Իրավունք 17:44 04/07/2022 Հայաստան

Օրենքի հումանիզացիայի համատեքստում բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ

Ի սկզբանե նոր Քրեական օրենսգրքում հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը (մինչև հուլիսի 1-ը գործող ՔՕ 163-րդ հոդված) նախատեսված չի եղել որպես հանցագործություն։ Նախագծի հեղինակ կառավարությունը Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի մեջ, ոնց որ գաղտագողի կերպով, ներառում է նաև այն փոփոխությունը, որով նյութապես շահագրգռելն ընդգրկվում է նոր Քրեական օրենսգրքի  236-րդ հոդվածի 2-րդ մասի մեջ, այսինքն կրկին քրեականացվում է։ Այդ փոփոխության մասին որևէ մեկը տեղյակ չի եղել, ոչ ընդդիմադիր պատգամավորները, ոչ հանրային քննարկում է  եղել։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նախկին Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը  սահմանում էր՝ հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով: Իսկ 163-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում էր որակյալ հանցակազմը, 163-րդ հոդվածի 3-րդ մասի մասի 2-րդ կետը՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ։ Հենց այս հոդվածով նախատեսված արարքն էլ մեղսագրվում է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, ում պաշտպաններից է նաև Վարազդատ Հարությունյանը։

«Նոր Քրեական օրենսգրքով որակյալ հանցակազմ՝ այսինքն ծանրացնող, այլևս գոյություն չկա, կա պարզապես՝ անձին նյութապես շահագրգռել։ Այսինքն տեղի է ունեցել արարքի մասնակի ապաքրեականացում։

Օրենքի հումանիզացիայի համատեքստում, քրեական օրենսդրությունը ժամանակի մեջ կանոնի համաձայն, բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, այսինքն Ավետիք  Չալաբյանին մեղասագրվող արարքը վերաորակվում է, քանի որ մասնակի ապաքրեականացվել է, համապատասխանեցվում է նոր Քրեական օրենսգքրի 236-րդ հոդվածի երկրորդ մասին։

Դրա արդյունքում ստացվում է, որ Չալաբյանին մեղսագրվող արարքն արդեն սկսում է համապատասխանել նախկին Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասին։ Բայց քանի որ նոր օրենսգրքի սանկցիան առավել խիստ է՝ մինչև երեք տարի, ուստի, մեր պնդմամբ, խիստ սանկցիան չպետք է կիրառվի, այլ պետք է կիրառվի նախկին օրենսգրքի նախկին պատժաչափը՝ մաքսիմում մեկ տարի։

Այսինքն, պատժատեսակն ընտրելիս դատարանը պետք է ղեկավարվի այդ վատթարացնող օրենքի հետադարձ ուժ չունենալու կանոնով ու կիրառի նախկին օրենսգքրի 163-րդ հոդվածի 2-րդ մասի պատժատեսակը, բայց դա եթե մեղավոր ճանաչվի Ավետիք Չալաբյանը, ինչը, գտնում ենք, հնարավոր չէ եղած իրավիճակում, եղած ապացույցներով»,- մանրամասնեց Վ. Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ արդյունքում տեղի է ունենում նաև արարքի հանրային  վտանգավորության նվազում. «Մինչև հուլիսի 1-ը, ֆորմալ մինչև հիմա էլ, քանի որ Չալաբյանին մեղասագրվում է 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը՝ այսինքն ծանրացնողով, որի պատժաչափը մաքսիմում 3 տարի է, հիմա, քանի որ նվազելու է պատժաչափը, արարքը միջին ծանության հանցագործությունից վերածվում է ոչ մեծ ծանրության հանցագործության, ինչը նաև ուղղակիորեն պայմանավորում է  խափանման միջոցի փոփոխման անհրաժեշտությունը։

Ոչ մեծ ծանրության հանցագործության համար կալանավորումը կիրառել կամ շարունակել կիրառել այն պարագայում, երբ համարյա երկու ամիս Չալաբյանը զրկված է ազատությունից, ինքնանպատակ է, չնայած մինչև այժմ էլ է ինքնանպատակ»։

Վ. Հարությունյանի խոսքով, բազմիցս նշել են, որ քրեական հետապնդում իրակացանող մարմինը Չալաբյանին հատուկ մեղսագրել է  որակյալ հանցակազմը՝ երկու և ավելի անձանց նկատմամբ, բացառապես այն պատճառով, որ հնարավոր լինի կալանք կիրառել։ Նախկին Քրեական դատավարության օրենսգրքով հնարավոր չէր կալանք կիրառել մի հանցագործության համար, որի մաքսիմալ պատժաչափը մեկ տարին չի գերազանցում։

Հունիսի 28-ին Ավետիք Չալաբյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ։ Պաշտպանական կողմն այս նոր հիմնավորումներով խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։

«Հիմա մենք ակնկալում ենք, որ եթե վարույթ իրականացնող մարմինն ինչ-որ ընկալում ունի իրավիճակի լրջության, քրեական արդարադատության վերաբերյալ գոնե  ինչ-որ նորմալ պատկերացումներ պահպանվել են իրավապահ համակարգում, ապա մեր միջնորդությունը անհապաղ պետք է բավարարվի, եթե ոչ, պետք է սպասենք, տեսնենք՝ կալանքի ժամկետը երկարացնո՞ւմ են, գործն ուղարկո՞ւմ են դատարան, թե՞ ոչ։

Գնդակն իրենց դաշտում է»,- ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ 

Panorama.am-ը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեց՝ խստացված օրենքը հետադարձ ուժ չունի, բայց, օրենքի հումանիզացիայի սկզբունքից ելնելով, արդյո՞ք հետադարձ ուժ չունի մեղմացրած օրենքը, նա ասաց. «Եթե խոսքը վերաբերում է  արարքի հանցավորությունը, պատժելիությունը վերացնելուն, այո, հետադարձ ուժ ունի անկախ նրանից՝ օրենքում դրա մասին նշվում է թե ոչ, մնացած դեպքերում հետադարձ ուժ ունենում է մեղմացնող օրենքն ուղիղ դրա մասին նշված լինելու դեպքում»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}