Քաղաքական 13:41 23/09/2022 Տարածաշրջան

Թոմաս դե Վաալ. Հայաստանի ու Ադրբեջանի գլխին ավելի շատ սև ամպեր են կուտակվում

Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը հիմնադրամի էջում հրապարակած վերջին հոդվածում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակմանը՝ ընդգծելով, որ ռազմական գործողությունները տեղի էին ունեում ոչ թե Արցախում, որտեղ այժմ խաղաղապահ առաքելություն են իրականացնում ռուս զինծառայողները, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում։

Արևելյան Եվրոպայի ու Կովկասի տարածաշրջանի հարցերով մասնագիտացված հետազոտողը նկատում է, որ կռիվը սկսվեց ԵՄ միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի առաջանորդների հանդիպումից երկու շաբաթ անց, որտեղ առաջընթաց էր գրանցվել, կարևորելով այն հանգամանքը, որ հարձակումը հաջորդեց Խարկով նահանգում «Ուկրաինայի կողմից Ռուսաստանի ռազմական նվաստացմանը».

«Որոշ լրատվամիջոցներ մոլորեցնում են՝ մարտերը ներկայացնելով որպես սահմանային բախումներ ու հղում անելով Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքին, որն ավելի քան երեսուն տարի հակամարտության օջախ է։

Բայց ոչ մի կռիվ Ղարաբաղում, որտեղ հիմա տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները կամ Ադրբեջանի տարածք է, չկա։ Այդ ամենը եղել է Հայաստանի տարածքի ներսում։ Ադրբեջանն ասել է՝ Հայաստանի կողմից «սադրանքներ» են եղել, մեղադրանք, որը ստուգել հնարավոր չէ։ Ականատեսները նկարագրում են ռազմական օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների ուժեղ գնդակոծություններ, այդ թվում Սոթք գյուղում և առողջարանային Ջերմուկ քաղաքում, որի քաղաքացիական բնակչությունը տարհանվել է: Արժանահավատ տեղեկություններ կան զոհված երկու հայ կին զինծառայողների նկատմամբ վայրագությունների և սարսափելի պղծումների մասին։

2020 թվականի պատերազմում ճնշող հաղթանակ տանելուց ի վեր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի դեմ օգտագործել է այն, ինչ բարձրաստիճան մի ադրբեջանցին ինձ նկարագրեց որպես «հարկադրական դիվանագիտության» ռազմավարություն, որն իրենից ներկայացնում է  բանակցությունների և ուժի միախառնում:

2020-ին հասնելով իր նպատակներից շատերին, բայց ոչ բոլորին, Ալիևը նոր նպատկներ ունի։ Առաջինը Հայաստանին «խաղաղության պայմանագրի» ստորագրումը պարտադրելն է, որով  Հայաստանը հրաժարվում է հայաշատ Ղարաբաղի շրջանի նկատմամբ պահանջներից։   Երկրորդը Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիան է, որը հարմար է Ադրբեջանին։ Երրորդը երկաթուղին է, որը Հայաստանի տարածքով կապում է  Նախիջևանի էքսկլավին, որը կոչվում է Զանգեզուրի միջանցք՝ նվազագույն ստուգումներով և հսկողությամբ։

Բռնության այս վերջին փուլը 2020 թվականից ի վեր ամենադաժանն ու վտանգավորն է: Այն կարծես ուղղված է որքան Հայաստանի, նույնքան էլ Ռուսաստանի դեմ: Ռուսաստանը պարտավոր է աջակցել Հայաստանին ինչպես երկկողմ պաշտպանական պայմանագրի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) նրանց համատեղ անդամակցության շրջանակներում»։

Թոմաս դե Վաալը նկատում է, սակայն այս պահին Ռուսաստանը Ուկրաիանայի պատերազմում թիկունքով է, ու Ադրբեջանն էլ շտապում է ցույս տալ, որ Ռուսաստանն օգնություն տրամադրելիս դանդաղում է, ՀԱՊԿ-ն էլ թղթե վագր է, ինչի մասին վկայում է նաև Տաջիկստանի ու Ղրղզստանի բախումները։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա հիմնադրամի փորձագետը միջնորդներին մեղադրում է մեղմ արձագանքների համար, միաժամանակ հիշեցնում, կողմերի առևտրի մասին, Ռուսաստանը դեռ ազդեցիկ միջնորդ է, հաղորդվում է, որ Մոսկվան նաև հանդես է եկել խաղաղության պայմանագրի նախագծով, որն անորոշ ժամանակով հետաձգում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, մի բանաձև, որը հայերին ավելի շատ է դուր գալիս, քան եվրոպական առաջարկը:

