Թուրքիայում հայտարարել են, որ Ռուսաստանը պետք է Ղրիմը վերադարձնի Ուկրաինային
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ Ղրիմի վերադարձն Ուկրաինային, Անկարայի դիրքորոշման համաձայն, պետք է լինի Մոսկվայի և Կիևի միջև ցանկացած համաձայնագրի մաս։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել 2014 թվականից ի վեր։ Ղրիմը Ուկրաինայի մասն է, դա պետք է հիմք լինի ցանկացած համաձայնագրի կնքման համար», - ասել է Քալինը CNN-ին տված հարցազրույցում։
Ղրիմը դարձել է ռուսական շրջան 2014 թվականի մարտին այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, որի ժամանակ Ղրիմի Հանրապետության ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլում՝ 95,6%-ը կողմ են արտահայտվել Ռուսաստանին միանալուն։ Ուկրաինան դեռ Ղրիմը համարում է իր սեփական, բայց ժամանակավորապես օկուպացված տարածք։
Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը լիովին համապատասխան, քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին