Հասարակություն 15:30 07/07/2022 Հայաստան

Սա պատերազմի շարունակությունն է, այս պարզ բանն ինչպես անընդհատ բացատրենք. Համլետ Պետրոսյան

Ադրբեջանը շարունակում է իր կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում հայկական հուշարձանների ոչնչացումը, խեղաթյուրումը, իրեն «վերագրելը»։ Այդքանով չի բավարարվում։ Հասել է Երևան՝ Կոնդ։ Դեռ ավելին՝ ադրբեջանցի «գիտնականները» և հանրության ներկայացուցիչները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ բողոքելով, թե «իրիվանում» իրենց իբրև մշակույթի ժառանգության «ցեղասպանություն» է։

Panorama.am-ը զրուցել է Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ՝ ադրբեջանական «անտրամաբանական» քայլերի, հայտարարությունների ու դրան Հայաստանից արձագանքների վերաբերյալ։

Panorama.am- Ադրբեջանի նման քայլերն ո՞ւմ են ուղղված ավելի շատ՝ ներքին լսարանի՞ն, հայերի՞ս, թե՞ միջազգային հանրությանը։

Համլետ Պետրոսյան-Կարծում եմ՝ Ադրբեջանի քաղաքականության հստակ բաղադրիչն է, որով անընդհատ նախահարձակ է լինում։ Կարևոր չէ՝ ճշմարիտ է, թե սուտ,  կարևորն այն է, որ իրենք ունեն դիմելու լծակներ և դիմում են, միշտ էլ գտնվելու է ինչ-որ մեկը, որն ասելու է՝ խնդիր կա։

Խնդիրն այն է, որ հստակ պետք է բացատրել պատմական հանգամանքները, խորհրդային քաղաքականությունը և միանշանակ այն, որ Հայաստանի իշխանությունները երբեք  հատուկ որևէ նման քաղաքականություն չեն վարել ի տարբերություն Ադրբեջանի, որը պայթեցրել է, քանդել է, ոչնչացրել է, դրան գումարել է նաև կեղծ գիտական հերյուրանքները։

Այստեղ խնդիրն ակտիվության մեջ է։ Երբ Ադրբեջանը, Թուրքիան դնում են գլոբալ նպատակներ՝ ակնկալելով ինչ-որ մի բան շահել։ Իհարկե, որևէ մեկը չի հավատալու այդ ամենին, բայց ինչ-որ տեղեր կհայտնվի մի բան, որ տեսեք, հայերն էլ անհանդուրժող են եղել, ավելին՝ հազիվ թե կարողանան շահել։

Համապատասխան կազմակերպությունների, գիտական հանրույթի խնդիրն է այս ամենը հստակ բացատրել։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադառնում է այդ խնդիրներին։ Մենք քննարկում ենք նաև դրան անդրադառնալ։ Չնայած մենք Արցախի ժառանգության մասին ենք բարձրաձայնում, բայց դա նույնպես տեղավորվում է  Արցախի հանդեպ վարած քաղաքականության մեջ որպես կողմնակի մի բաղադրիչ։ Դա նշանակում է, որ նույն ակտիվությամբ մենք էլ պետք է ծավալվենք։

Panorama.am-Նաև Երևանի Կապույտ մզկիթի հետ կապված են ակտիվ հայտարարություններ անում ադրբեջանցիները, պահանջում են «այլևս իրանական չանվանել։ Ինչո՞ւ հենց Կոնդ, ըստ իրենց, ի՞նչն է ադրբեջանական։

Համլետ Պետրոսյան-Այո, Կապույտ մզկիթի հետ կապված արդեն մի քանի անգամ գրել են։ Կոնդում կա պարսկական ժամանակի կամ գուցե 19-րդ դարի մահմեդական կամ իսլամական ինչ-որ կառույց։  

Փնտրում են, էլի։ Գիտական խումբ է, ինչ է, նստած փնտրում է նման բաներ, գտնում է նման փաստեր ու չափազանցնելով ներկայացնում այդ ամենը։ Նշանակում է, որ նույն գիտելիքը, հմտությունը, համարձակությունը մենք պետք է ունենանք։

Panorama.am-Պետական քաղաքականությունը պետք է խրախուսի՞ մեր գիտնականներին, որպեսզի իրենք էլ ակտիվություն ցուցաբերեն, թե՞ ցուցաբերում են, ուղղակի իրենց ձայնը չի լսվում։

Համլետ Պետրոսյան-Մեզ մոտ այդ ակտիվությունն ավելի անհատական, խմբակային է, այլ ոչ հիմնականում պետական։ Ադրբեջանի դեպքում չկան անհատներ, խմբեր։  Որ ասում են՝ որոշ գիտնականներ, դատարկ բաներ են, վերևից գալիս է համապատասխան հրահանգը և այդ ամենը արվում է։ Դա կոչվում է պետական քաղաքականություն, ի տարբերություն մեր պատասխանների, որոնք այդքան էլ պետական չեն։

Ես գրում եմ, որովհետև ես եմ որոշում, մեր խումբը գրում է, որովհետև մենք ինքներս ենք որոշել։ Չեմ ասում՝ վատ ընթացք է, բայց լավ ընթացք է խաղաղ ժամանակների համար։ Նման ժամանակներում պետք է, այո, ավելի կազմակերպված լինի որոշակի պետական մակարդակով, ինչպես պատերազմը։ Սա պատերազմի շարունակությունն է։ Այս պարզ բանն ինչպես անընդհատ բացատրենք։

Միանշանակ, պետական քաղաքականությունը պետք է ակտիվանա այս ուղղությամբ։ Մեկ անգամ չենք ասել։ Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ շատ պարզ բաներ են, պետք չէ շատ մտքին զոռ տալ։

Panorama.am- Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

Զրուցեց՝ Տաթև Մանուկյանը 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}