Քաղաքական 15:28 26/10/2022 Հայաստան

Բաբկեն Պիպոյան. Տեսչական մարմինները ապահովում են ոչ թե անվտանգություն, այլ հավաքում են տարեվերջյան ասուլիսի ստատիստիկա

Տեսչական մարմիններում կադրային փոփոխություններ են. քաղաքաշինության, տեխնիկական և  հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նոր ղեկավար ունի, մինչ այդ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատվել էր Արթուր Ասոյանը։

Այս փոփոխությունների ու դրանց հնարավոր արդյունքների, ակնկալիքների, տեսչական մարմինների աշխատանքի ու դրա արդյունավետության, կամ որ ավելի ճիշտ է՝ անարդյունավետության մասին Panorama.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։

Հարց- Ի՞նչ ակնկալիքներ կան կադրային այս փոփոխություններից։

Պատասխան-Հայտնի խոսք է՝ "Кадры решают всё՛։ Բայց հետաքրքիր է, կադրային այս փոփոխությունները բերելո՞ւ են մոտեցումների փոփոխության, այսինքն ունենալո՞ւ են բովանդակային իմաստ, թե՞ կրում են ձևական բնույթ։ Մեր իրականության մեջ ձևը միշտ հաղթել է բովանդակությանը։ Վերջին թարմ օրինակի մասին խոսեմ։ Սուրմալուում տեղի ունեցավ պայթյուն։ Գրեթե բոլոր պաշտոնյաները փլուզված շենքի ֆոնին նկարվեցին, բայց դեպքից օրեր անց քամուց մասնաշենքը փլվեց։ Մեկ այլ օրինակ։ «Փեթակ»-ը փակվեց, աշխատակիցները դուրս եկան փողոց, այն բացվեց առանց խնդիրների վերացման։

Այլ ուղղություններով էլ ես բազմաթիվ օրինակներ կարող եմ նշել։ Ընդունում ենք աշխարհի ամենախիստ ծխախոտային օրենսդրությունը, որն անհեթեթ է, բայց մեր երկրում ոչ մի սիգարետի որակ չի ստուգվում, ծխախոտի փոխարինիչների մասով էլ էական տարբերություն կա այստեղ վաճառվողի ու այլ երկրից գնածի  միջև։ Որակի որևէ վերահսկողություն չի իրականացվում։

Լսե՞լ եք վատ որակի սիգարետի մասին։ Լսե՞լ եք, որ ժամկետանց, չգրանցված կամ էլ ոչ օրինական ձևով սահմանը հատած դեղ են վաճառում դեղատներում, նման դեղի վաճառքի կասեցման մասին ։ Ոչ թե չկա, այլ ուղղակի ստուգում չի իրականացվել։

Լսե՞լ եք որևէ կոսմետիկ միջոցի, խաղալիքի վտանգավորության մասին։ Ոչ թե չունենք, այլ ստուգում չի եղել։

Կհիշե՞ք, տարիներ առաջ անընդհատ մեծածավալ մոնիտորինգ էր իրականացվում կաթնամթերքի, մսամթերքի շուկաներում, ոչ թե մեկ-երկու ստուգում, այլ ոլորտն ամբողջությամբ։ Վերջին ժամանակահատվածում լսե՞լ եք նման մոնիտորինգի, աղմկահարույց խախտումների մասին։

Սա այն մոտեցումն է, որ բերել են տեսչական մարմիններն իրենց փիլիսոփայությամբ։ Ավելին,  այն կառուցվածքն ու մոտեցումը, որ ունեցել են տեսչական մարմինները, կարող են պայմանավորել անձերով կամ չպայմանավորել, իսկ իրականությունն այն է, որ մի խումբ դուրս էր եկել էկոնոմիկայի նախարարությունից ու կառուցում էր մոդել՝ ելնելով բիզնեսի շահերից ու հետաքրքրություններից, այն դեպքում երբ միջազգային փորձը սահմանում է սպառողների շահերի գերակայություն։

Փիլիսոփայությունը կառուցվել է բիզնեսի շահերի պաշտպանության գաղափարախոսությամբ։ Հիմա այս պարագայում մի անձը նույն մոդելի ջատագով մեկ այլ անձով փոխարինելուց որևէ դրական արդյունք  ակնկալել պետք չէ։

Հարց-Ոչ վաղ անցյալում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ծառայություններն ու տեսչությունները դարձան տեսչական մարմիններ։ Չփոխվե՞ց մոդելը։

