«Հրապարակ». Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքների ծանուցագրեր են ուղարկել
Օրվա մամուլ
09:19 01/07/2022
Հայաստան

«Հրապարակ». Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքների ծանուցագրեր են ուղարկել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դիմադրության շարժման մոտ 4 տասնյակ մասնակիցներ վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ստացել։ Իրավապահ կառույցներում բանուգործը թողած՝ ընդդիմության հավաքների տեսանյութերն են ուսումնասիրում, պարզում ակցիաների մասնակիցների ինքնությունը և ծանուցագրեր ուղարկում։

Իշխանությունը, ըստ էության, դեռ վախեր ունի ընդդիմությունից և սրանով փորձում է մարդկանց հետ կանգնեցնել պայքարից։ Աբսուրդն այն է, որ ծանուցվել է անգամ բերդում գտնվող մի քանի ակտիվիստ։ Ինչպես ամեն ինչում, ռեպրեսիաներ իրականացնելիս էլ է իշխանությունն ապաշնորհ ու փնթի։ Երեկ ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը մեզ ասաց, որ թեև անուններ չի կարող նշել, բայց տեղյակ է, որ ակտիվիստները ծանուցագրեր են ստացել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder