Բրիտանացի ամուսիններն իրենց տունը վերանորոգելիս հայտնաբերել են հին ոսկե մետաղադրամներով գանձարան
Մեծ Բրիտանիայի Հյուսիսային Յորքշիր նահանգի Էլերբի գյուղից մի զույգ 754 հազար ֆունտ ստեռլինգով վաճառել է ոսկյա մետաղադրամներով գանձարանը, որը հայտնաբերվել է 2019 թվականին իրենց տան վերանորոգման ժամանակ, հայտնում է The Sun-ը։
2019-ին, երբ նրանք քանդում էին 18-րդ դարից գոյություն ունեցող իրենց տան բետոնե հատակը, որտեղ ապրում էին ավելի քան 10 տարի, զույգը սկզբում կարծել է, որ բախվել են էլեկտրական մալուխի: Սակայն շուտով տեսնում են, որ հատակի տակ կա կավե սափոր՝ 264 ոսկե մետաղադրամներով, որոնք մի քանի դարի վաղեմություն ունեն։
Ավելի մանրամասն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մետաղադրամները թողարկվել են 1610-ից 1727 թվականներին՝ Չարլզ I և Ջորջ I թագավորների օրոք:
Լոնդոնի «Spink & Son» աճուրդի տան փորձագետները գտածոն գնահատել են 250 հազար ֆունտ ստերլինգ. այդպիսին էր արժեքը 2019 թվականին: Սակայն արդյունքում այն վաճառվել է 754 հազար ֆունտ ստերլինգով։
Պարզվել է, որ մետաղադրամները պատկանել են վաճառական Ֆերնլի-Մեյսթեր ընտանիքին, որի ներկայացուցիչները դարեր շարունակ զբաղվել են փայտանյութի, ածխի և երկաթի հանքաքարի առևտուրով, ինչպես նաև եղել են բրիտանական խորհրդարանի անդամներ։