Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի կառավարությունը մեր հարցերով ընդհանրապես չի զբաղվում. հադրութցի
«Երկու տարի է՝ մենք անորոշ վիճակում ենք, մենք չգիտենք, թե ինչ կարգավիճակում ենք։ Փաստացի, ինչի միջով մենք ենք անցել ենք, մենք փախստականներ ենք, փախել ենք ցեղասպանությունից»,- ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց տեղահանված հադրութցին։
Նա նշեց, որ եթե իրենց տրվի փախստականի կարգավիճակ, Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի դեպքում հնարավորություն կունենա վերադառնալ իրենց բնակավայրեր։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ փախստականներն ու տեղահանվածխները վերադառնան իրենց բնակավայրեր»,- հիշեցրեց հադրութցին։
Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը իրենց որևէ կարգավիճակ տալու հարցի ուղղությամբ, ինչպես նաև մնացած հարցերի, որևէ քայլ չի կատարում։
«Այսօրվա դրությամբ Հայաստանում ընդհանրապես մեր հարցերով չեն զբաղվում, ասում են՝ Արցախի կառավարությունը։ Այսօր Հայաստանի կառավարությունը միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախի կառավարությանը, ինչի մասին մշտապես շեշտում են, մնացած դեպքում ընդհանրապես չկա աջակցություն։ Բայց երբ որ պետք է մի բնակավայր հանձնեն թշնամուն, վարչապետն է գնում դրա համար բանակցություն վարում։ Չենք հասկանում՝ ի՞նչ է կատարվում»,- ասաց տեղագանված հադրութցին։