Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հայտարարությունները վկայում են, որ Արցախի հարցում Երևանի և Բաքվի միջև վերջնական պայմանավորվածություններ կան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների բոլոր հայտարարությունները, գործողություններն ու իրականացվող աշխատանքները խոսում են այն մասին, որ Արցախի հարցում Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված վերջնական պայմանավորվածություններ կան։
Պարզապես երկու կողմն էլ այնքան համարձակություն և խիզախություն չունեն, որպեսզի հանրությանը բացահայտ տեղեկացնեն իրենց որոշումների մասին։
Փոխարենը նրանք այլ բանով են զբաղված՝ փորձում են ներքին դաշտում կապիտալիզացնել թե՛ ձեռքբերումները և թե՛ ձախողումները։ Այս գործում նրանք իրենց հավասարը չունեն։
Երկուսն էլ տաղանդավոր շան որդիներ են։ Ուս ուսի են աշխատում։ Ընդ որում, շատ հարցերում երկուսի թիրախները նույնն են (Սերժ Սարգսյանի ականջը կանչի)»։