Առողջություն 14:09 30/09/2022 Հայաստան

Առաջնային բուժօղակներում սուր շնչառական վիրուսների ախտանշաններով դիմելիությունն աճել է. մասնագետ

Եղանակային փոփոխություններով պայմանավորված սուր շնչառական վարակներն ակտիվացել են հատկապես երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկի տեղակալ, «Մուրացան» պոլիկլինիկայի ղեկավար Ռենա Հարությունյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ այս տարի առաջնային բուժօղակներում սուր շնչառական վիրուսների ախտանշաններով դիմելիությունն աճել է մինչև 10%-ով, սակայն մտավախություն ունեն, որ ինչպես ամեն տարվա աշնանը, այս տարի ևս շնչառական վիրուսային վարակների սրացումներ կլինեն:

Ըստ նրա, նախորդ տարի կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված, մարդիկ ավելի զգուշավոր էին, հետևում էին հակահամաճարակաին կանոններին և սուր շնչառական վիրուսների մասով վիճակն ավելի բարվոք էր, ուստի պոլիկլինիկաներ դիմելությունը համեմատաբար ցածր էր։ Այսօր տարի արդեն նկատվում է տարբեր վիրուսներով վարակվածության դեպքերի աճ։

Սուր շնչառական հիվանդությունների հարուցիչը հիմնականում վիրուսներն են։ Դրանք տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Այն ախտահարում է հիմնականում վերին շնչուղիները, բարդ դեպքերում կարող է զարգանալ նաև թոքաբորբ։

Ռենա Հարությունյանը նշեց, որ սեզոնային գրիպից պաշտպանվելու արդյունավետ տարբերակներից է պատվաստումը։ Գրիպի պատվաստումները հատկապես ցուցված են ռիսկի խմբերի անձանց՝ 6 ամսականից 5 տարեկան երեխաներին, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, բուժաշխատողներին, հղիներին: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով։

Բժիշկը ծնողներին խորհուրդ է տալիս հետևել երեխաների սննդակարգին, որպեսզի նրանք ստանան անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, միկրոէլեմենտներ։ Կարևոր է հետևել հիգիենային կանոններին, ֆիզիկական ակտիվությանը, որ վիրուսների դեպքում երեխաներն ավելի թեթև տանեն հիվանդությունը։

Մասնագետի հորդորը ծնողներին՝ զգոնության կոչն է և խնդրում է խիստ հետևողական լինել հատկապես ջերմելու դեպքերում։ Ըստ նրա՝ եթե երեխան հիվանդ է, ապա դպրոց կամ մանկապարտեզ չպետք է տանել, ինչպես նաև ինքնաբուժությամբ չզբաղվել և բնականաբար դիմել մանկաբույժին։ Իսկ ամենակարևորը հակաբիոտիկներ չօգտագործել, ինչը ցավոք, համատարած անում են ծնողները։

«Հակաբիոտիկներն օգտագործեք միայն բժիշկի ցուցումով։ Վիրուսային ինֆեկցիաները չեն բուժվում հակաբիոտիկներով: Դրանք ոչ թե նվազեցնում, այլ ավելացնում են բարդությունների ռիսկը»,- նշեց Ռենա Հարությունյանը։

Ըստ նրա՝ պետք է նաև հագնվել եղանակին համանունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հետևել անձնական հիգիենային:

«Մուրացան» պոլիկլինիկայի ղեկավար նկատեց, որ վերջին շրջանում պոլիկլինիկա բուժօգնության են դիմում երեխաներ ստամոքսաղիքային համակարգի գանգատներով, որոնք առավել հաճախ արտահայտվում են փսխման, փորլուծության տեսքով։ Նրա խոսքով՝ պատճառները տարբեր են, հատկապես երեխաների մոտ դրանք կարող են լինել բակտերիաները, վիրուսները, մարսողության խանգարումները, ինչպես նաև հակաբիոտիկների չարաշահումը:

«Այս տարվա հուլիս-օգոստոսին ակտիվացել են տարբեր աղիքային հարուցիչները։ Մարդիկ ասում էին, որ խնդիրը կապված է ջրի հետ, համը փոխվել է։ Իրականում Էրեբունու տարածքում իսկապես ջրի համը փոխվել էր, մենք նույնպես այն կարծիքին էինք, որ փորլուծությունը, փսխումները ջրի հետևանք են։ «Վիեոլա ջուրը» հայտարարեց, որ հետազոտությունների համաձայն՝ ջուրը համապատասխանում է ստանդարտներին։ Իհարկե մենք դրանով չսահմանափակվեցինք։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրն իր հերթին հետազոտություն արեց՝ ջրից նմուշառում կատարվեց և ուղարկեց լաբորատորիա։ Արդյունքում պարզվեց, որ ջուրը ոչ մի ախտածին էլէմենտներ չի պարունակում։ Այսինքն՝ այդ դեպքերը պայմանավորված են այլ վիրուսների հետ, որոնք առաջացնում են փորլուծություն, փսխում, ջրազրկում»,- ասաց Ռենա Հարությունյանը։

Հատկապես փորլուծությունով, փսխումով երեխաներին ջրազրկումից խուսափելու համար, մասնագետը խորհուրդ է տալիս 5 րոպեն մեկ գդալով ջուր խմեցնել, իսկ ամենակարևորը՝ չզբաղվել ինքնաբուժությամբ, խնդիրների դեպքում անմիջապես կապ հաստատել տեղամասային մանկաբույժի հետ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:40
Ջերմուկում կարգի են բերվում և կահավորվում են ապաստարաններ
Ջերմուկ քաղաքում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները։ Այս մասին հայտնում է Ջերմուկի համայնքապետարանը՝ ներկայացնելով...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացածների աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի  ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց...
Աղբյուր` Panorama.am
11:25
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին ոստիկանապետի դստեր նկատմամբ
Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:17
ՌԴ-ն արձագանքել է միջուկային զենքի ստեղծման նպատակով Ռուսաստանից Իրանի օգնություն խնդրելու մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը
Լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե Իրանն օգնություն է խնդրում Ռուսաստանից միջուկային զենքի ստեղծումն արագացնելու համար, արևմտյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
11:09
Աշոտյան. Երանի ես լինեի «պադավատից կառչած» նախկին, իսկ Նիկոլը՝ ազգիս հաղթանակներ պարգևող ղեկավար
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հիշեցրել է ուղիղ չորս արի առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հեռակա բանավեճի մասին ու գրել. «Նիկոլի հետ այս...
Աղբյուր` Panorama.am
10:59
Ռուսաստանը մտնում է Թուրքիայի «բոստան»
«Ոսկանապատ» վերլուծալան կենտրոնը  գրում է. «Վլադիմիր Պուտինը Ղազախստանի իր գործընկերոջն առաջարկել է Ռուսաստանի,...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հարութ Սասունյան. BBC-ն քողարկում է Ադրբեջանի հանցագործությունները՝ հեռարձակելով «Բրիթիշ փեթրոլիումի» և Ալիևների աջակցությամբ ֆիլմը
OpenDemocracy.net կայքը հրապարակել է քննադատական հոդված՝ BBC-ի կողմից Ադրբեջանի մասին երկու մասից բաղկացած քարոզչական ֆիլմի ցուցադրության...
Աղբյուր` Panorama.am
10:46
Արագածոտնում, Շիրակում, Գեղարքունիքում, Սյունիքում և Կոտայքում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Թուրքիան իր անհամաձայնությունն է հայտնել Ռուսաստանին սիրիական բանակի տեղակայման առիթով
Անկարան Մոսկվային տեղեկացրել է քրդական Սիրիայի Դեմոկրատական ուժերի (SDF) կողմից վերահսկվող տարածքներում սիրիական բանակի ստորաբաժանումների...
Աղբյուր` Panorama.am
10:30
Արարատ Միրզոյանը կմեկնի Լոձ
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստանի Լոձ քաղաք։ ԱԳՆ խոսնակի...
Աղբյուր` Panorama.am
10:24
Արա Սահակյան. Իշխանությանը հաջողվում է չեզոքացնել որոշ ընդդիմադիրների
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արա Սահակյանը գրում է. «Իշխանությանը հաջողվում է  չեզոքացնել որոշ ընդդիմադիրների։ Իսկ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Վենետիկի բիենալեի ավելի քան 800 հազար տոմս է վաճառվել
2022 թվականի նոյեմբերի 27-ին Վենետիկի Ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեի փակման կապակցությամբ ցուցահանդեսի պաշտոնական կայքը հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