ԱՄՆ-ն, որ լիովին աջակցում է ԵՄ աջակցությանը, նույնպես հայերի մոտ հույսեր առաջացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելով։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի  համերաշխության կայծակնային այցը խառը ուղերձներ է պարունակում, ԵՄ-ն էլ ինքնին երկիմաստ է թվում։ Վերջինի առումով հոդվածագիրը հիշեցնում է, որ Եվրահանձնաժողովի  նախագահ Ուրսուլան, որ հուլիսին գազ գնելու նպատակով  Բաքվում էր, Ադրբեջանին որակել է «վստահելի գործընկեր», իր խոսքում որևէ հիշատակում չի արել հակամարտության կամ խաղաղության մասին։ Սա Ադրբեջանում PR մեծ հաղթանակ են գնահատել։

Թոմաս դե Վաալը նկատում  է, որ վերջի մարտերը խարխլել են Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Դրանք տարակարծություններ են առաջացրել Ադրբեջանում նույնիսկ նրանց մոտ, որոնք աջակցում էին 2020-ի պատերազմին։ Խաղաղությանը կողմ արտահայտված մի ակտիվիստ երեք օր է բանտում։ Անկախ մի փորձագետ էլ Ալիևին  բնութագրել է որպես «մաքսիմալիստ», «իրրեդենթիստ»՝ մեղադրելով նրան Հայաստանի հետ հաշտություն կնքելու պատմական հնարավորությունը վատնելու համար։

Քանի որ Հայաստանում ու Ադրբեջանում այս օրերին հուղարկավորություններ են՝ կլինեն նոր ջանքեր առաջնորդներին բանակցությունների սեղան վերադարձնելու համար։

Թոմաս դե Վաալը համարում է, որ հիմա ամենակենսունակը Շառլ Միշելի նախաձեռնած գործընթացն է, բայց այն ավելի մեծ աջակցության կարիք ունի Եվրահանձնոժողովից, ԵՄ անդամներից, ԱՄՆ-ից։

