Տնտեսություն 12:37 14/10/2022 Հայաստան

Դավիթ Պիպոյանը՝ Քերոբյանին. Դե ուրեմն գիտելիքն ինձանից, ֆինանսները՝ ձեզանից

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանը, որ հաճախ է ուշադրության կենտրոնում հայտնվում իր հայտարարությունների պատճառով, երեկ լրագրողների հետ զրույցում ասել է.

«Մեր բնակչության, մեր երեխաների զգալի մասը թերսնվում են ոչ թե այն  պատճառով, որ միջոցներ չունեն, այլ որ գիտելիք չունեն։ Եվ այդ ընտանիքներում սխալ գիտելիքի և սխալ սնուցման պատճառով երեխաները թերսնուցվում են»։

Քերոբյանի այս հայտարարությունն էլ համացանցում շատ քննարկվեց, շատերը ծաղրեցին։

Պաշտոնյայի ասածի իսկությունը, լրջությունը պարզելու համար Panorama.am-ը զրուցել է պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր, ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի հետ։

Panorama.am-Պարոն Պիպոյան, Վահան Քերոբյանը տիրապետո՞ւմ է այս խնդրի վերաբերյալ առկա իրավիճակին։
Պիպոյան-Ոչ, բացարձակ։

Panorama.am-Ինչո՞ւ։
Պիպոյան-Տեսեք, նախ մի շատ կարևոր խնդրի մասին կուզեի խոսել, որը վերաբերում է ոչ միայն պարոն Քերոբյանին, այլ ընդհանրապես գերատեսչությունների պատասխանատուներին, որոնք հարցազրույցներ են տալիս, կարծիք հայտնում։ Սա ասել եմ բազմիցս տարբեր աշխատանքային քննարկումների ընթացքում։ Կամայական կարծիք, որ գերատեսչության ղեկավարը հայտնում է, պետք է ունենա հենք։ Երեխաների թերսնման վերաբերյալ երբ կարծիք է հայտնում, պետք է ունենա ուսումնասիրություններ, դրանց արդյունքներն էլ պետք է ունենան հավաստիություն, քանի որ շատ կարևոր է, թե ովքեր են այդ ուսումանսիրություններն իրականացրել։  Թե առողջապահության, թե էկոնոմիկայի նախարարություններում ես բազմիցս մասնակցել եմ քննարկումներին, միշտ բարձրաձայնում եմ հետևյալ խնդիրը՝ առանց հետազոտությունների երբեք չի կարելի կարծիք հայտնել։

Panorama.am-Գուցե Քերոբյանը նման ուսումնասիրության հիման վրա է նման հայտարարություն արել։
Պիպոյան-Հայաստանում այս խնդրի վերաբերյալ հետազոտությունները շատ փոքրաթիվ կազմակերպություններ են իրականացնում, ինչ վերաբերում է  բնակչության ու երեխաների թերսնմանը, ապա սրանք լուրջ հետազոտություններ են, որոնք պահանջում են շատ լուրջ մեթոդաբանություն։ Արդեն երկու տարի մեր կենտրոնն իրականացնում է պարենի ապահովության ու սննդանյութերի գնահատման կարողությունների զարգացման ծրագիր, երկու տարի մենք աշխատում եք այս ուղղությամբ, բայց վերջնական արդյունքներ չունենք։ Սա ահռելի մեծ աշխատանք է, որին ներգրավված են տարբեր մասնագետներ։ Ես կարող եմ պիլոտային ծրագրի արդյունքների հիման վրա ասել, Հայաստանում թերսնումը պայմանավորված է ոչ միայն սոցիալական խնդիրներով։ Այստեղ պետք է հասկանալ, որ աղքատության նման բարձր մակարդակ ունեցող երկրում ֆինանսական միջոցներով պայմանավորված թերսնում չի կարող չլինել։ Անշուշտ, Հայաստանում առկա է թերսնուցման խնդիր, որը նաև  վատ իրազեկման, սնվելու վատ սովորույթների հետևանք է։

Panorama.am-Ո՞վ պետք է իրականացնի հանրային իրազեկումը։
Պիպոյան-Ես հենց այդ մտքին էի գալիս, երբ էկոնոմիկայի նախարարը նման հայտարարություն է անում, նա ողջ պատասխանատվությունը բարդում է առողջապահության նախարարության վրա։ Ինչո՞ւ։ Սնուցման քաղաքականության, առողջ սնուցման քարոզի պատասխանատուն առողջապահության նախարարությունն է։ Քերոբյանն իր հայտարարությամբ ավելի մեծ կշիռ է հաղորդում հանրային իրազեկմամբ սնման նորմերին չտիրապետելուն, և բնականաբար ավելի փոքրացնում է տնտեսական պատճառի մասնաբաժինը։ Բայց այդպես չէ։ Հայաստանում թերսնման խնդիրներն առավելապես պայմանավորված են տնտեսական վիճակով։ Սա հստակ է, ձեզ հավաստիացնում եմ՝ վկայակոչելով մեր հետազոտությունների արդյունքները։ Այո, առկա է նաև հանրային իրազեկման պակաս, ես որպես հետազոտող՝ իրավունք ունեմ մեղադրել առոջապահության նախարարությանը, որը նույնիսկ Քովիդի համավարակի ժամանակ չպատրաստեց սոցիալական տեսահոլովակներ առողջ սնուցման մասին, այսինքն արձանագրել ենք, որ ոչ մի հանրային իրազեկում չի իրականացրել։

