Քաղաքական 14:23 24/10/2022

Ադրբեջանում անգամ Իրանի հետ սահմանին բետոնե պատ կառուցելու առաջարկներ են հնչել. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու համառոտ հրապարակել է տեղեկություններ նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները «Կովկասյան արծիվ-2022» միջազգային զորավարժությունների շրջանակում Վազիանիի զորադաշտում ցուցադրական զորավարժանք են կատարել։ Նշենք, որ «Կովկասյան արծիվ-2022» զորավարժությունները Վրաստանում սկսվել են հոկտեմբերի 11-ից։

Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 20-ին ստացել է Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատը մեկ տարով երկարացնելու մասին օրինախագիծը: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե այն ամենը, ինչ անհրաժեշտ է ադրբեջանական բանակին, կտրամադրվի, և Ադրբեջանն ավելի պաշտպանված կլինի։

Թուրքիայի Թեքիրդաղ քաղաքում գտնվող «Չորլու» ուսումնական թռիչքային կենտրոնում տեղի է ունեցել «Բայքար» ընկերության կողմից ադրբեջանցիների համար նախատեսված «Աքընջի» մարտական ԱԹՍ-ների կառավարման դասընթացի ավարտական արարողությունը։
Ադրբեջանի ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի 2022 թ-ի համագործակցության ծրագրի շրջանակներում ադրբեջանական բանակի զինծառայողները Հունգարիայում մասնակցել են «Միջազգային ռազմական դիտորդների դասընթացին»։

Հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող զարգացումների մասին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, թե ԵՄ-ն սկսել է առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ ԵԽ նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության գործուղումը հայ-ադրբեջանական սահման։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն Հայաստանին աջակցելու նպատակ ունի։  Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես արձագանքել է ԵԱՀԿ առաքելության՝ Հայաստան կատարելիք այցին և  հայտնել իր դժոգոհությունը։

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը դատապարտել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը: Այդ հայտարարությանը միացել է նաև Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արգիմոնը։

ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որով դատապարտում են ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ և Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից ու ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
Քառօրյա աշխատանքային այցով Հայաստան այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորները հոկտեմբերի 16-ին այցելել են Ջերմուկ, որը սեպտեմբերի 13-ին գնդակոծվել էր ադրբեջանական զինուժի կողմից: «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները:

Բաքվում մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ այսպիսով իրենց դժգոհությունը հայտնելով Էմանուել Մակրոնի հայտարարությունների առնչությամբ, թե ադրբեջանական կողմը սադրանք է իրականացրել Հայաստանի դեմ։

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան Հայաստանի հարցում իր դիրքորոշումը համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։ Բաքվի և Երևանի միջև երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում Հայաստանի հետ Թուրքիայի բանակցությունների վրա։

Հեղինակավոր «Bellingcat»-ի հետաքննող լրագրողները իրականացրել են ադրբեջանական զորքերի կողմից հայ գերիների մահապատժի մասին տեսանյութերից մեկի վերլուծությունը՝ բացահայտելով մի քանի ապացույցներ, որոնք նպաստում են դրա ժամանակագրական տեղորոշմանը: Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հաստատել, բայց և չի հերքել սեփական բանակի մեղսակցությունը կատարվածին:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Թյուրքական պետությունների կազմակերպության մահմեդական կրոնական առաջնորդները այցելել են Շուշի: Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե հաջորդ տարվա առաջին կեսից արդեն կմեկնարկի Շուշին ադրբեջանցիներով բնակեցու գործընթացը։

Այդ նպատակով, մինչև նշված ժամկետը պատրաստ կլինեն ութ բազմաբնակարանային շենքերը, որոնք ներկայումս կառուցվում են դեռ խորհրդային ժամանակներում կառուցված բազմաբնակարանների փոխարեն։ Կառուցվող շենքերը 3, 4 եւ 5 հարկանի են։ Իսկ ադրբեջանական դպրոցի շենքը Շուշիում պատրաստ կլինի շահագործման արդեն հաջորդ տարի։

