Եվրամիության առնվազն 10 երկիր դեմ է ՌԴ-ից ներմուծվող գազի գնի «վերին շեմի» սահմանելուն
ԵՄ առնվազն տասը երկիր դեմ է ռուսական գազի գնի վրա «վերին շեմ» սահմանելու գաղափարին՝ մտավախություն ունենալով, որ Ռուսաստանի Դաշնությունն այդ ժամանակ ամբողջությամբ կդադարեցնի իր մատակարարումները: «Ինտերֆաքս»-ը հայտնել է, որ այդ մասին գրում է «Financial Times»-ը՝ վկայակոչելով ԵՄ իշխանությունների ներկայացուցիչներին։
Պաշտոնյաների խոսքով՝ Իտալիան, Լեհաստանը և Հունաստանը այն երկրներից են, որոնք դեմ են ռուսական գազի ներկրման գնի սահմանաչափը հաստատելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի առաջարկին:
«Ճիշտն ասած, Ռուսաստանը կպատասխանի նման քայլին»,-ասել է Հունաստանի վարչապետի էներգետիկայի հարցերով խորհրդական Նիկոս Ցաֆոսը։
ԵՄ անանուն ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման դեպքում բոլորը վախենում են «դոմինոյի էֆեկտից»՝ ԵՄ երկրների ամուր տնտեսական փոխկապակցվածության պատճառով։
Այդպիսով, պարզաբանում է թերթը, գազի գնի «վերին շեմի» առաջարկը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի միայն ուրբաթ օրը ԵՄ արտահերթ էներգետիկ խորհրդում։
ԵՄ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում գազի գնի սահմանափակում մտցնելու համար կպահանջվի ԵՄ բոլոր 27 անդամ երկրների համաձայնությունը, քանի որ նման միջոցն իրականում ԵՄ կողմից պատժամիջոց է։ Այնուամենայնիվ, ձայների միայն մեծամասնությունը բավարար կլինի ցանկացած մատակարարից գազի գնի սահմանափակման առաջարկն ընդունելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Գազի գինը քաղաքական արժեք ունի. Արմեն Մանվելյան
- Նորվեգիան Ուկրաինային 205 մլն եվրո կհատկացնի գազի գնման համար
- Ռուսական գազի մատակարարումների համար Թուրքիան մասամբ կվճարի ռուբլով
- Եվրոպացի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Թուրքիային իրենց շուկա գազի անխափան տարանցման համար․ Պուտին
- Եվրոպան ձգտում է իր շուկայից ՌԴ-ին դուրս մղել նաև Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները մեծացնելով
- ԵՄ-ն հնարավոր է համարում, որ ձմռանը գազի պակասն իրեն զգացնել տա
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց