Արցախի օկուպացված տարածքներում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է վիրավորվել
Քաղաքական
13:39 01/10/2022
Աշխարհ

Արցախի օկուպացված տարածքներում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է վիրավորվել

Ադրբեջանի երկու քաղաքացիներ ծանր վիրավորվել են Վարանդայի մոտ ականի պայթյունի հետևանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը հայտնել է Trend լրատվական գործակալությունը։

«Ռաֆայել Բայրամովը և Նիջաթ Ջաբբարովը պայթեցվել են ականի վրա։ Արդյունքում երկու տուժածները ոտքի վնասվածքներով հոսպիտալացվել են շրջանային հիվանդանոց»,-գրում է ադրբեջանական պարբերականը

Ուրբաթ օրը Վարանդայի մոտ ևս երկու տղամարդ պայթեցվել էին ականի վրա։ Շրջանային Ադրբեջանի դատախազության տվյալներով՝ երկուսն էլ տեղում մահացել են։

Placeholder