Զելենսկին այցելել է Դնեպրոպետրովսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի առաջավոր դիրքեր
Քաղաքական
17:55 08/07/2022
Աշխարհ

Զելենսկին այցելել է Դնեպրոպետրովսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի առաջավոր դիրքեր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դնեպրոպետրովսկի մարզi ուկրաինական զորքերի առաջավոր դիրքեր։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասված է ուրբաթ օրը հրապարակված հաղորդագրությունում, որը տարածվել է ուկրաինական պետության ղեկավարի գրասենյակի կայքում։

«Դնեպրոպետրովսկի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է մեր երկրի պաշտպանների առաջպահ դիրքեր: Պետության ղեկավարը զրուցել է զինվորականների հետ և շնորհակալություն հայտնել ծառայության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ զելենսկին զինվորականներին պետական պարգևներ է հանձնել:

Placeholder