Տնտեսություն 17:05 28/07/2022 Հայաստան

Պետք չէ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնել. տնտեսագետը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

Կենսաթոշակային կուտակային համակարգի մասնակիցներն արդեն մի քանի օր է ահազանգում են, որ իրենց կուտակային հաշվի մնացորդները նվազում են։ 2022 թվականի երկրորդ եռամսյակում կուտակային կենսաթոշակային հաշվի հաշվետվություններից պարզ է դարձել, որ քաղաքացիների և պետության կողմից կուտակված հաշվի արդյունքում կենսաթոշակային հաշվի մնացորդը ոչ թե ավելացել է, այլ նվազել։

Ինչո՞վ է պայմանավորված նվազումը, արդյոք սա ենթադրո՞ւմ է ռիսկեր կուտակված գումարների համար։

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ կենսաթոշակային համակարգը գտնվում է ճգնաժամի մեջ, ինչը պայմանավորված է արտասահմանյան արժեթղթերի, ինչպես նաև հայկական պետական պարտատոմսերի և բաժնետոմսերի արժեզրկմամբ։

Նրա խոսքով՝ երբ 2014 թվականին պարտադիր կենսաթոշակային համակարգը ներդրվեց, հիմնականում մասնավոր հատվածում աշխատողները դեմ էին դրան, բողոքի ակցիաներ էին անցկացնում, արդյունքում Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց, որով հակասահմանադրական ճանաչվեց պարտադիր կուտակայինի մի շարք դրույթներ, հետագայում վերանայվեցին այդ դրույթները, սակայն բազմաթիվ ռիսկեր այդպես էլ մնացին։

Սուրեն Պարսյանը հիշեցրեց, որ համակարգը ներդրվել էր միայն պետական համակարգի աշխատողների համար, մասնավոր հատվածի ներկայացուցիչների աշխատավարձերից պահումների չէին արվում. պարտադիր կենսաթոշակային համակարգն ամբողջ ծավալով ուժի մեջ մտավ 2018 թ-ի հուլիսից։

Տնտեսագետը նշեց, որ գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեմ էին պարտադիր կուտակային համակարգին, մինչև իշխանություն գալը ակտիվ պայքարում էին, սակայն հետո ամբողջ ծավալով ներդրվեց համակարգը՝ այն տրամաբանությամբ, որ այլևս հնարավոր չէ դադարեցնել այն, ինչն, ըստ տնտեսագետի, ճիշտ չէ, քանի որ կան մի շարք երկրներ, որոնք հրաժարվել են կուտակային համակարգից նույնիսկ 10-12 տարի հետո։ Այդ երկրներից են Դանիան, Հունգարիան, Սլովակիան։

«Երկրորդ պատճառաբանությունն այն էր, որ պարտադիր կենսաթոշակային համակարգի նկատմամբ բողոքը պայմանավորված էր նախկին իշխանությունների հանդեպ անվստահությամբ, սակայն համակարգի ռիսկայնությունը կապ չունի իշխանությունների նկատմամբ վստահելիությունից, քանի որ քաղաքացիների միջոցները ներդրված են ֆինանսական շուկայում և այդտեղ տեղի ունեցող վայրիվերումներն են ազդում մեր միջոցների արժեզրկման կամ արժևորման վրա։ Այսինքն՝ իշխանություններին վստահել կամ չվստահելը որևէ կապ չունի, բացի այդ պարտադիր կուտակային համակարգի վճարումները կատարվելու են 2040 թվականից, այդ ժամանակ ով կլինի իշխանություն կամ ընդդիմություն, որևէ մեկը չի կարող ասել»,- ընդգծեց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ դոլարի, եվրոյի նկատմամբ դրամի կտրուկ արժևորումը ևս ազդում են մեր կուտակած միջոցների վրա։ Օրինակ, եթե 2016 թվականին կենսաթոշակային ֆոնդերը 100 եվրոյով գնել են եվրոպական որևէ ընկերության պարտատոմս, հիմա դրա գինը դարձել է 80 եվրո, քանի որ եվրագոտում այսօր տնտեսական անկում է, ինչը նշանակում է, որ այդ պարտատոմսի գինը շուկայում նվազում է։ Բացի այդ, 25 տոկոսի չափով, ըստ նրա, նվազել է եվրո-դրամ փոխարժեքը։

«Այսինքն՝ կորուստներ ունենք թե պարտատոմսերի արժեզրկումից, թե փոխարժեքի տատանումից։ Արդյունքում, մեր միջոցներն էապես նվազել են։ Եւ այս տարվա վեց ամիսներին մեր կուտակած միջոցները ոչ միայն չեն ավելացել, այլ նախկին միջոցները արժեզրկվել են 5-9%-ի չափով։ Այն քաղաքացիները, որոնք ավելի շատ գումար են կուտակել, նրանք ներկա իրավիճակում ավելի շատ գումար են կորցրել։

