Իրավունք 09:00 29/08/2022 Հայաստան

Զոհված զինծառայողների ծնողներն Արթուր Դավթյանից պահանջելու են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պատրաստվում են օգոստոսի 30-ին բողոքի ակցիա անցկացնել Գլխավոր դատախազության շենքի դիմաց։
Մինչ այդ նրանք տարածել են հայտարարություն, որտեղ ասված է.

«Սիրելի հայեր, եկեք փրկենք ի վերջո մեր հայրենիքը, մեր պետականությունն ու անկախությունը:

Չկա մի օր, որ չբերի մեզ նոր զոհեր, հայրենի տարածքների նոր կորուստներ,  աղետներ ու  արհավիրքներ: Մեր աչքի առջև , առանց որևէ կրակոցի, թշնամուն երկրին են հանձնվում մեր գյուղերն ու հողերը իրենց հարուստ ջրային պաշարներներով, հանքերով, պատմամշակութային արժեքներով, տասնյակ տարիների ընթացքում մեր հայրենակիցների քրտինքով կառուցած իրենց բնակելի տներով ու պտղատու այգիներով: Այլևս անհնար է հանդուրժել այս ազգային նվաստացումը: Ահա արդեն թշնամին խրախճանք է կազմակերպում Բերձորում և Աղավնոյում, ընդհուպ մոտեցել է Ջերմուկին, Տավուշի գյուղերին, վաղուց արդեն վտանգված է Սիսիանը, Տիգրանաշենը: Սա այն դեպքում, երբ մեր զավակներն իրենց կյանքը չեն խնայել այս սուրբ հողի  մեկ միլիմետրը պաշտպանելու համար: Այդ սուրբ հողում՝ Արցախում, մեր երեխաների թափված արյունն է, շատերիս զավակների դեռևս չգտնված աճյուններն ու մասունքներն են: Մենք չպետք է թույլ տանք Արցախի հանձնումը Ադրբեջանին, դրանով իսկ Ալիևին ոտքի ճանապարհ բացելով մինչև Երևան, որն անխուսափելի կլինի այդ պարագայում: 

Դեռ կա հնարավորություն այդ աղետը կանխելու:  Օգոստոսի 31 –ին Բրյուսելում կայանալու է եռակողմ հանդիպում, որտեղ բացի աղետալի և նվաստալի նոր զիջումներից, ոչ մի լավ բան հայ ազգի ու հայկական պետության համար չի կարող սպասվել: Դա է ապացուցում վերջին 4 տարուց ավելի ժամանակահատվածում այս իշխանության օրոք հայ ազգի գլխին թափած դժբախտություւները, ներառյալ պատերազմի արդյունքում ունեցած մեր սարսափելի կորուստները՝ թե՛ մարդկային, և թե՛ նյութական: Եկե՛ք կանխենք հերթական դավաճանական որոշումներն ու պայմանավորվածություննրը:

Մենք, հերոսածին ծնողներս, ովքեր արդեն կորցրել ենք մեր ամենաթանկը, կոչ ենք անում  օգոստոսի 30-ին ժամը 16:00-ին հավաքվել ՀՀ Գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ պահանջելու ՀՀ Գլխավոր դատախազից՝ Արթուր Դավթյանից, որպեսզի նա ի վերջո կատարի իր աշխատանքային պարտականությունը և ձերբակալի ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցրած, իսկ 44 օրյա պատերազմի ընթացքում իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանին՝  պատերազմ հրահրելու,  դավաճանական գործողությունների և անգործությունների արդյունքում պատերազմը տանուլ տալու, հազարավոր մարդկային զոհեր ունենալու և միլիարդավոր դոլարների հասնող տարածքային, նյութական, այդ թվում ռազմական սպառազինության կորուստներ պատճառելու, ինչպես նաև  2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր թշնամուն նոր տարածքներ, ճանապարհներ, ջրային և հանքային ռեսուրսներ զիջելու համար:

Մեղադրանք առաջադրելու համար հիմքերը ավելին քան շատ են, ներառյալ ապրիլի 13-ին իր արած  ինքնախոստովանությունը ԱԺ ամբիոնից, որ կարող էր կանխել պատերազմը, կունենայինք նույն արդյունքը, իհարկե առանց զոհերի:

Կոչ ենք անում նախևառաջ բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, բոլոր  քաղաքական ուժերին (առանց բացառության), հասարակական կազմակերպություններին, ազգային ազատագրական, անկախության շարժումներին, հերոսածին մեր մյուս ծնողներին և հարազատներին միանալ այս պահանջին՝ ձերբակալելու և մեղադրանք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին, որպես պետական դավաճանի, հնարավորություն տալու համար երկիրը կործանումից փրկելու:

Կհանդիպենք ժամը 30.08.2022թ. 16:00-ին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}