Տնտեսություն 09:10 29/10/2022 Հայաստան

Աշոտ Հարությունյան. Ի՞նչ գյուղատնտեսության մասին է խոսքը, երբ կրակն անընդհատ մոտենում է հողի մշակին

Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտում անկումը շարունակվում է։  Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-սեպտեմբերին 2021թ.նույն ժամանակահատվածի համեմատ գյուղոլորտում գրանցվել է 0,7% անկում:

Գյուղատնտես, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասում է՝ պատճառներն օբյեկտիվ են ու սուբյեկտիվ, այնքան ակնհայտ ու պարզ, որ նույնիսկ մասնագիտական վերլուծության կարիք չկա։ Անկումը շարունակվելու է։

«Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանը կորցրել է, տարբեր գնահատականներով 156 կամ 127 հա տարածք։ Դրանք խոտհարքներ, վարելահողեր, արոտավայրեր են, Ջերմուկի հատվածում ընտիր արոտավյարեր են ոչխարաբուծության համար, այն նաև գոտիականություն էր ապահովում։ Չկան Արցախի հողատարածքները, Սյունիքի, Գեղարքունիքի արոտավայրերը չկան, սրան էլ գումարած  դիրքերն այնքան են մոտեցել, որ գրեթե անհնար է դարձել տեխնիկայի աշխատանքը։ Այս պայմաններում ի՞նչ գյուղատնտեսություն, ի՞նչ գյուղատնտեսության աճ, օր օրի մենք տարածք ենք կորցնում, ինչը նշանակում է, որ կրակը մոտենում է հողի մշակին»,-ահազանգում է մասնագետը։

Հարությունյանի խոսքով, ոլորտի անկման վերաբերյալ պաշտոնական թվերը չեն համապատասխանում իրականությանը, նույնիսկ էկոնոմիկայի նախարարությունն ու վիճակագրական կոմիտեն են այս առումով հակասության մեջ։

«Առանց հիմք ընդունելու այս պաշտոնական թվերը, ելնելով պատերազմի հետևանքներից, բնակլիմայկան պայմաններից, կազմակերպված գործընթացներից՝ պարզ երևում է իրավիճակը. ցանքատաածությունները պակասել են, բերքատվությունը նվազել է, աշնանացանը քչացել է։ Հանրապետությունում չկա համապատասխան քանակի ու որակի աշնանցանի սերմացու»,-նշում է գյուղատնտեսը։

Գրեթե ամեն օր գյուղերում շրջող Հարությունյանը ոլորտի խնդիրներին ականատես է լինում տեղում։ Ասում է՝ մտքից չի կարողանում ջնջել Արմավիրի մարզի Հացիկ գյուղում տեսածը։ Դեղձի, ծիրանի այգիները քանդել էին ու ծառերը որպես վառելափայտ էին վաճառում, խաղողի այգիներն են մարդիկ քանդում, քանի որ գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է ոչ եկամտաբեր. պարարտանյութի, դիզվառելիքի, թունաքիմիկատների, աշխատուժի թանկացման պայմաններում բերքի ինքնարժեքը բարձր է, մթերումն ու իրացումը բարդ են ու էժան։

«Գյուղացիները կանգնել են կոտրած տաշտակի առաջ, ոչ հույս ունեն, ոչ հավատ։ Բայց որ տեսնում եմ, թե ինչ են ցույց տալիս, կասկածում եմ՝ ես խո՞ւլ եմ, թե՞ կույր։ Ես տեսա, թե քանի խմ փայտ է դարսված Հացիկում, կտրված ծառեր էին։ Դա ինձ համար ցավալի տեսարան էր»,-նշում է նա։

Անասնաբուծության ոլորտում էլ պատկերը, ըստ Panorama.am-ի զրուցակցի, տխուր է։ Անցած տարի կերի պակասի հետևանքով հարկադիր մորթ իրականցվեց, ինչն էլ հանգեցրեց կենդանիների գլխաքանակի կրճատմանը։

«Սրանք ակնհայտ բաներ են, ես մասնագիտական որևէ վերլուծություն չեմ անում։ Բայց սարսափելին այն է, որ արդեն մի քանի տարի շարունակ անկում է գրանցվում, սա այն դեպքում, երբ հայտարարում են, թե մեծ գումարներ են ներդնում ոլորտի զարգացման համար։ Մինչդեռ բազմիցս նշել եմ, որ այդ ծրագրերը փորձակված չեն, տնտեսական արդյունավետությունը գնահատված չէ, այսինքն, այդ գումարների ծախսելը որևէ արդյունք չի տվել։ Այսօր ասում են փող ենք տալիս գյուղացուն աշնանացանի սուբսիդավորման համար։ Շրջե՞լ են մարզերում, տեսե՞լ են, թե ինչ որակի սերմացուով ինչ որակի աշխատանքներ են իրականացվում։ Բյուջեի սուղ միջոցները ցաք ու ցրիվ են անում, փողով ցորեն չեն աճեցնում, ցորեն աճեցնելու համար պետք է բարձրորակ սերմ ունենան»,-նշում է Հարությունյանը։

Նա վտանգ է տեսնում նաև ներդրումների դիմաց ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու նախագծի մեջ, չի բացառում, որ օտարերկրացիները գնեն հողեր ու թողնեն առանց մշակելու, ինչի հետևանքով կավելանա անմշակ հողերի մակերեսն ու կսրվի պարենային անվտանգության խնդիրը։

Գյուղատնտեսության ոլորտում լուրջ խնդիր է աշխատուժի պակասն ու բացակայությունը։

«Ես ներողություն են խնդրում, բայց տեսեք, մեր զոհված տղաները հողի մշակներ էին, քանի հաշմանդամություն ունեցող տղաներ ունենք։ Այս ամենն ուղղակի իր բացասական հետևանքներն են  թողնում նաև գյուղատնտեսության ոլորտի վրա։ Ժամ առաջ պետք է փոխվի  ռազմավարությունը, պետք է գումարներն ուղղվեն բանակին, ճակատին օգնելուն։ Հակառակ դեպքում մենք կունենանք պարենային անվտանգության լուրջ խնդիր, գյուղերի դատարկում։ Բայց ես խնդրում եմ հողի մշակին  տարբերակ գտնել ու հողը ոչ մի պարագայում չվաճառել, կառչած մնալ հողին, քանի որ այն բարիք է ստեղծում։ Ինչ էլ լինի, բանակին պետք է ապահովել մթերքով, իսկ այդ մթերք արտադրողը գյուղատնտեսությունն է»,-ասում է Հարությունյանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}