Իրավունք 10:19 07/09/2022 Հայաստան

ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու գործարքում կոռուպցիոն ռիսկ կա․ Դանիել Իոաննիսյան

«Այդ գործարքը շատ ցածր թափանցիկություն ունի և հասարակության շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Շատ լավ է, որ Հայաստանի Հանրապետությունը ինչ-որ բաժնետոմսեր է ձեռք բերել և կոմբինատի մի մասի սեփականատերն է դարձել մի քանի ամիս կամ մեկ տարի առաջ, մեկ կտոր էլ՝ վերջերս, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ, սովորաբար, անվճար լինում է միայն պանիրը՝ մկան թակարդում,ուստի գլխավոր հարցն այն է, թե ինչ է դրա դիմաց վճարում հասարակությունը», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգող, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ԶՊՄԿ-ի կողմից ևս 6,8 տոկոս ՀՀ կառավարությանը նվիրելու գաղտնի գործարքին։

Աղբյուրը հիշեցնում է՝ նոր բաժնետոմսերի նվիրատվության մասին օգոստոսի 24-ին կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ գործարքը տեղի է ունեցել դեռևս մարտ ամսին՝ գաղտնի որոշմամբ։

Կառավարության պաշտոնական էջում հրապարակված իրավական ակտի նախագծի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն «ԱՄՓ» հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում սեփականության իրավունքով «ԱՄՓ» հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող 188,947 (հարյուր ութսունութ հազար ինը հարյուր քառասունյոթ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսեր (որոնք կազմում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,875 տոկոսը), որոնց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Մարտի 24-ի որոշումից հետո, պաշտոնական վիճակագրության համաձայն. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի կառավարությունն ունի 21.875 տոկոս բաժնեմաս։

Նույն նիստին կառավարությունը որոշել էր 6,875 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը, ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, «բաժնետոմսերի կառավարման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով»։ Իսկ ավելի վաղ, 2021թ. սեպտեմբերի 30-ին կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունից որպես նվիրատվություն ստացել էր բաժնետոմսերի 15 տոկոսը։ Սրա կառավարումը նույնպես հանձնվել է ԱՆԻՖ-ին։ Անպատասխանմնաց, թե ինչո՞ւ է կոմբինատի նոր սեփականատերը՝ ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ Արմենիան» որոշել շռայլ նվիրատվություն անել և բաժնեմասերի 15%-ը փոխանցել Հայաստանի կառավարությանը։

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը դեռևս 2021թ. Օգոստոսին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։

Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ էր ընդունել, այլ նաև կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։ Սակայն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։

Առհասարակ, ԶՊՄԿ- կառավարություն գործարքները գաղտնիության շղարշի տակ են իրականացվում։ Կառավարությունը հրաժարվում է որևէ տեղեկություն տրամադրել ԶԼՄ-ներին, այդ թվում ՝ «Փաստինֆո»-ին։ Չի տրամադրում կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսի նվիրատվության պայմանագրի պատճենը, նաև չի հատնում, թե որքան է կազմել գործարքը ու արդյոք կառավարությանը բաժնետոմսեր նվիրած Տրոցենկոն ամբողջությամբ վճարել էր ձեռք բերած բաժնետոմսերի դիմաց։ Ըստ Իոաննիսյանի, նման գաղտնիության պայմաններում օբյեկտիվ հարցեր են առաջանում․ «Իսկ կարո՞ղ է դրա դիմաց ինչ-որ մարդկանց կատարած արարքների վրա աչք է փակվում, ես իսկապես չգիտեմ, թե դրա դիմաց հասարակությունն ինչ է վճարում։ Սա այն հարցն է, որի պատասխանը մենք չունենք, քանի որ կառավարությունն այս գործարքն անթափանցիկ է պահում և ապօրինի է անթափանցիկ պահում»,-շեշտում է Դանիել Իոաննիսյանը։

Ըստ Իոաննիսյանի, գործարքն իրականում մութ է և սա հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ կասկածներ է առաջացնում, որովհետև որևէ մեկը ձրի որևէ բան չի տալիս։ Այս համատեքստում անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին ևդրա թափանցիկությանը, որի կոչերով 2018-ին Փաշինյանն իշխանության եկավ, Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք սա քաղաքական կոռուպցիայի կասկածներ չի առաջացնում ․«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ընթանա թափանցիկության ևհաշվետվողականության ներքո։ Ինքնին բաժնետոմսեր ստանալը կոռուպցիոն ռիսկ չի, կոռուպցիոն ռիսկն այն է, թե ինչ ենք դրա դիմաց տվել, որովհետևբաժնետոմսերն ստացել է ոչ թե ինչ-որ օլիգարխ կամ իշխանությանը մոտ կանգնած անձ, այլ պետությունը ևերբ այդ բաժնետոմսերից շահութ ստացվի, ՀՀ բյուջե այդ շահույթից փող է մտնելու, վաղը դրանք կարող են վաճառվել, էլի գումար կմտնի բյուջե, սա չէ խնդիրը, խնդիրը այն է, թե ինչ ենք մենք տվել»։ Իոաննիսյանը դժվարանում է ասել, թե ինչու է իշխանությունը գաղտնի պահում գործարքի մանրամասները։

«Օրինակ, կարո՞ղ է ուժայինները ինչ-որ մի բիզնեսմենի են ճնշել և դա խնդիր է, որովհետև այդ դեպքում մենք տվել ենք բիզնես միջավայրի հետ կապված ինչ-որ բաներ, ես չգիտեմ, ես իսկապես չգիտեմ։ Մենք ոչ փաստահեն գիտենք , թե ումից են ստացել այդ բաժնետոմսերը, ոչ փաստահեն գիտենք, թե ինչպես են փոխանցվել, ինչի դիմաց, այնպես որ հարցերի պատասխանները չունենալով կարող ենք տարբեր ենթադրություններ անել, բայց այն, որ գործարքը մութ է, պարզ է, որ մութ է, որովհետև այն, ինչ հրապարակային է, մութ է»։

Իոաննիսյանը հնարավոր է համարում, որ օրինակ, ապօրինի գույքի ծագման բռնագանձման ընթացակարգի շրջանակում տեղավորվի գործարքը, օրինակ, պարզվի, որ ինչ-որ մեկը ապօրինի ծագմամբ փող է ձեռք բերել և բաժնետոմսեր գնել, բայց ըստ Իոաննիսյանի այս ամենը ընդամենը ենթադրություն է, որովհետմանրամասներ չեն հաղորդվում։

«Մութ կողմ կա, թե դա հասարակության շահերից է բխում, թե այդ շահերին դեմ է, ես չեմ կարող ասել, դրա համար էլ կոռուպցիոն ռիսկ կա։ եթե մենք հստակ իմանայինք, որ դա հասարակության շահերին դեմ է, մենք կասեինք, որ դա կոռուպցիա է, ոչ թե կոռուպցիոն ռիսկ»,-եզրափակել է նա՝ ևս մեկ անգամ շեշտադրելով թափանցիկության պակասը՝ թե առհասարակ, թե հատկապես հանքարդյունաբերության ոլորտում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}