Քաղաքական 10:20 24/08/2022 Հայաստան

Սասունյան. Հայաստանում չկա հարգանք ոչ ողջերի, ոչ մեռածների նկատմամբ. Վահագն Տատրյանը դրա վառ օրինակն է

Ես այս հոդվածը գրում եմ մեծագույն ցավով ու հիասթափությամբ։

Հայոց ցեղասպանության ականավոր մասնագետ Վահագն Տատրյանը մահացել է 2019 թվականի օգոստոսի 2-ին, Նյու Յորքի հյուսիսային շրջանում, 93 տարեկան հասակում: Ծնվելով Կոստանդնուպոլսում (Թուրքիա), նա իր ողջ կյանքը նվիրեց Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության բացահայտմանը: Տատրյանն իր մանրազնին ուսումնասիրությունները կատարեց թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և հայերեն լեզուներով՝ հրատարակելով տասնյակ գիտական գրքեր և հոդվածներ ակադեմական ամսագրերում։

Թվում էր, թե Տատրյանի նման նշանավոր անհատը հարգանքի կարժանանար ոչ միայն իր կենդանության օրոք, այլև մահից հետո: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ քայլ արեց՝ 2019 թվականի օգոստոսի 19-ին որոշում կայացնելով ստեղծել բարձր մակարդակի պետական հանձնաժողով և համապատասխան բյուջե հատկացնելով՝ Երևանում Տատրյանի հուղարկավորության համար անհրաժեշտ միջոցառումների կազմակերպման և թաղման ծախսերի համար։

Պետական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին․ «Ա. Հարությունյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Զ. Մնացականյան, արտգործնախարար, Ա.Թորոսյան, առողջապահության նախարար, Ա. Ջանջուղազյան, ֆինանսների նախարար,  Հ. Մարության, Երևանի քաղաքապետ, Ռ. Մարտիրոսյան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, Վ. Տերտերյան, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, Վ. Մովսիսյան, ՀՀ փոխոստիկանապետ, Տ. Հովնան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ եպիսկոպոս Հակոբյան, Ա. Իսկանկարյան, «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպության տնօրեն, Հ․ Մարության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն,  Գ.Սարկիսյան, «Զորյան» հաստատության նախագահ (Կանադա)»։ Տատրյանը «Զորյան» հաստատության ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենն էր:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից պրոֆեսոր Տատրյանի աճյունը Հայաստան տեղափոխելուց հետո, 2019 թվականի օգոստոսի 31-ին տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, որի անդամն էր Տատրյանը։ Այդ արարողությանը ներկա էին պետական հանձնաժողովի անդամները, ինչպես նաև այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տատրյանի 90-ամյա քույրը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ակադեմիկոսներ։ Պրոֆեսոր Տատրյանի աճյունը ամփոփվեց Երևանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը։

Վերջերս, երբ Կալիֆորնիայի Միսըն Հիլզում գտնվող Արարատ-Էսքիջյան թանգարանի տնօրեն Մեգի Մանգասարյան Գոշինը ցանկացավ Տատրյանի գերեզմանի լուսանկարը ներառել իր թանգարանում, որտեղ պահվում են Տատրյանի արխիվները, ոչ ոք չկարողացավ գտնել Տատրյանի գերեզմանը: Երկար փնտրտուքներից հետո Փարիզից Բաղդիկ Գույումջյանին և Կանադայից Հրայր Խաչերյանին վերջապես հաջողվեց գտնել Տատրյանի անհայտ գերեզմանը: Պարզվեց, որ նրա հուղարկավորությունից երեք տարի անց Պետական հանձնաժողովը չի բարեհաճել Տատրյանի գերեզմանին դնելու շիրմաքար կամ նույնիսկ նրա անունով հուշատախտակ։ Գերեզմանը ահավոր վիճակում էր՝ պատված մոլախոտով ու աղբով։ Երկու պարոնները ժամանակավոր հուշատախտակ են դրել Տատրյանի գերեզմանին և այն մաքրել մոլախոտերից։ Ահա այն սարսափելի վերաբերմունքը, որին արժանացել է ականավոր ակադեմիկոսը մահից հետո իր հայրենիքում։