10:10
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են.  «Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի...
Աղբյուր` Panorama.am
10:07
Ուշադրություն. Կալանքների դեմ պաշտպանների ներկայացրած 228 բողոքից բավարարվել է 13-ը
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ րավիրում եմ իրավապաշտպան հկ-ների, եվրոպական կառույցների ուշադրությունը Վերաքննիչ քրեական...
Աղբյուր` Panorama.am
09:58
30.11. ԱԱ-2022-ի հանդիպումները
Քաթարում ընթանում է Ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրը։ Այսօրվա հանդիպումները՝ C խումբ Ժամը 23։00՝ Սաուդյան...
Աղբյուր` Panorama.am
09:50
Քրիստինե Վարդանյան. Չպիտի առաջնորդվել ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքով
ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «1915-ին համատարած աղետի ու փլուզման...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ադրբեջանը սահմանագծում հետևողականորեն լարում է իրավիճակը՝ իրադարձությունները մղելու էսկալացիայի. Աբրահամյան
«Իշխանությունը երկրի ներսում «առյուծ է կտրում», իսկ արտաքին մարտահրավերներին դիմավորում գառի, զոհի կարգավիճակով»։
Աղբյուր` Panorama.am
09:32
«Հրապարակ». Արամ Վարդևանյանի մանդատը կփոխանցվի անվճար առողջապահական համակարգ խոստացող Ռիմա Ղազարյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարսը կհամալրի «Հայաստան» դաշինքի...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Ինչու է առկախվել Մնացական Մարտիրոսյանի նշանակման հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ճվճվ Արոյի որդիները գնել են ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի գազալցակայանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկացանք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Ջանիբեկ Հայրապետյանը վաճառել է հարազատ Զովունիում...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Իշխանության սրտի օլիգարխներից կամ դոնորներից մեկն էլ բացահայտվեց՝ Ջևան Չելոյանց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այժմ էլ սկսել է ֆուտբոլով հետաքրքրվել: Օրերս նա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Վահե Հակոբյանի և երկու պատգամավորի մանդատից հրաժարվելու որոշումն անսպասելի է եղել Դաշինքի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Հակոբյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության ևս երկու պատգամավորի՝ մանդատից...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրերս իրավապահ համակարգում ներքին...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Ինչ է որոշել Վահե Հակոբյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Հակոբյանը որոշել է այնպես անել, որ իր կուսակցությունից «Հայաստան» դաշինքի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Հակոբ Սիմիդյանին ու իր թիմին հետաքրքրում էր պղնձամոլիբդենային կոմբինատը, մինչև իր ընկերները տեղավորվեցին այնտեղ աշխատանքի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թափոնաջրերը շարունակում են առատորեն աղտոտել...
Աղբյուր` Panorama.am
09:00
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:50-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.38 դրամ` նոյեմբերի 28-ի համեմատ արժևորվել է 0.16...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել է նաև ականանետ. ՊՆ
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
08:40
Իրանի խորհրդարանի պատգամավորներն արձագանքում են Ալիևի հակաիրանական հայտարարություններին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հակաիրանական հայտարարություններից հետո Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները զգուշացնելով Ալիևին...
Աղբյուր` Panorama.am
08:28
Սյունիքում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
08:00
Լույս չի լինի Երևանի և 5 մարզի որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մշակութային պատերազմը սերտորեն շաղկապված է քարտեզագրական պատերազմի հետ. Դևրիկյան
12:32 29/11/2022

Մշակութային պատերազմը սերտորեն շաղկապված է քարտեզագրական պատերազմի հետ. Դևրիկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}