Քաղաքական 17:15 14/07/2022 Հայաստան

Փաշինյանի հետ հեռախոսազրույցն ամենևին չի նշանակում Էրդողանի դրական մոտեցումները Հայաստանի հանդեպ. Ռուբեն Մելքոնյան

«Թուրքական նախապայմանները որևէ կերպ չեն փոխվել։ Այն նախապայմանները, որոնք 30 տարի դրված են եղել Հայաստանի առջև, այդ նույն նախապայմանները շարունակում են  գոյություն ունենալ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ խոսելով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին։

Նրա խոսքով, իմիտացիոն տարբեր քայլեր են արվում, ներկայացվում են իբրև հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ինչ-որ գործընթացներ՝ սահմանների բացում երրորդ  երկրների քաղաքացիների համար, հենց այդ վերջին հեռախոսազրույցը,  տարբեր փոքր բաներ։

«Կարելի է կանխատեսել, որ նմանատիպ իրադարձությունները, նման ոճի դրական մեսիջները կարող են շարունակական լինել»,- ասաց թուրքագետը։

Ռ.Մելքոնյանը հիշեցրեց երկու կարևոր զարգացում. «Թուրքական կողմն էլ, հատկապես հայկական, դեռ ամիսներ առաջ ասացին՝ ստանում են փոխադարձ դրական մեսիջներ։ Այն, ինչ տեսնում ենք հիմա, դեռ այդ դրական մեսիջների տեսանելի կողմն է, երկրորդ՝ Էրդողանը հայտարարել էր, որ եթե Հայաստանի վարչապետն ուզում  է իր հետ խոսել, պետք է անի որոշակի քայլեր։ Ենթադրում եմ, եթե այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել, ուրեմն հայ-թուրքական պրոցեսի խորքային զարգացումներն ինչ-որ փուլեր անցել են, բայց դրանք ամենևին կապ չունեն հայկական շահի հետ»։

Նրա խոսքով, այս ամբողջը, կարող են ասել, ստեղծում է  տպավորություն պրոցեսի դրական ընթացքի մասին, բայց բոլոր մասնագետները, ովքեր ճանաչում են Թուրքիան, Թուրքիայի նախագահ Էրդողանին, երկու կարևոր խնդիր են մատնանշում՝ Թուրքիան որևէ կերպ Հայաստանի հանդեպ որևէ դրական քայլ չի անելու մինչև չստանա իր համար ցանկալի պայմանների ի կատար ածումը, երկրորդ՝ Էրդողանը շարունակում է մնալ ամենահակահայ գործիչներից մեկը, իր հռետորաբանությունը լի է հայության հանդեպ ատելությամբ և այս ոճը, հեռախոսազրույցներն ամենևին չի նշանակում Էրդողանի դրական մոտեցումները Հայաստանի հանդեպ։

Ռուբեն Մելքոնյանն առաջիկա տարիներին զրոյական է համարում Թուրքիայի հետ հավասարը հավասարի, արժանապատիվ, հայկական շահի պահպանմամբ ու գիտակցմամբ հարաբերությունների հաստատման հավանականությունը։

«Իսկ եթե հարաբերությունների կարգավորում նկատի ունենք թուրքական պայմաններով,  հայկական շահի ստորադասմամբ, ապա կարելի է ակնկալել, որ հայկական շահի լիակատար ստորադասմամբ կարող են լինել հարաբերություններ»,- ասաց թուրքագետը։

Ռ.Մելքոնյանն ասաց, որ դեռ 2018 թվականից նկատվում էր՝ այս իշխանության մոտեցումները լիովին տարբերվում են նախորդ շրջանի մոտեցումներից, որոշակիորեն համընկնում է  Հայաստանի առաջին նախագահի մոտեցումներին, բայց դրանց ոչ գրագետ կրկնօրինակմամբ, նրանց համար չկան այն կարմիր գծերը, որոնք կան այս հասարակությունում շատերի մոտ։

«Հայկական իշխանությունները գտնվում են բավական բարդ խաղի մեջ և իրենք էլ այդ խաղի մեջ մտել են ամենաթույլ ստարտային պայմաններով, որովհետև իրենք պարտված իշխանություն են, չունեն որևէ լծակ, բանակցելու համար որևէ հիմք, որ կարողանան որևէ զիջում ստանալ դիմացի կողմից, այլ իրենք անընդհատ զիջողի դերում են»,- ասաց Ռ.Մելքոնյանը։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի խոսքով, այս իշխանության համար ամենակարևորն իրենց իշխանության պահպանում է, իսկ իշխանության պահպանումը ենթադրում է որոշ գնի վճարում։

«Հիմա նրանք վճարում են այդ գինը, բայց ոչ թե իրենց հաշվին, այլ հայկական շահի»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից երեխաների դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}