Պատասխան-Իրականում կամաց-կամաց փոխվել է մոդելը, առաջին հայացքից թվում է, թե էական փոփոխություններ չեղան, բայց մի քանի ոչ էական դետալը էական ազդեցություն է ունենում։
Օրինակ, Տեսչական մարմինների վերաբերյալ օրենսդրության մեջ նշվում է՝ մարմինը պարտավոր է հաղորդակցել էական ռիսկը։ Ներողություն, իսկ ոչ էական ռիսկը ո՞րն է, որ չպետք է հաղորդակցի։ Տեսչական մարմինները թուլանում են, միտումը սա է։ Հիմա գործադիրը կադրային փոփոխություններ է անում, բայց չի ասում, թե ինչի՞ց է դժգոհ ու ինչո՞ւ են արվում այս փոփոխությունները։ Ստացվում է, փոփոխությունները ձևական են, չկա բովանդակություն։

Նախ պետք է հրապարակային կերպով ընդունել, որ տեսչական մարմիների այս մոդելն ու համակարգը սխալ է ու արդյունք չի ապահովում, անհասկանալի բան է նաև տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը, այդքան ռեսուրսով կարելի է ունենալ սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտե, որն ուղիղ կզբաղվի խնդիրներով, ի դեպ, տարբեր պայմանագրերով նման պարտավորություն ունենք։

Այս իրավիճակում մենք բոլոր ոլորտներում ունենք խնդիրներ, որոնք ոչ թե մակերեսային են, այլ շատ խորը։

Հարց-Խնդիրները միայն այս համակարգի, մոդելի ու դրա փիլիսոփայության հետևա՞նք են։

Պատասխան-Երկուսն էլ կան։ Մոդելը խայտառակ թույլ է, թույլ չի տալիս խնդիրների ամբողջական լուծում, բայց նույնիսկ այս մոդելի դեպքում կարելի էր ունենալ լավ արդյունքներ։

Անունը դրել են միջազգային փորձ, բայց թե որ երկրի կամ երկրների փորձի ծաղկաքաղ է, որևէ մեկը չի կարողանում ասել, քանի որ մի քանի հոգի սեփական ընկալման անունը դրել են միջազգային փորձ՝ քանդելով իրականում միջազգային փորձի ու միջազգային փորձագետների կողմից փորձաքննություն անցած մոդելները։ Հիմա ներդրված համակարգը մի քանի մարդու անձնական  ընկալում է, որի հետ անհամաձայնություն եմ հայտնել վերջին 5-6 տարվա ընթացքում, բայց այդ խնդիրները հիմա սրվել են։

Հարց-Տեսչական մարմինների աշխատանքի գնահատականի վերաբերյալ  վերջին վառ օրինակը Սուրմալուում տեղի ունեցած պայթյունն էր։ Տեսչական մարմինը խախտումներ հայտնաբերել էր, բայց հետևողական չէր եղել վերացման հարցում։ Ասացին՝ ռեսուրս չունենք։

Պատասխան-Տեսչական մարմինները ապահովում են ոչ թե անվտանգություն, այլ հավաքում են տարեվերջյալ ասուլիսի ստատիստիկա։ Կան կառավարման խորհուրդներ, որոնք հաստատում են ստուգումների պլանը։ Պետք է պլանավորել ոչ թե 500 կիսատ ստուգում, այլ 200 ամբողջական ստուգում, եթե 500 ստուգում ես պլանավորում՝ իմանալով ռեսուրս չկա, նշանակում է, դու նախատեսում ես 500 կիսատ գործ։

Իրականում մենք չունենք ռեսուրսի բացակայություն, այլ ունենք ռեսուրսի սխալ օգտագործում, չունենք ներդրված համակարգեր։

Կրկնեմ, անգամ «Սուրմալուի» ողբերգությունից հետո դրա հարևանությամբ գտնվող խոշոր առևտրի կենտրոնը փակվեց մի քանի ժամով այն պարագայում, երբ խնդիրները վերացված չեն։ Այսինքն, պետությունը չունի կամք, պրոֆեսիոնալիզմ խնդիրների լուծման համար։ Առկա խնդիրների հետևից պետք է գնալ համակարգային լուծում տալու նպատակով, բ ացի այդ, շատ կարևոր է, որ այդ մարմիններն ապաքաղաքականցվեն։

Լալա Տեր-Ղազարյան



 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}