Նիկոլը չկարողացավ այս առիթն օգտագործել և Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել․ Հայկ Մամիջանյան
Քաղաքական
21:39 08/07/2022
Հայաստան

Նիկոլը չկարողացավ այս առիթն օգտագործել և Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել․ Հայկ Մամիջանյան

«Փաշինյանի խոստացած խաղաղությունը հասել է Երևանից 100 կմ հեռավորության վրա՝ Ելփին գյուղ՝ մեքենայով մեկուկես ժամի ճանապարհ: Սա է ինքը ձեզ խոստացել և սա էլ բերում է։ Հիմա կարող եք շարունակել և համարել,որ մենք  ծախված ենք»,- Ֆրանսիայի հրապարակում  «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նա նաև հայտնեց, որ հուլիսի 18-ին Եվրոմիության ու  Ադրբեջանի միջև կնքվելու է էներգետիկ հուշագիր։

«Նիկոլն ՝ իր խունտայի հետ, չկարողացավ այս առիթն օգտագործել և Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել,առնվազն՝  մեր տղաների վերադարձը պարտադրելու համար: Չնայած ԵԽ-ն չորս փաստաթուղթ էր հրապարակել, որտեղ թվարկված էին Ադրբեջանի մեղքերը»,- ասաց Մամիջանյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, պատգամավորը նշեց․

«Հայ-թուրքական հարաբերությունների մասով մի քանի օր առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը նշանակում է այլ հարթակում սպասվող զիջում: Դա էլ  զարմանալ չէ, քանի որ Չավուշօղլուն իր պաշտպանն է»։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը գյուղեր է հանձնում, երբ ինքն անգամ այդ գյուղերի անունները չգիտի:

Placeholder