Հոկտեմբերի 19-ին Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան այցելել են Ջաբրայիլի և Սանասարի (Ղուբաթլի) շրջաններ։ Նրանք մասնակցել են Շուքյուրբեյլի- Ջրական (Ջաբրայիլ) -Հադրութ ավտոճանապարհի 14,2 կմ երկարությամբ Շուքյուրբեյլի - Ջրական հատվածի բացմանը։ Ալիևը և Ալիևան ծանոթացել են՝ Ջրականի շրջանում ստեղծվող՝ «Ադրբեջանա-թուրքական անտառային ուսումնական միջազգային կենտրոնին», «Խելացի տնկարանին» և «Բարեկամության անտառ» համալիրին։

Իլհամ Ալիևը դրել է Ջրականի Էլեկտրացանցի թվային կառավարման կենտրոնին հիմքը, ծանոթացել Ջրականի 330/110 կիլովոլտանոց միջազգային հանգուցային ենթակայանում իրականացվող շինարարական աշխատանքներին։ Սանասարի (Ղուբաթլի)  Ադրբեջանի նախագահը շրջանում ծանոթացել է Բարգյուշադչայ և Զաբուխչայ ջրամբարների նախագծերին և դրել է Սանասարի էլեկտրացանցի թվային կառավարման կենտրոնի հիմքը։

Ալիևին և նրա տիկնոջը ներկայացվել է Սանասար քաղաքի գլխավոր հատակագիծը։ Ասդրբեջանի նախագահն ու իր կինը Սանասարում մասնակցել են «Օկուպացիայի» և «Հաղթանակի» թանգարանների հիմնարկեքի արարողությանը։ Իսկ Կովսականի (Զանգելանի) շրջանում նրանք գործարկել են Արքիմեդյան պտուտակի վրա հիմնված հիդրոէլեկտրակայանը։

Հոկտեմբերի 20-ին Ջրականի շրջանում դրվել է «Ադրբեջանա-թուրքական միջազգային անտառային ուսումնական կենտրոնի», «Խելացի տնկարանի» և «Բարեկամության անտառ» համալիրի հիմքը, տարածք է բաց թողնվել 15 ջեյրան։ Արարողությանը մասնակցել են Ալիևը և Էրդողանը։

Ջրականում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն ուղևորություններ չեն կազմակերպում դեպի «ազատագրված տարածքներ»։ «Նրանք չեն ցանկանում տեսնել իրենց անգործության հետեւանքները․․․»,-ասել է նա։

Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է Կովսականի (Զանգելանի) օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել է Ալիևը։ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը,  գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընն ու այլ պաշտոնյաներ։

Էրդողանն ու Ալիևը կտրել են օդանավակայանի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենն ու ծանոթացել օդանավակայանում ստեղծված պայմաններին։ Հիշեցնենք, որ նախորդ տարի, դարձյալ հոկտեմբերին Էրդողանն այցելել էր Վարանդա՝ մասնակցելու տեղի օդանավակայանի բացմանը։
Զանգիլանի միջազգային օդանավակայանի տնօրեն Վուգար Հասանովը նշել է, թե օդանավակայանը մեկ ժամում կարող է սպասարկել մինչև 200 ուղևորի։ Էրդողանը հայտարարել է, թե Կովսականի օդանավակայանն ունի կարևոր ռազմավարական դիրք»։ Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Թուրքիան Շուշիում պատրաստվում է գլխավոր հյուպատոսություն բացել։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ով Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում է եղել, Ղարաբաղում ավտովթարի է ենթարկվել։ Թուրքական ու ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ՝ Յըլդըրըմն ու պատգամավոր Շամիլ Այրիմը վթարից հետո ուղղաթիռով տեղափոխվել են Բաքվի հիվանդանոցներից մեկը։

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք, որտեղ հանդիպում է տեղի ունեցել Հիրոսիմայի քաղաքապետ Կազումի Մացուիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Աղդամ և Հիրոսիմա քաղաքների միջև երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող կոնկրետ հարցեր։

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության արարողակարգի վարչության պետ Թողրուլ Գաֆարբեյլին հայտարարել է, թե Ղարաբաղում բուծման նպատակով խոշոր եղջերավոր անասուններ կներկրվեն Ղրղզստանից։ Որպես փորձնական նախագիծ՝ նախատեսվում է յակեր բազմացնել Քարվաճառում, իսկ հետո՝ Լաչինում։

էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, թե Լաչինում վերականգնման աշխատանքներ են իրականացվել 6,5 ՄՎտ ընդհանուր հզորությամբ երկու ՀԷԿ-երում։ Բաքվում Լեհաստան-Ադրբեջան գործարար համաժողովում Ադրբեջանի արտահանման և ներդրումների խրախուսման գործակալության (AZPROMO) ղեկավար Յուսիֆ Աբդուլլաևը հայտարարել է, թե լեհական ընկերությունների ներգրավվածությունը Ղարաբաղի վերականգնման գործում կարևոր ուղղություն է։

Տարածաշրջանային ծրագրերի մասին

Շաբաթվա ընթացքում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը զորավարժություններ են անցկացրել Արաքս գետի շրջանում, Արևելյան Ադրբեջան և Արդեբիլ նահանգների հյուսիսում: Վարժանքների երկրորդ օրը զորավարժությունների տարածք է այցելել ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը։

Ադրբեջանում Իրանի դեսպանատան հայտարարությունում նշվել է, թե Թեհրանը նախապես զգուշացրել է Բաքվին սահմանին զորավարժություններ անցկացնելու մասին, զորավարժությունների մեկնարկից առաջ Ադրբեջանին պաշտոնական նոտա է հանձնվել։

Ադրբեջանական մամուլի հրապարակումները ցույց են տվել, որ Բաքուն վրդովված է տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխման անընդունելիության մասին Իրանի հայտարարություններից և Ադրբեջանի սահմանի մոտ ԻՀՊԿ-ի լայնածավալ զորավարժություններից։ Ադրբեջանում անգամ Իրանի հետ սահմանին բետոնե պատ կառուցելու առաջարկներ են հնչել։

Ադրբեջանի տարածաշրջանային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը նշել է․ «Վերջին շրջանում Իրանի կողմից Ադրբեջանի դեմ ձեռնարկված քայլերը չեն կարող դիտվել որպես բարիդրացիական հարաբերություններ»։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, թե Իրանի ղեկավարության հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը հստակ նշել է, որ տարածաշրջանում աշխարհագրական ու սահմանային փոփոխությունների նպատակներ չի հետապնդում։ Իրանի արտգործնախարարն ընդգծել է Իրանի անհամաձայնությունը  տարածաշրջանում որևէ օտար ուժի տեղակայման հետ կապված:

Էրդողանը հայտարարել է, թե որոշ շրջանակներում վախերն ու տագնապները՝ կապված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ, տեղին չեն։ Չավուշօղլուն մեջբերել է Ալիևին՝ նշելով, թե «Լաչինի» եւ «Զանգեզուրի» միջանցքները պիտի նույն կարգավիճակն ունենան։

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը շեշտել է, թե երբ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի, Հայաստանը կդառնա ավելի ազատ եւ կինտեգրվի Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսություններին։