Պրոֆեսոր Թաներ Աքչամ՝ Հայոց ցեղասպանության հանրածանոթ մասնագետ և UCLA-ի Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի տնօրենը, առաջինն էր, որն իր ֆեյսբուքյան էջում ահազանգեց Տատրյանի գերեզմանի ողբալի անտեսման մասին։ Հեգնական է, որ թուրքական ծագում ունեցող անհատն ավելի շատ է մտահոգված Տատրյանի գերեզմանի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով, քան Հայաստանի կառավարությունը։ Տատրյանը եղել է Աքչամի խորհրդատուն և գործընկերը Ցեղասպանության ուսումնասիրության հարցում։ Աքչամն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դադրյանն արժանի չէ դրան։ Անընդունելի և չափազանց ամոթ է, որ Հայոց ցեղասպանության ժամանակակից հետազոտության հիմնադրի գերեզմանն անուշադրության է մատնված և մոռացված»։

Ի պատասխան պրոֆ. Աքչամի արդարացված վրդովմունքի՝ «Զորյան» հաստատության (Հայաստան) ծրագրի համակարգող Մարի Հովհաննիսյանը հայտարարություն տարածեց՝ «Փոթորիկ մի բաժակ ջրում» վերնագրով։ Նա այսպես է պատճառաբանել հետաձգումը․  «Քովիդ-19 համավարակի և 2020 թվականի Արցախյան պատերազմի պատճառով հայ ազգը կորցրեց իր մի քանի հազար լուսավոր զավակներին և զբաղված էր նրանց հուղարկավորությամբ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում էր իր համապատասխան տապանաքարը»։ Սա անընդունելի արդարացում է։ Տատրյանին հուղարկավորել են Հայաստանում կորոնավիրուսի տարածումից յոթ ամիս առաջ և Արցախյան պատերազմից ավելի քան մեկ տարի առաջ։ Դա բավական ժամանակ էր Տատրյանի գերեզմանին շիրմաքար կամ գոնե հուշատախտակ տեղադրելու համար, էլ չասած, որ 2020 թվականի պատերազմից անցել է գրեթե երկու տարի, և կորոնավիրուսն այլևս տարածված չէ Հայաստանում։ Ավելին, Տատրյանի մահից ի վեր այլ անհատներ են թաղվել մոտակա գերեզմաններում, և նրանք շիրմաքար ունեն...
Առավել մտահոգիչ են այս խայտառակությունը կոծկելու փորձերը։ «Զորյան» հաստատությունից Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խնդրում ենք այս հարցը հրապարակայնորեն բարձրացրած անձանց զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և ավելորդ մեկնաբանություններից, որոնք կարող են միայն պատճառ դառնալ փոթորկի մի բաժակ ջրում»։ Նման անիմաստ արդարացումներ հնչեցրել են նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը և Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը։ Այսպիսի պահվածք դրսևորում են նրանք, ովքեր ցանկանում են կոծկել իրենց ամոթալի սխալները։ Ավելի պատշաճ կլիներ ներողություն խնդրել և անհապաղ քայլեր ձեռնարկել Տատրյանի գերեզմանին շիրմաքար տեղադրելու համար։

Եթե Փաշինյանի նշանակած պետական հանձնաժողովի անդամները չեն կարողացել երեք տարում կազմակերպել մեծարգո հայ գիտնականի շիրիմին տապանաքար դնելու գործը, ապա նրանք պետք է նկատողություն ստանային Փաշինյանի կողմից իրենց անփութության և ապաշնորհության համար։ Սա ազգային խայտառակություն է։ Ցավալի է նաև այն փաստը, որ  եթե հայ պաշտոնյաները չեն կարողանում գերեզմանի վրա շիրմաքար տեղադրել, ինչպե՞ս կարող են հայերը վստահել իրենց կառավարությանը՝ այսքան լուրջ խնդիրներ ունեցող երկրի ղեկավարումը:

Վերջապես, պրոֆ. Տատրյանի գերեզմանը չպետք է լիներ Թոխմախի գերեզմանատանը։ Ավելի պատշաճ կլիներ Տատրյանի աճյունն ամփոփել Ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի հետնամասում կամ Կոմիտասի անվան պանթեոնում՝ մյուս նշանավոր անձանց կողքին։ Դա ամենաքիչն է, ինչ կարող է անել Հայաստանի կառավարությունն իր կոպիտ սխալը շտկելու համար։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}