«Եթե այն ձախողի կամ դադարի, ապա երկու տխուր այլընտրանք կա. Միջնորդությունը կրկին զիջվում է Մոսկվային կամ որ ավելի վատ է, երկու կողմերը պատրաստվում են հաջորդ պատերազմին»,-հոդվածն ամփոփում է փորձագետը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:40
Ադրբեջանն ականանետերից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Ցյուրիխյան արձանագրությունների, հայ-թուրքական հնարավոր պայմանագրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. 3-րդ նախագահի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Հայաստանի ու Արցախի շահերը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ․ Արայիկ Հարությունյանը՝ ԱԽ նիստին
Արայիկ Հարությունյանը, ընդառաջելով ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի առաջարկին, հոկտեմբերի 3-ին հրավիրել է ԱՀ անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
20:31
Վրաստանում հացի գինն այս ամիս ամենաշատն է բարձրացել
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է գնաճի ցուցանիշները 2022 թվականի սեպտեմբերին։ Այս մասին գրում է «Ալիք...
Աղբյուր` Panorama.am
20:19
Գերմանիան արձագանքել է փոխհատուցում վճարելու Լեհաստանի պահանջներին
Գերմանիան կսնանկանա, եթե Լեհաստանին փոխհատուցում վճարի Երկրորդ համաշխարհային պատերազմի համար պատճառված վնասի համար։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ամփոփվել է «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի արդյունքները
 Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ Մայր թատրոնի 100-ամյակի...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայ պաշտոնյաները «անհանգստացած են», որ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին
Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնակից Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Կարևոր է Արցախի և Հայաստանի հարցի առնչությամբ ցանկացած ձևաչափով քննարկում․ Արթուր Թովմասյան
Հոկտեմբերի 3-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետներ Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
19:33
Վրաստանը մեքենաների գրանցման և պետհամարանիշների գինն ավելացնում է
Վրաստանի Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը հայտնում է, որ նախատեսվում է թանկացնել ՆԳՆ-ի կողմից մատուցվող անհատական...
Աղբյուր` Panorama.am
19:21
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իտալիայի վճռաբեկ դատարանի պատվիրակությանը
Հոկտեմբերի 3-ին  Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  ընդունել...
Աղբյուր` Panorama.am
19:09
Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով․ Զախարովա
 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է համացանցում հայտնված գնդակահարված զինծառայողների տեսանյութը, նշելով․...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ժամանակավորապես կփակվի Մ.Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․ «Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ....
Աղբյուր` Panorama.am
18:46
Հայաստանում պէտք է վերջապէս դադարեն ցնորաբանել ՀԽՍՀ ապաւրինի վարչական սահմանները․ Քանանյան
Քաղաքագետ, գրաբարագետ Ալեքսանդր Քանանյանը գրում է․ «Ըստ ստորածնունդի սեպհական լրատուամիջոց «Հայկական ժամանակի»...
Աղբյուր` Panorama.am
18:35
Իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել․ Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն  արձագանքել է ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի այսօրվա հրապարակմանը։ Այս մասին ...
Աղբյուր` Panorama.am
18:28
Կարեն Վրթանեսյան. Միակ թեման, որն այսօր պետք է քննարկվի, Նիկոլի անհապաղ հեռացումն է
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Հանրային դաշտ նետած նիկոլա-ադրբեջանական «5 կետերը»...
Աղբյուր` Panorama.am
18:20
ԵԽ-ն Հայաստանի դատական համակարգի վերաբերյալ զեկույց կհրապարակի
Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 5-ին, Եվրախորհրդի Արդարադատության արդյունավետության հանձնաժողովը կհրապարակի նոր զեկույց, որը համեմատում է Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
18:18
Գրքերի շնորհանդես ՀՀ ԳԱԱ-ում՝ նվիրված պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանի 80-ամյակին
Սույն թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24) կնշվի ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ուժեղացված ծառայություն. Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 35, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը մարզերում,...
Աղբյուր` Panorama.am
18:07
Կոնվերս Բանկ. Էներգաարդյունավետություն. Ինչպե՞ս ընտրել բնակարան
Այս տարեսկզբից նոր բնակֆոնդի շինարարության աշխարհագրությունը սկսեց ընդլայնվել՝ Երևանի ծայրամասերից բացի ամբողջական թաղամասերի շինարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակը: Կանանց ցանկը գլխավորում է չինnւհի Հոու Յիֆանը: ՀԱՕԿ կայքից տեղեկանում...
Աղբյուր` Panorama.am
17:59
Փաշինյանի խոսքով՝ 207 տղա գնդակահարվել է ընդամենը պստլիկ, լայցոտ սադրանքի արդյունքում. Նաիրա Զոհրաբյան
«Ձեր գերեզմանին միզելու է արժանապատիվ երիտասարդը, որը թքած է ունենալու այն մշակութային ժառանգության վրա, որ թողել եք դուք, որովհետև՝ երբ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Եվրամիությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ հետաքննել հայ գերիների մահապատիժը
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն տեսանյութը, որտեղ երևում է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների մահապատիժը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ինչպես է ՌԴ-ից հասել Ախալքալաք
Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքից հետո «Վերին Լարսը»-ում կիլոմետրանոց հերթեր են։  «Լարսում շատ մարդ կար,...
Աղբյուր` Panorama.am
17:26
Ագնեսա Խամոյան. Փաշինյանին այդ միջանցքը կտրվի
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է. «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի Նախ պետք է փոխվի անդունդ...
Աղբյուր` Panorama.am
17:09
«Կյանք ու կռիվ»-ի շուրջ կռիվը
«Շարմ Հոլդինգ» ընկերությունն արձագանքել է «Կյանք ու կռիվ» ֆիլմի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության հայտարարությանը....
Աղբյուր` Panorama.am
17:00
Պուգաչովան 1 միլիարդ ռուբլով վաճառում է Գրյազ գյուղում գտնվող իր դղյակը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան վաճառքի է հանել մերձմոսկովյան Գրյազ գյուղում գտնվող իր կալվածքը։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
16:56
Գերմանացի նախարարները Պուտինի պատճառով վիճել են
Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախի խոսքերը Ուկրաինայի հակամարտության մասին լայն հնչեղություն են առաջացրել և սկանդալ առաջացրել։...
Աղբյուր` Panorama.am
16:47
Մահացել է դաշնակցական Շաղիկ Մարուխյանը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը մեծ ցավով գուժում է նվիրյալ դաշնակցական Շաղիկ Մարուխյանի մահը: Ընկերուհի Շաղիկը մանկության տարիներին ապրել...
Աղբյուր` Panorama.am
16:40
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում է անկարգություններ հրահրելու մեջ
Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններն ու բողոքի ցույցերը երիտասարդ աղջկա՝ Մահսա Ամինիի սպանությունից հետո, որին ձերբակալել էր ...
Աղբյուր` Panorama.am
16:33
ՔՊ-ի թեկնածուն՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վահագն Հովակիմյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թաթուլ Մանասերյան.  Պարենային զամբյուղի գինը կբարձրանա 80 հազար դրամ՝ առնվազն
15:24 03/10/2022

Թաթուլ Մանասերյան. Պարենային զամբյուղի գինը կբարձրանա 80 հազար դրամ՝ առնվազն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}