ԵԱՀԿ ԽՎ Մետաքսի ճանապարհի աջակցության խմբի համաժողովում ստորագրվել է «Ստամբուլյան հռչակագիրը», որում ողջունվում է Անդրանատոլիական խողովակաշարի (TANAP) և Անդրադրիատիկ խողովակաշարի (TAP) հաջող միացումը, ինչը կարևոր փուլ է Հարավային գազային միջանցքի շինարարությունն ավարտին հասցնելու առումով։ Բացի այդ, նշվել է, որ Եվրոպա լրացուցիչ ադրբեջանական բնական գազի մատակարարման հնարավորությունը կնպաստի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:05
Գորիս-Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան
Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը պնդում է, որ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
22:45
Հայաստանի պատվիրակության նավն անցավ Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթով
Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Սեն գետի վրայով  մասնակից պետությունների Դրոշների շքերթ իրականացվեց։...
Աղբյուր` Panorama.am
22:33
ՀՀ ՊՆ. Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. ՈւՂԻՂ
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։  Բացման արարողությունը կսկսվի մասնակից երկրների հավաքականների շքերթով։...
Աղբյուր` Panorama.am
21:47
Դատախազությունը Քաջարանի համայնքապետից պահանջում է անշարժ գույքեր և 1 միլիարդ 13 միլիոն դրամ
Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի միջոցառումները
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստ է տեղի ունեցել Գավառում. «ՀՀ Գեղարքունիքի մարզում հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
21:27
ԱԺ-ի փակ դռների հետևում ինչ է քննարկել ԲՏԱ նախարարը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ախալցխայում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի պատգամավորական բարեկամական խմբերը
ԱԺ-ից հայտնում են. «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
20:50
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան
Լրագրող Անի Գևորգյանը, որը հիմա Կիրանցում է, տեղեկացնում է, որ  ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ...
Աղբյուր` Panorama.am
20:32
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Երասխի հատվածում, Արարատի զորամասի պահպանության տեղամասում կար մի մարտական հենակետ (անունը կարևոր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։                ...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ գտնվել է որոնվող աղջիկը․ «Նախորդ ստատուսիս աղջիկը գտնվեց։ Սարերում էր առանց կապի։...
Աղբյուր` Panorama.am
19:46
Գյուղացին հողի հարկ է վճարում, բայց առևտրի հարկ ինչի՞ չի վճարում․ Փաշինյանն՝ Արմավիրի մարզում
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արմավիրի մարզ՝ Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհատվածի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հուլիսի 29-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳն-ից։ «Կայանալու է...
Աղբյուր` Panorama.am
19:22
Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրել է․ «Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին։   Հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
19:10
Դեռ չեմ կարողանում պատկերացնել, որ նրանք կարող էին ինձ դուրս թողնել Օլիմպիական խաղերից. Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոն Հալվերսոնը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Օլիմպիական խաղերի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
18:55
Երբ մանկապարտեզների քնասենյակներում տեսախցիկ դնելու հարցը կքննարկեք․ Աննա Ջավախյան
Երևանի ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանն, անդրադառնալով Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում տեղի ունեցած դեպքին, գրում է․ «Չեմ ուզում...
Աղբյուր` Panorama.am
18:40
Անկարայում Գերմանիայի դեսպանատան դպրոցն այլևս Թուրքիայի քաղաքացիներ չի ընդունի
Թուրքիայում Գերմանիայի դեսպանատանը կից գործող «Ernst-Reuter» դպրոցն այլևս թուրք ուսանողներ չի ընդունի: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:28
Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում․ ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է
Գիտնականները պարզել են, որ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է: «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գնալու ենք տեսնենք, թե կարտոֆիլի և կաղամբի հետ պրոբլեմ լինելու է, թե ոչ. Փաշինյան
«Գազն իր հերթին, բայց պետք է դիվերսիֆիկացնել»,- Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ Արաքս գյուղի ֆերմերներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
17:49
Երեխայի շահից ելնելով` ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված բռնության տեսանյութը
Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում...
Աղբյուր` Panorama.am
17:36
Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդներում
Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարճատև այցով գտնվում է Նիդերլանդների...
Աղբյուր` Panorama.am
17:25
Աճարկուտի դպրոցականները ամեն օր ստիպված պետք է տեսնեն թշնամու դրոշը. Ավագանու անդամ
Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը գրում է. «Աճարկուտի դպրոցի մոտից եմ լուսանկարել, հեռվում երևացողը՝ ամենաբարձրը, թշնամու դրոշն...
Աղբյուր` Panorama.am
17:15
Գարեգին Երկրորդն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին։...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեքենաներ են արգելափակվել ջրամբարներում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 26-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ Ապարանի ջրամբարի...
Աղբյուր` Panorama.am
17:04
Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու Բաբայան փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն, 1-ին փուլով փակ է լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:47
Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսի 15 գյուղերում տեղակայված քրդական զորքերի դիրքերը
Թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի վրա։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:41
Մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութը ոստիկանությունն ուսումնասիրում է
Համացանցում տարածվող տեսանյութը, որտեղ մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում է դեռ չքնած երեխային, ՆԳՆ ոստիկանությունում տեսել են։ «ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ
13:33 24/07/2024

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}