ստանալ մի շարք վիճահարույց հարցերի պատասխաններ։ Պարզվեց դա այդքան էլ հեշտ բան չէ. ԱՆԻՖ-ը, լինելով ՀՀ պետական մարմին, չի գործում ՀՀ օրենսդրության շրջանակներում։

Մասնավորապես՝ կոպտորեն խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջները, ԱՆԻՖ-ը գաղտնի է պահում Տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամների կոնտակտային տվյալները, անգամ մեր բանավոր հարցապնդմանն ի պատասխան չտրամադրվեցին ոչ նրանց գրասենյակների աշխատանքային հեռախոսահամարները, ոչ էլ էլեկտրոնային փոստի հասցեները, թեև դրանց տրամադրումը ոչ միայն չէր կարող մերժվել կամայական ու անհիմն մեկնաբանությամբ, այլև օրենքի համաձայն պարտավոր էին հրապարակել իրենց կայքում։

ԱՆԻՖ-ից առաջարկեցին հարցումներն ուղարկել իրենց՝ խոստանալով դրանք փոխանցել հասցեատերերին, մինչդեռ հասցեատերերից այդպես էլ պատասխան չստացանք, ինչից կարող ենք ենթադրել, որ նրանց այդպես էլ չեն փոխանցվել։

Իսկ ինչ հարցեր էինք խնդրել տնօրենների խորհրդի անդամներին ու ներդրումային կոմիտեի նախագահին՝ պատասխանել։

Դրանք են՝

Ինչո՞ւ է ԶՊՄԿ-ն մերժում բաժնետիրոջը, որպեսզի վերջինս իրականացնի ընկերությունում ստուգում:

Արդյո՞ք սա պայմանավորված է տվյալ տեղեկատվություն պահանջող բաժնետիրոջ անձով (նրա կողմից բերված հայցերով) թե ոչ, կամ արդյո՞ք իրենք դիմել և/կամ նախաձեռնել են ստուգման կամ աուդիտի անցկացում և ԶՊՄԿ-ն Հայաստանի Հանրապետության էլ է մերժել ստուգման կամ աուդիտի անցկացումը, թե Հայաստանի Հանրապետությունը ունեցել է հնարավորություն ԶՊՄԿ-ում ստուգում կամ աուդիտ իրականացնել: Եթե նման դիմում չեք ներկայացրել, հաշվի առնելով վերջին ժամանակների բացահայտումները (մոտ 15 մլր դրամի վնասի փոխհատուցում ԶՄՊԿ-ի կառավարման մարմինների կողմից) արդյո՞ք նման անհրաժեշտություն չեք տեսնում, իսկ եթե իրականացրել եք ստուգում՝ ինչպիսի խախտումներ են հայտնաբերվել:

- ԶՊՄԿ երբևէ մերժել է Ձեզ որպես բաժնետիրոջ ներկայացուցչի կամ Հայաստանի Հանրապետությանը որպես բաժնետիրոջ տրամադրել որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ, բացառությամբ գաղտնիք հանդիսացող տեղեկությունների:

- ԶՊՄԿ-ն երբևէ մերժել կամ չի տրամադրել Ձեզ կամ Հայաստանի Հանրապետությանը որպես բաժնետիրոջ տեղեկատվություն կամ փաստաթուղթ, որը պարունակել է գաղտնիք, թե Ձեզ տրամադրվում է ցանկացած տեղեկատվություն և փաստաթուղթ, եթե այն նույնիսկ գաղտնիք է պարունակում:

- ԶՊՄԿ ո՞ր բաժնետերերն են/իրական շահառուներն են մասնակցության ընկերության կառավարմանը (օրինակ՝ նշանակված են գործադիր տնօրեն, ֆինանսական տնօրեն, խորհրդի նախագահ, խորհրդի անդամ, վարչության անդամներ և այլ):

- Ովքե՞ր են Հայաստանի Հանրապետության կողմից նշանակվել կամ առաջարկվել՝ հետագայում նշանակվելով ԶՊՄԿ կառավարման մարմիններում պաշտոնների, ի՞նչ փոխհատուցում են նրանք ստանում ԶՊՄԿ-ից կառավարման մարմիններում մասնակցության դիմաց:

- Հայաստանի Հանրապետությունը, որպես ԶՊՄԿ բաժնետեր ունի արդյո՞ք որևէ առավելություն այլ բաժնետերերի նկատմամբ, օրինակ՝ կառավարման կամ որոշումների վրա ուղղակի ազդելու իրավունք կամ հնարավորություն ի տարբերություն մյուս բաժնետերերի (որոշիչ ձայնի իրավունք կամ «վետո»֊ի իրավունք): Ինչպե՞ս եք օգտագործում այդ առավելությունը:

Գրավոր հարցման մեջ արձանագրել էինք, որ կան նաև քաղաքացիական գործեր, որոնցով «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ պահանջում է, որ անվավեր ճանաչվեն ԶՊՄԿ բաժնետոմսերի վաճառքը և նվիրատվությունը, ինչպես նաև պահանջում է, որ այդ բաժնետոմսերը անցնեն «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ին նախապատվության իրավունքով: Այստեղ նույնպես հարցեր են առաջանում, որոնց պատասխանելու համար խնդրել էինք ստանալ հետևյալ տեղեկությունները․

