ՀԱՊԿ-ն անհանգստացած է Արցախում իրավիճակի սրմամբ
Քաղաքական
12:53 04/08/2022
Աշխարհ

ՀԱՊԿ-ն անհանգստացած է Արցախում իրավիճակի սրմամբ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես է եկել Արցախի Հանրապետությունում իրավիճակի սրման հետ կապված հայտարարությամբ, որում ասվում է.

«ՀԱՊԿ քարտուղարությունը անհանսգտացած է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների մասին հաղորդումներով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին և հարազատներին։

Կոչ ենք անում հակամարտող կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»։

Placeholder