Այն մտավախությունը, որը կար ընդդիմադիրների մոտ՝ կապված այս համակարգի ներդրման հետ, փաստացի արդարացավ։ Ի վերջո այս համակարգի միջոցները երաշխավորված չեն պետության կողմից։ Պետք է հասկանալ, որ սա իշխանության կամ ընդդիմության հարց չէ, սա սերունդներին է վերաբերում։ Կան երկրներ, որ հանրաքվե են դրել պարտադիր կուտակայինին անցնելու հարցը։ Օրինակ, 1996 թ-ին Նոր Զելանդիայի իշխանությունը  հանրաքվե անցկացրեց, սակայն մարդիկ դեմ եղան այդ համակարգին։ Այսինքն՝ սա ֆինանսական և կենսաթոշակային համակարգերի կայունության և սերունդների համերաշխության խնդիր է»,- նշեց Սուրեն Պարսյանը։ 

Տնտեսագետը չի կիսում այն կարծիքները, թե նվազումը ժամանակավոր երևույթ է։ Նրա խոսքով՝ ֆոնդերի կառավարիչներն իրենց տրամադրության տակ եղած գումարները ներդրել են հիմնականում եվրագոտում, իսկ միջազգային մի շարք ընկերությունների կանխատեսումներով՝ այս և հաջորդ տարի եվրագոտում տնտեսական անկումը կշարունակվի։ Դա նշանակում է, որ ձեռքբերած պարտատոմսի արժեքը հաջոդ տարի ավելի կնվազի։

«Ճիշտ չէ մարդկանց գլխի տակ փափուկ բարձր դնել, միանշանակ պետք է հրաժարվել այս համակարգից։ Շատ երկրներ են գնացել այդ քայլին։ Ի դեպ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կայունությունը պայմանավորված է նրանով, թե այդ երկրի ֆինանսական կամ արժեթղթերի համակարգը որքանով է զարգացած։

Այս ֆոնդերի կառավարիչները քաղաքացիների կուտակած  գումարը ներդնելու տեղ չունեն, 60 տոկոսը ներդնում են Հայաստանում պետական պարտատոմս գնելու կամ բանկում ավանդ դնելու վրա, իսկ մնացած 40 տոկոսը Հայաստանից դուրս են հանում։ Ավանդ դնելու կամ պարտատոմս գնելու համար շատ խելք պետք չէ ունենալ։ Այս ութ տարիների ընթացքում ֆոնդերը միջինում տարեկան 7 տոկոս եկամտաբերություն են ունեցել, իսկ եթե քաղաքացիներն ավանդ դնեին,ապա եկամտաբերությունը 10-11 տոկոս կլիներ»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Նշենք, որ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարում է ոչ թե պետությունը, այլ լիցենզավորված երկու կազմակերպություն՝  ֆրանսիական «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն։ Դրանցից յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային: Կուտակային բաղադրիչը պարտադիր է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համար։

Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած վերջին հաշվետվության՝ Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի ընդհանուր ակտիվները 2022 թվականի մայիսի վերջի դրությամբ կազմել են 503 մլրդ դրամ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:41
Եկավ, ասաց՝ թավշյա հեղափոխություն, բայց այն, ինչ մեր հետ կատարվում է, թավշյա գենոցիդ է. Հովհաննես Գալստյան
«Համոզված եմ, որ ամբողջ հայկական չեղած դիվանագիտական միտքը, կիսամեռ քաղաքական միտքը պետք է միավորվի և ծավալվի մի ուղղությամբ, որպեսզի...
Աղբյուր` Panorama.am
15:38
Իրանի քաղաքացին մահապատժի է դատապարտվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում գործած տղամարդը դատապարտվել է մահապատժի: Այս մասին գրում է  ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Առաջիկա ժամերին տեղի կունենա Արցախի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը
Առաջիկա ժամերին Ստեփանակերտում սպասվում է Արցախի և Բաքվի ներկայացուցիչների արդեն չորրորդ հանդիպումը։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծած բնակելի տան վերափոխման աշխատանքներն այս պահին դադարեցված են
Երեկվանից սոցիալական ցանցերում մասնագետներն ահազանգում են ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի (1937- 2005 թթ.) նախագծած կառույցներից...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ադրբեջանը կրակել է Կութում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները...
Աղբյուր` Panorama.am
14:47
Գլխավոր դատախազություն. «ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքված հաշտության...
Աղբյուր` Panorama.am
14:45
Մեկ շաբաթում գրանցվել է 164 արտակարգ դեպք. տուժել է 119 մարդ, զոհվել՝ 11 մարդ
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Գերմանիան ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) Եվրոպական հարցերի հանձնաժողովի ղեկավար Անտոն Հոֆրեյթերը կոչ է արել Եվրամիությանը Արցախի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Թուրքիայում անձրևաջրերը ողողել են մետրոյի կայարանը
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել: Մի շարք շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Կոնդում 43-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս կնոջ եղբայրը
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21։02-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով փորձել է...
Աղբյուր` Panorama.am
14:19
Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները
Արցախի Հանրապետությունը գրեթե ամբողջովին հայաթափվել է: Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները։ Մայր Աթոռից Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
14:10
Բռնի տեղահանված արցախցիները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող...
Աղբյուր` Panorama.am
14:05
Թեհրանն ու Բաքուն ծրագրում են քննարկել Հարավային Կովկասի զարգացումները
Իրանն ու Ադրբեջանը ծրագրում են մոտ ժամանակներս քննարկել Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի վերսկսման հարցը, որը...
Աղբյուր` Panorama.am
13:51
Արցախցի 12-ամյա Կարենը վստահ է՝ ընտանիքին դեռ մեքենայով տուն է տանելու
Արցախցի 12-ամյա Կարենը 40 ժամ մեքենա է վարել ու ընտանիքին Արցախից Հայաստան հասցրել։ Սոցցանցերում հրապարակված կարճ տեսանյութում Կարենն ասում է՝...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կար ժամանակ, երբ խաղաղ էր Արցախի երկինքը․ Արփի Գաբրիելյան
Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է արխիվային տեսանյութ Արցախից և կից գրել. «Կար...
Աղբյուր` Panorama.am
12:59
Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
Ադրբեջաի կողմից գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև....
Աղբյուր` Panorama.am
12:49
Շախմատիստներ Մամիկոն Ղարիբյանը և Մարիամ Մկրտչյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել
023 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
12:33
Վարդան Ղուկասյան. Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի
«Եթե նույնիսկ Սիսին վերարտադրվի, ապա օրենքը թույլ է տալիս մեկ տարի հետո անվստահություն հայտնել»։
Աղբյուր` Panorama.am
12:25
Սերբիայի քաղաքացիները Վրաստանի երիտասարդությանը նախապատրաստում են իշխանությունը բռնի տապալելու
Սերբիայի երեք քաղաքացիներ, ովքեր սեպտեմբերի վերջին գտնվել են Վրաստանում, դասընթացներ են անցկացրել վրացի երիտասարդների համար, որոնց ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
12:15
Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների գործունեությունը Հայաստանում․ Շարմազանով
ՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների...
Աղբյուր` Panorama.am
12:06
Կացարաններ, սնունդ, բուժօգնություն. Մայր Աթոռի խնամքի ծրագրերը բռնի տեղահանված արցախցիների համար
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերը լծված են Արցախից բռնի տեղահանվածների...
Աղբյուր` Panorama.am
11:59
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտի մերձակայքում, տապալվել է 50 մետրանոց խաչը, որը մեծությամբ երկրորդն էր Եվրոպայում։ «Գազետա ռու»-ն...
Աղբյուր` Panorama.am
11:40
ԵՄ-ի հայերը բողոքի ակցիա են անցկացրել՝ Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կազմում ընդգրկվելու դեմ
ԵՄ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Բրյուսելի Եվրաթաղամասում՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում...
Աղբյուր` Panorama.am
11:34
Արցախի նախկին նախագահները Երևան չեն տեղափոխվել. «Առավոտ»
Արցախի չորս նախագահները՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան, Հայաստան չեն տեղափոխվել: Նրանք, ըստ...
Աղբյուր` Panorama.am
11:28
9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ...
«Քեզ ինչպե՞ս ասեմ ինչ կատարվեց»,- արցախցի Մարիամ Սարգսյանը՝ 10 ամսական դստեր Սաթէին
Աղբյուր` Panorama.am
11:28
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում հիմա զինել Հայաստանին
«Մենք պետք է Հայաստանին զինենք համապատասխան պաշտպանական զենքերով՝ ներխուժումը զսպելու համար»,-X-ի իր միկրոբլոգում գրել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Թագուհի Թովմասյան. Չպիտի՛ թույլ տանք արցախցիների արտագաղթը
«Միջազգային իմ բոլոր գործընկերների հետ հանդիպումների, տարբեր ձևաչափով ամենօրյա քննարկումների ժամանակ շարունակ ներկայացնում եմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Օսկանյան. Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է
11:08 02/10/2023

Վարդան Օսկանյան. Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}