1. Ուսումնասիրել եք արդյո՞ք կառավարվող բաժնետոմսերի՝ ՀՀ Սեփականություն, իսկ հետո ԱՆԻՖ-ի կառավարման հանձնելու գործընթացի օրինականությունը, կամ առնվազն պահանջել եք որևէ մեկից այդ մասով պարզաբանումներ

2. Ինչու՞ եք հավատարմագրային կառավարման ընդունել ԶՊՄԿ բաժնետոմս, եթե դրանց նկատմամբ կա վեճ․ չկա արդյո՞ք այստեղ հակասություն Ձեր քաղաքականության, ներքին ակտերի, այդ թվում՝ էթիկական ստանդարտների կամ կորպորատիվ կառավարման ստանդարտների, ներառյալ Ձեր անձնական, որպես ճանաչում ունեցող մասնագետի՝ համոզմունքների հետ: Արդյո՞ք գտնում եք, որ դատարանը չի ընդունի մի որոշում, որով Հայաստանի Հանրապետության անցած բաժնետոմսերը կարող են վերադարձվել ԶՊՄԿ կամ անցնել այլ բաժնետիրոջ: Եթե այո, հարց է առաջանում, արդյո՞ք մոտեցման հիմքում այն համոզմունք է, որ Կառավարությունը թույլ չի տալու դատարանին կայացնել Կառավարության դեմ որոշում:

3. Որքա՞ն է կազմում ներդրումների համար Ձեր կողմից տրամադրվող միջոցներում ԶՊՄԿ բաժնետոմսերից ստացված միջոցների տոկոսը և ընդհանուր արժեքը: Ինչպե՞ս եք պատրաստվում կառավարել ներդրումները, եթե ստիպված լինեք վերադարձնել բաժնետոմսերը կամ այն գումարները, որոնք ստացել եք այդ բաժնետոմսերով իրավունքները կառավարելիս:

4. Հնարավոր է արդյո՞ք արդյունավետ կառավարել մի ընկերություն, որտեղ բաժնետիրոջ և ընկերության ու այլ բաժնետերերի մեջ կա վեճ: Կարողանում եք արդյո՞ք նման պայմաններում ապահովել բաժնետերերի միջև հավասարությունը, թե մասնակից եք «կորպորատիվ պատերազմի» և կռվում եք որոշակի ճակատում: Արդյո՞ք սա համապատասխանում է այն քաղաքականությանը և նպատակներին, որին հետամուտ է Ձեր կազմակերպությունը:

Բացի այդ՝ խնդրել էինք նաև տնօրենների խորհրդի անդամներին, ներդրումային կոմիտեի նախագահին ու օտարերկրացի անդամին պատասխանել՝ անձամբ մասնակցե՞լ են ԶՊՄԿ բաժնետոմսերի հետ կապված որոշումների կայացմանը, օրինակ՝ արդյոք կողմ են քվեարկել վեճի առարկա գույք կառավարման ընդունելուն: Եթե չեն մասնակցել, հաշվի առնելով առկա հրապարակային տեղեկատվությունը, արդյո՞ք ձեռնարկել են միջոցառումներ գործընթացի բարեվարքությունը ստուգելու համար, թե իրենց համար էական չի իրենց կողմից կառավարվող ընկերությունում առկա կոռուպցիոն հնարավոր գործընթացները, եթե այդ հարցերով որոշումներ

Չորս  հարցումներին ի պատասխան ԱՆԻՖ-ից ստացել ենք անստորագիր մի նամակ.

«ԶՊՄԿ-ի վերաբերյալ Ձեր հարցադրումներին ի պատասխան, տեղեկացնում ենք, որ ԱՆԻՖ-ը, որպես փոքրամասնային բաժնետիրոջ բաժնեմասի կառավարիչ (ինչպես ցանկացած փոքրամասնային բաժնետիրոջ բաժնեմասի կառավարիչ) չի մասնակցում ընկերության, տվյալ դեպքում՝ ԶՊՄԿ-ի ամենօրյա կառավարման խնդիրների մեծ մասին: Ձեր հարցերի մեծ մասը, կարծում ենք, ուղղված են ընկերությանը։ Բաժնետերերի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով, և այդ մասով Ձեր կողմից ուղղված հարցադրումներին ի պատասխան կարող ենք հայտնել, որ բոլոր հարցերը, այդ թվում՝ տեղեկատվության հրապարակայնությունը կարգավորվում են օրենքի շրջանակներում»։

Մենք բոլոր հիմքերը ունենք ենթադրելու, որ հարցումները հասցեատերերին չեն հասել, տնօրինությունը որոշել է գրաքննել Տնօրենների խորհրդի և Ներդրումային կոմիտեի օտարերկրացի անդամներին ուղղված պաշտոնական նամակները՝ զերծ պահելով նրանց քաղաքական կոռուպցիոն գործարքի մանրամասներին տեղյակ լինելուց։ Ավելին, իրենց գործողությունների ապօրինությունը հասկացել են նաև ԱՆԻՖ-ում, ուստի ոչ ոք իր վրա չի վերցրել դրա տակ ստորագրելու բեռն ու խմբագրություն են ուղարկել անստորագիր նամակ։

Փաստացի՝ ԱՆԻՖ-ն օգտագործում է օտարերկրացիների անունը տարաբնույթ մութ գործարքները քողարկելու համար»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}