Panorama.am-Թերսնուցումն ունի հանրային առողջապահական իմաստ, այն կանխելով կարելի է խուսափել մի շարք լուրջ հետևանքներից։
Պիպոյան-Այո, թերսնուցումն ունի հանրային գերկարևոր նշանակություն։ Բայց պարոն Քերոբյանը հաշվի չի առել մի քանի կարևոր հանգամանք։ Եթե խնդիրը բացառապես իրազեկման, գիտելիքների պակասի հետևանք է ու պայմանավորված չէ ֆինանսական միջոցներով,  ապա մանկապարտեզներում, որտեղ երեխան անցկացնում է օրվա մեծ մասը, պետք է ստանա օրական կալանորիաների զգալի մասը՝ ըստ ԱՆ հրամանի։ Այդ դեպքում որպես ոլորտային նախարար Քերոբյանն ինչո՞ւ չի հետևում, որ մանկապարտեզներում երեխաները լիարժեք սնուցվեն, քանի՞ անգամ են մանկապարտեզներում ձուկ , կաթ տալիս, որոնք սպիտակուցների աղբյուր են։ Եթե ոչ մի ֆինանսական խնդիր չկա, թող նախարարը հրաման տա, որ մանկապարտեզներում երեխաներին լիարժեք սնուցեն։ Մանկապարտեզների ներկայացուցիչների, պատկան մարմինների քննարկումների ժամանակ բոլորը խոստովանում են, որ հատկացված գումարի շրջանակում հնարավոր չէ երեխաների լիարժեք սնուցում կազմակերպել։

Երեխաների սնուցման համար շատ կարևոր նշանակություն ունեն սպիտակուցներ ու ածխաջրեր պարունակող տավարի, հավի միսը, ձուկը, կաթնամթերքը, մինչդեռ այս սննդամթերքի երևանյան գները ոչ միայն չեն զիջում, երբեմն գերազանցում են զարգացած երկրներում առկա գներին, որտեղ աշխատավարձները բավականին բարձր են։

Պատկերավոր օրինակ ասեմ, դիտարկենք մի ընտանիք, որտեղ չորս անձ կա, երկուսն անչափահաս են, երկուսը՝ աշխատող ծնողներ։ Պայմանականորեն 250 հազար դրամ մաքուր եկամուտ ունեն, որպեսզի այս ընտանիքը նորմալ կազմակերպի սնուցումը, պետք է ծախսի 125 հազար դրամից ավելի գումար, այսինքն եկամտի 50 տոկոսը պետք է ծախսի միայն սննդի վրա, այն դեպքւոմ երբ կան կոմունալների, հագուստի, տրանսպորտի ու այլ ծախսեր։ Մի երկրում, երբ եկամտի 50 տոկոսը պետք է ծախսվի սննդի վրա, չի կարող թերսնուցման հետ կապված խնդիր չլինել։

Հայաստանում ձմռանը մարդկանց մեծ մասը միրգ, բանջարեղեն չի ուտում, քանի որ թանկ է, բացի այդ ավելանում են կոմունալ ծախսերը։ Մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, մարդն օրական պետք է օգտագործի 400 գրամ միրգ և բանջարեղեն։ Մի փոքր հաշվարկի արդյունքում կտեսնենք, որ չորս հոգանոց ընտանիքը մեկ ամսում  մրգի ու բանջարեղենի համար պետք է ծախսի 48 հազար դրամ։ Այս ամենը մեր երկարաժամկետ հետազոտությունների արդյունքների հիման վրա եմ ասում։

Մեր երկրում, որտեղ նման մակարդակի գնաճ կա, պարենային ապրանքները թանկանում են, թերսնման խնդիրները շատ սրվել են, ավելին, այս միտումը պահպանվելու է և մեծահասակների, և երեխաների պարագայում։

Այս տարի սնուցման թեմաներով ես մասնակցել եմ միջազգային տարբեր կոնֆերանսների, դուք պետք է տեսնեիք լսարանի  արձագանքը, երբ ես ներակայացնում էի Հայաստանում պարենային ապրանքների գները։ Օրինակ, երբ ասեցի, որ Հայաստանում մենք 5500 դրամով կամ որ նույնն է մոտ 12 եվրոյով տավարի միս ենք գնում, 4-5 եվրոյով թռչնամիս ենք գնում, Կրակովում պետք է տեսնեիք մասնակիցների զարմանքը։ Ես մոնիտորինգ էի արել այդ քաղաքի խանութներում, ամեն ինչ շատ ավելի էժան էր, քան Հայաստանում, այն դեպքում, երբ այնտեղ աշխատավարձներն ավելի բարձր են։

Հետևաբար երբ ասում են՝ թերսնուցումն ավելի շատ գիտելիքի պակասի խնդիր է, ես արձագանքում եմ՝ պատրաստ եմ բոլորին այդ գիտելիքը տալ, թող իրենք ֆինանսավորեն։

Պայմանավորվենք, օրինակ, մանկապարտեզների մասով սնուցումը կազմակերպելիս գիտելիքը լինի ինձանից, ֆինանսները՝ իրենցից։ Բերեք այս խնդիրը լուծենք, էլի եմ կրկնում, գիտելիքն՝ ինձանից, փողն իրենցից։

Panorama.am-Շնորհակալ եմ։

 

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}